ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.1997
Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1995 թվականի ծրագրի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվությունը /կցվում է/։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
16 հունվարի 1998 թ.
ՀՕ-190

Հաստատված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 
1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 
պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների 
սեփականաշնորհման եւ ապապետականացման 1995 թվականի ծրագրի 
կատարման հաշվետվության մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքով

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1994 թվականի հունվարի 12-ին հաստատել է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1994 թվականի ծրագիրը:

1995 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1995 թվականի ծրագիրը /այսուհետ՝ ծրագիր/: Ծրագրի հաստատման մասին որոշման մեջ նշված է, որ հաստատվում է 1995 թվականի ծրագիրը՝ հիմք ընդունելով 1994 թվականի ծրագիրը՝ փոփոխություններով եւ լրացումներով: Ծրագրի ցանկերում փոփոխությունները եւ լրացումները հիմնականում կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության, աշխատավորական կոլեկտիվների եւ այլ անձանց նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների թվի ավելացման հետ:

1.2. Սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

Մինչեւ 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու ապապետականացումն իրականացնող իրավասու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովն էր: «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ՝ սեփականաշնորհման օրենք/ փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովի վերակազմավորման մասին» N39 որոշմամբ սեփականաշնորհման եւ ապապետականացման հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման միջգերատես–չական պետական հանձնաժողովը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի մասին» N13 որոշմամբ սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման եւ օտարերկրյա ներդրումների նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաս–տանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման եւ օտարերկրյա ներդրումների նախարարությունը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, որին եւ փոխանցվեցին սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գործառույթները:

1.3. Հաշվետու ժամանակահատվածը

Ծրագրի կատարման հաշվետվությունն ընդգրկում է 1996 թվականի մարտի 9-ից մինչեւ 1997 թվականի օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածը:
 

2. Միջին եւ խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը

2.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհումը

2.1.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհման իրավական եւ մեթոդական դաշտը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 1996 թվականի ապրիլի 12-ին ընդունել է «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփակա–նաշնորհման եւ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին», Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման եւ այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի» եւ «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերին կատարվող մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման եւ կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1996 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունել է «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարվող մասհանումների, այդ ֆոնդի հաշվին ինվեստիցիոն սերտիֆիկատների թողարկման ու բաշխման եւ դրա հետեւանքով կանոնադրական կապիտալի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 304 որոշումը:

1996 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է նորմատիվամեթոդական բնույթի՝ մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ներդրումային սեփականաշնորհման հիմնադրամի հաշվին ձեռք բերված հիմնական միջոցների արժեքների համադրելիության գործակցի որոշման կարգը:

2.1.2. Մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքները

Ծրագրում ընդգրկված ներդրումային սեփականաշնորհում իրականացրած ձեռնարկությունների ցանկը եւ դրանց պետական ու ոչ պետական բաժնեմասերի հարաբերակցությունը ներկայացված է N 1 աղյուսակում:

 Աղյուսակ N 1

ՑԱՆԿ
1995 թվականի ծրագրում ընդգրկված ներդրումային սեփականաշնորհում
իրականացրած ձեռնարկությունների

Ձեռնարկության անվանումը 
Ձեռնարկու-
թյան պե-
տական բաժնեմասի տնօրինողը 
Պետական բաժնեմասը ներդրումային սեփականաշնորհումից (հազ. դրամ) 
Ոչ պետական բաժնեմասը ներդրումային 
սեփականաշնորհումից (հազ. դրամ)
Պետական բաժնեմասի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ (տոկոս) 
1. «Երեւանի հաստոցաշինական» ՓԲԸ
ՀՀ արդնախ
286,1
859,3
25,0
2. «Հայինժնախագիծ» ՓԲԸ
ՀՀ քաղշիննախ 
4669,6
13290,4
26,0
3. «Հայարդկապ» ՓԲԸ
ՀՀ արդնախ
17270,4
4716,1
78,6
4. «Բազալտ» ՓԲԸ
ՀՀ արդնախ
22435,2
10335,3
68,5
5. «Ավիահամալիր» ՓԲԸ
ՀՀ արդնախ
86667,6
232439,4
27,1
6. «Ավտոմատիկա» ԳՀԻ» ՓԲԸ
ՀՀ արդնախ
9371,2
12342,8
43,2
7. «Արմաշի կարպալճակային տնտեսություն» ՓԲԸ
ՀՀ գյուղնախ
39170
76040
34,0

2.2. Միջին եւ խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման կատարողականը

1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սեփականաշնորհվել է 910 ձեռնարկություն (առանձնացումներից ծրագրում ընդգրկված 694 ձեռնարկություն վերակազմավորվել է 755 բաց եւ փակ բաժնետիրական ընկերությունների), ընդ որում, 585-ը՝ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 61-ը՝ լոտային աճուրդով, 99-ը՝ փակ բաժնետիրական ընկերությունների ստեղծմամբ, 24-ը՝ մրցույթով, 14-ը՝ աճուրդով եւ 127-ը՝ վարձակալների կողմից գույքի գնման միջոցով: Այս խմբի ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձեւը (կիրառվել է սեփականաշնորհված ձեռնարկությունների 65 տոկոսի համար) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումն է:

Չի կայացել 96 ձեռնարկության սեփականաշնորհումը՝ հիմնականում դրանց բարձր արժեքի եւ խոշոր պարտքերի պատճառով: Այդ ձեռնարկություններից 67-ը սեփականաշնորհվել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 4-ը՝ լոտային աճուրդով, 7-ը՝ փակ բաժնետիրական ընկերությունների ստեղծմամբ, 10-ը՝ աճուրդով եւ 8-ը՝ մրցույթով:

Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության (44 տոկոս) եւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (29 տոկոս) ձեռնարկու-թյուններն են:

Ծրագրում ընդգրկված միջին եւ խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ընթացքը՝ ըստ սեփականաշնորհման ձեւերի, բնութագրող տվյալները ներկայացված են NN 2, 3, 4 եւ 5 աղյուսակներում:

Աղյուսակ N 2

1995 թվականի ծրագրում ընդգրկված միջին եւ խոշոր ձեռնարկությունների
սեփականաշնորհման ընթացքն ըստ սեփականաշնորհման ձեւերի
(1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ)

 

N
 
 

Սեփականաշնորհման ձեւը 
Հաստատված է 
ՀՀ կառավարության 
որոշմամբ
Բաժնետոմսերի թողարկման ազդագիրը (տեղեկագիրը) հրապա-
րակված է 
 Սեփականա-
շնորհումն 
ընթացքում է 
Սեփականա-
շնորհումը չի 
կայացել 
Սեփականա-
շնորհումն 
ավարտվել է 
   
առ 
09.03.
1996
առ
25.08.
1997
առ
09.03.
1996
առ
25.08.
1997
առ
09.03.
1996
առ
25.08.
1997
առ
09.03.
1996
առ
25.08.
1997
առ
09.03.
1996
առ
25.08.
1997
1. ԲԲԸ (բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն)
263
667
257
665
19
13
10
67
228
585
2. ԲԲԸ (լոտային աճուրդ) 
57
75
57
65
-
-
4
4
49
61
3. ՓԲԸ 
32
108
-
-
1
2
1
7
45
99
4. Վարձակալի կողմից գույքի գնում 
22
137
-
-
-
10
-
-
41
127
5. Աճուրդ 
6
24
-
24
-
-
1
10
1
14
6. Մրցույթ
1
42
-
39
-
7
-
8
1
24
 
Ընդամենը
415
1053
314
739
20
32
16
96
368
910

Աղյուսակ N 3

1995 թվականի ծրագրում ընդգրկված միջին եւ խոշոր ձեռնարկությունների
սեփականաշնորհման ընթացքն ըստ հիմնական նախարարությունների եւ
սեփականաշնորհման ձեւերի (1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ)

N
Սեփականա-
շնորհման ձեւը 
ՀՀ արդառնախ
ՀՀ գյուղնախ
ՀՀ քաղշիննախ
ՀՀ մշակույթ-
երիտսպորտնախ
ՀՀ տրանսնախ
Այլ նախարարու- թյուններ
առ
09.03.1996
առ
25.08.1997
առ
09.03.1996
առ
25.08.1997
առ
09.03.1996
առ
25.08.1997
առ
09.03.1996
առ
25.08.1997
առ
09.03.1996
առ
25.08.1997
առ
09.03.1996
առ
25.08.1997
1. ԲԲԸ (բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն)
123
319
77
184
22
45
1
20
4
13
-
4
2. ԲԲԸ (լոտային աճուրդ)
19
24
22
28
7
7
-
-
1
2
-
1
3. ՓԲԸ 
23
46
17
37
2
4
2
2
-
3
-
6
4. Մրցույթ
-
7
-
2
-
9
-
-
5
-
1
6
5. Աճուրդ
1
5
-
9
-
-
-
-
-
-
1
-
Ընդամենը
146
401
116
260
31
64
3
22
10
18
2
17

  Աղյուսակ N 4

1995 թվականի ծրագրում ընդգրկված միջին եւ խոշոր ձեռնարկությունների
սեփականաշնորհման ձեւերի հարաբերակցությունն ըստ տարբեր չափանիշների
(1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ)

N
 
Սեփականաշնորհման ձեւը 
Ձեռնար-
կություն-
ների թիվը (հատ)
Առանձին խմբի ձեռնար-
կությունների բաժինն ընդհանուրի մեջ տոկոս)
Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքը
(մլն դրամ)
Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքի բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) 
Պետական բաժնեմասի վերջնական արժեքը
(մլն դրամ)
Պետական բաժնեմասի վերջնական արժեքի բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս)
1
2
3
4
5
6
7
8
1. ԲԲԸ (բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն)
585
64,2
30209
82,17
26562
80,15
2. ԲԲԸ (լոտային աճուրդ) 
61
6,7
280,9
0,76
498
1,5
3. ՓԲԸ 
99
11
2290
6,2
2290
6,9
4. Վարձակալի կողմից գույքի գնում 
127
14
3099,6
8,4
3099,6
9,3
5. Աճուրդ
14
1,5
57
0,2
51,3
0,15
6. Մրցույթ
24
2,6
827
2,2
663
2
Ընդամենը
910
100
36762,9
100
33163,9
100

Աղյուսակ N 5

Բաժնետիրացվող ընկերությունների խմբավորումն ըստ բաժանորդագրության փաստացի արդյունքների (1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ)

Ձեռնարկության խումբը 
Ազատ բաժանոր-
դագրության կատարման տոկոսը 
Բաժանորդագրության կատարման միջին չափը
(տոկոս)
Բաժանորդագրության դրված ձեռնարկու-
թյունների թիվը 
Ազատ բաժանորդագրության դրված նախնական կանոնադրական հիմնադրամի ընդհանուր մեծությունը (մլն դրամ)
Բաժանորդագրությու-
նից ձեւավորված ընդհանուր արժեքը
(մլն դրամ)
1
2
3
4
5
6
I
25,1-75,0
39,3
310
21684,4
8504,9
II
75,1-125,0
111,1
99
4226
4697,3
III
125,1-225,0
174
56
2702,6
4675,5
IV
225,1 եւ բարձր
524,3
121
1689,8
8859,8
Ընդամեհը
88,2
585
30302,8
26737,5

Ծանոթագրություն . Աղյուսակում չեն ընդգրկվել բաժանորդագրությունը չկայացած 67 ձեռնարկության վերաբերյալ տվյալները:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման կատարողականը

Պետական եւ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձեւը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն է: Բավական է նշել, որ 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ընդգրկված 1053 ձեռնարկության սեփականաշնորհման մասին ընդունված որոշումներից 667-ը (63,3 տոկոս) վերաբերում է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհմանը: Նշված քանակությունից հրապարակվել է 665 ձեռնարկության ազդագիր:

1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձեւով սեփականաշնորհման ընթացքում է 13 ձեռնարկություն, սեփականաշնորհումը չի կայացել 67 ձեռնարկությունում, իսկ 585-ում՝ ավարտվել է:

Բաց բաժնետիրական ընկերության ձեւով սեփականաշնորհման լոտային աճուրդը նույնպես սեփականաշնորհման ամենատարածված ձեւերից է: 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ միջին եւ խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած 1053 որոշումից 75-ը (7 տոկոս) վերաբերում է լոտային աճուրդով սեփականաշնորհվող ձեռնարկություններին: Լոտային աճուրդի ներկայացված 65 ձեռնարկությունից 61-ը վաճառվել է, որը կազմել է բաց բաժնետիրական ընկերության ձեւով սեփականաշնորհված ձեռնարկությունների 9,7 տոկոսը:

Վաճառված 70111 լոտի համար վճարվել է 498 միլիոն 30 հազար 500 դրամ, այդ թվում՝ սեփականաշնորհման սերտիֆիկատներով՝ 495 միլիոն 120 հազար դրամ, դրամով՝ 2 910 500 դրամ:

Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման չկայացման հիմնական պատճառներն են՝ ձեռնարկությունների խոշոր պարտքերը, ձեռնարկությունների մասին տեղեկատվության պակասը, ձեռնարկությունների հետագա գործունեության անհեռանկարային լինելը, առկա սարքավորումների մաշվածությունը, խոշոր ներդրումների պահանջը:

Սեփականաշնորհման գործընթացը խոչընդոտող, այդ թվում՝ նաեւ սեփականաշնորհման չկայացման, պատճառներից մեկը ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման հայցերի հարուցումն է դատարանների կողմից՝ ընդհուպ ձեռնարկության սնանկ ճանաչելը: 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սնանկ է ճանաչվել ծրագրում ընդգրկված 12 ձեռնարկություն (N 6 աղյուսակ):

Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհված 369 ձեռնարկությունում նկատվել է թերբաժանորդագրություն (այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար բաժանորդագրությունը կազմել է 40,64 տոկոս), իսկ 216-ում՝ գերբաժանորդագրություն (այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար գերբաժանորդագրությունը կազմել է 338 տոկոս): Միջին հաշվով, բոլոր ձեռնարկությունների համար նկատվել է թերբաժանորդագրություն՝ բաժանորդագրությունը կատարվել է 88,2 տոկոսով:

Աղյուսակ N 6

 ՑԱՆԿ
1995 թվականի ծրագրում ընդգրկված սնանկ ճանաչված միջին եւ խոշոր ձեռնարկությունների

N
 
Ծածկագիրը
Նախարարությունը
Ձեռնարկության անվանումը
Դատական մարմնի անվանումը
1
2
3
4
5
  5462 ՀՀ գյուղնախ Մասիսի ձկան կոմբինատ Էրեբունու շրջանի ժողդատարան
  5373 ՀՀ գյուղնախ Կապանի մսի կոմբինատ Էրեբունու շրջանի ժողդատարան
  5269 ՀՀ գյուղնախ Այգեզարդի գինու գործարան Էրեբունու շրջանի ժողդատարան
  5327 ՀՀ գյուղնախ Եղեգնաձորի պանրագործարանի Վարդահովտի կետ Էրեբունու շրջանի ժողդատարան
  5327 ՀՀ գյուղնախ Եղեգնաձորի պանրագործարանի Ջերմուկի կետ Էրեբունու շրջանի ժողդատարան
  12056 ՀՀ գյուղնախ Սիսիանի թռչնաֆաբրիկա Էրեբունու շրջանի ժողդատարան
7. 5265 ՀՀ գյուղնախ Գետափի գինու գործարան Էրեբունու շրջանի ժողդատարան
8. 5261 ՀՀ գյուղնախ Արեւշատի գինու գործարան Էրեբունու շրջանի ժողդատարան
9. 5365 ՀՀ գյուղնախ Գուգարքի պահածոների գործարան Էրեբունու շրջանի ժողդատարան
10. 5263 ՀՀ գյուղնախ Տավուշի գինու գործարան Էրեբունու շրջանի ժողդատարան
11. 5366 ՀՀ գյուղնախ Մարտունու պահածոների գործարան Էրեբունու շրջանի ժողդատարան
12. 1263 ՀՀ արդնախ «Գուգարք» ՓԲԸ* Վանաձորի շրջանի ժողդատարան
13. 457 ՀՀ արդնախ Սիսիանի կարի ֆաբրիկա Էրեբունու շրջանի ժողդատարան 

* Սնանկ է ճանաչվել նաեւ ծրագրում ընդգրկված «Գուգարք» ՓԲԸ-ի ստորաբաժանում համարվող 16 այլ ձեռնարկություն:

2.4. Փակ բաժնետիրական ընկերությունների ձեւով սեփականաշնորհումը եւ արդյունքները

Հաշվետու ժամանակաշրջանում փակ բաժնետիրական ընկերությունների ձեւով սեփականաշնորհվել է 99 միջին եւ խոշոր ձեռնարկություն (սեփականաշնորհված ձեռնարկությունների 10,8 տոկոսը):

1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ծրագրում ընդգրկված 108 միջին եւ խոշոր ձեռնարկություն սեփականաշնորհվում է փակ բաժնետիրական ընկերությունների ձեւով:

Սեփականաշնորհումը չի կայացել 7 ձեռնարկությունում:

2.5. Մրցույթով սեփականաշնորհման արդյունքները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մրցույթով սեփականաշնորհման մասին ընդունել է 42 որոշում: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկված մրցույթով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկություններից սեփականաշնորհվել է 24-ը: Մրցույթը չի կայացել 8 ձեռնարկությունում:

Մրցույթով սեփականաշնորհված ձեռնարկությունների ցանկը ներկայացված է N 7 աղյուսակում:

Աղյուսակ N 7

ՑԱՆԿ 
1995 թվականի ծրագրում ընդգրկված մրցույթով սեփականաշնորհված
միջին եւ խոշոր ձեռնարկությունների

N
 
Ծածկա- գիրը
Ձեռնարկության անվանումը 
Նախարարությունը
ՀՀ կառավարության որոշման
Մրցույթի անցկացման օրը
N
ամսաթիվը
1
2
3
4
5
6
7
1.
4932
Երեւանի «Սեւան» հյուրանոց
Երեւանի քաղաքապետարան
106
09.12.95
15.01.96
2.
579
«Խաչքար» ՓԲԸ
ՀՀ քաղշիննախ
128
26.04.96
25.06.96
3.
5418
«Օշարակ» ՓԲԸ
ՀՀ գյուղնախ
74
05.03.96
25.06.96
4.
612
«Բետոն» ՓԲԸ
ՀՀ քաղշիննախ
128
26.04.96
28.05.96
5.
4741
Մարալիկի հյուրանոց
ՀՀ քաղշիննախ
148
08.05.96
31.07.96
6.
4726
Վարդենիսի հյուրանոց
ՀՀ քաղշիննախ
148
08.05.96
31.07.96
7.
4689
«Սիսիան» հյուրանոց
ՀՀ քաղշիննախ
148
08.05.96
31.07.96
8.
4805
Մեղրու հյուրանոց
ՀՀ քաղշիննախ
148
08.05.96
07.08.96
9.
4719
Տաշիրի «Կալինինո» հյուրանոց
ՀՀ քաղշիննախ
485
22.05.96
25.01.97
10.
4819
«Վեդի» հյուրանոց
ՀՀ քաղշիննախ
168
06.07.95
21.08.96
11.
4812
Նոյեմբերյանի հյուրանոց
ՀՀ քաղշիննախ
195
06.06.96
23.10.96
12.
587
«ՄԻՊ»
ՀՀ քաղշիննախ
156
27.06.96
11.09.96
13.
4712
Մարտունու «Ալաշկերտ» հյուրանոց
ՀՀ քաղշիննախ
196
28.06.96
23.10.96
14.
483
«Աշտարակի կարի ֆաբրիկա» ՓԲԸ
ՀՀ արդնախ
249
14.08.96
11.12.96
15.
574
«Հայարդկարգավորում» ՓԲԸ
ՀՀ քաղշիննախ
258
19.08.96
23.10.96
16.
15026
«Գեղամա» հանգստյան տուն
ՀՀ արդնախ
312
25.09.96
20.11.96
17.
301
Այրումի ՀԷԿ
ՀՀ էներգանախ
321
30.09.96
30.05.97
18.
321
Գյումրիի ՀԷԿ
ՀՀ էներգանախ
321
30.09.96
17.05.97
19.
319
Ազատեկի ՀԷԿ
ՀՀ էներգանախ
321
30.09.96
30.05.97
20.
306
Մեղրու ՀԷԿ
ՀՀ էներգանախ
321
30.09.96
30.05.97
21.
318
Արենիի ՀԷԿ
ՀՀ էներգանախ
321
30.09.96
30.05.97
22.
314
Մարտունու ՀԷԿ
ՀՀ էներգանախ
321
30.09.96
30.05.97
23.
12233
«Հայջրշին» ՄՇԼԿՊՁ-ի «Մարմարիկ» պանսիոնատ
ՀՀ գյուղնախ
323
30.09.96
13.12.96
24.
41051
«Զովք» ԱՄ-ի «Ապարան» պանսիոնատ
ՀՀ արդնախ
359
15.11.96
24.02.97

  2.6. Միջին եւ խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման իրավական ու մեթոդական հիմքերը

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է մի շարք հիմնական որոշումներ՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի N 35 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 204 որոշումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 30-ի N 392 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 295 որոշումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի N 196 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» N 297 որոշումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի N 183 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 38 որոշումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի N 47 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 123 որոշումը:
 

3. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը

3.1. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կատարողականը

Ծրագրում ընդգրկված է 4364 «փոքր» օբյեկտ, որից 1658-ը՝ առեւտրի, 600-ը՝ հասարակական սննդի, 2106-ը՝ կենցաղսպասարկման ոլորտի օբյեկտներ են: Ծրագրում ընդգրկված է նաեւ տնտեսության մյուս ոլորտների 200 «փոքր» օբյեկտ:

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ սեփականաշնորհվել է 2760 «փոքր» օբյեկտ, որից 1181-ը՝ առեւտրի, 437-ը՝ հասարակական սննդի, 942-ը՝ կենցսպասարկ–ման ձեռնարկություններ են, իսկ 200-ը՝ այլ ոլորտների:

Աճուրդով վաճառքի ենթակա է 376 «փոքր» օբյեկտ, որից 99-ի սեփականաշնորհման վերաբերյալ ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ, իսկ մյուսները հաստատման փուլում են:

Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների կազմում զգալի բաժին (37,2 տոկոս) ունեն վարձակալական ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհվում են համաձայն սեփականաշնորհման օրենքի 33 հոդվածի:

Ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը բնութագրող տվյալները ներկայացված են N 8 աղյուսակում:

Աղյուսակ N 8

995 թվականի ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների ծրագրային
սեփականաշնորհման ցուցանիշները եւ դրանց կատարողականը

 
«Փոքր» օբյեկտներն ըստ ճյուղերի
Ծրագրով սահմանված «փոքր» օբյեկտների թիվը (հատ)
Փաստացի սեփականաշնորհված է (հատ)
 
Կատարողականը
(տոկոս)
1
2
3
4
Առեւտուր 
1658
1381*
83,3
Հասարակական սնունդ 
600
437
72,8
Կենցաղսպասարկում 
2106
942
44,7
Ընդամենը
4364
2760
63,2

*Ընդգրկված է տնտեսության մյուս ոլորտների 200 ծրագրային օբյեկտ:

3.2. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման իրավական եւ մեթոդական հիմքերը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280 որոշումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի N 182 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 39 որոշումը:
 

4. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94 որոշմամբ հաստատվել է աճուրդով սեփականաշնորհվող անավարտ շինարարության օբյեկտների առաջին ցանկը, որում ընդգրկվել է 464 օբյեկտ:

Առայժմ կայացել է անավարտ շինարարության օբյեկտների սեփականա-շնորհման 5 աճուրդ, որում աճուրդի ներկայացված 49 օբյեկտից վաճառվել է 15-ը:

Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման դանդաղ ընթացքը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են՝

ա/ նոր շինարարության իրականացումը գրեթե 2 անգամ թանկ է, քան նույնատիպ օբյեկտի ձեռքբերումը.

բ/ անավարտ շինարարության օբյեկտների մեծ մասի համար բացակայում են հողահատկացման մասին տվյալները:

5. Սեփականաշնորհման սերտիֆիկատները

Սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց

1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սեփականաշնորհված ձեռնարկությունների եւ «փոքր» օբյեկտների համար վճարվել է 52721173,8 հազար դրամ, որից 33834698 հազար դրամը՝ (64 տոկոս) ձեռնարկությունների, 18796907 հազար դրամը (36 տոկոս)՝ «փոքր» օբյեկտների համար։ 18805680.5 հազար դրամը (35.7 տոկոս)՝: Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվել է 52338280 հազար դրամ (ընդհանուր վճարումների 99,3 տոկոսը), իսկ դրամով՝ 382893 հազար դրամ (0,7 տոկոս): Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումների մեջ ձեռնարկությունների բաժինը կազմել է 33645420 հազար դրամ (63,8 տոկոս), իսկ «փոքր» օբյեկտներինը՝ 18604060 հազար դրամ (35,3 տոկոս): Դրամով վճարումների մեջ՝ համապատասխանաբար 189278 հազար դրամ (49,4 տոկոս եւ 192847 հազար դրամ (50,4 տոկոս):

Վճարված սերտիֆիկատների ընդհանուր թիվը 1997 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ կազմել է 54393 հատ, որից 1682271 հատը (63,4 տոկոս) վճարվել է ձեռնարկությունների, իսկ 967682-ը (36,5 տոկոս)՝ «փոքր» օբյեկտների համար:

Այսպիսով, սեփականաշնորհման սերտիֆիկատները ներկայումս ծառայում են որպես սեփականաշնորհված գույքի ձեռքբերման հիմնական միջոց:

6. Ծրագրի ընդհանուր կատարողականը

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ծրագիրը քանակական ցուցա–նիշների առումով կատարվել է 57.3 տոկոսով (սեփականաշնորհված օբյեկտների թվի տեսակարար կշիռը ծրագրով նախատեսված սեփականաշնորհման օբյեկտների թվում):

Ըստ տնտեսության տարբեր ոլորտների ծրագրի կատարման պատկերը ներկայացված է N 9 աղյուսակում:

Աղյուսակ N 9

Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների
սեփականաշնորհման եւ ապապետականացման 1995 թվականի ծրագրի
առաջադրանքները եւ դրանց կատարողականը 1997 թվականի օգոստոսի 25-ի
դրությամբ

N
 
 
1995 թվականի ծրագրով հաստատված ձեռնարկությունները 
եւ անավարտ շինարարության օբյեկտները
 
Տնտեսության ճյուղերը
1995թ. սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնար-
կությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների թիվը
Սեփականա-
շնորհվել է
Կատարման տոկոսը
1
2
3
4
5
1.
Արդյունաբերություն 
516
497
96,3
2.
Ավտոմոբիլային տրանսպորտ եւ հաղորդակցություն
195
194
99,5
3.
Շինարարական համալիր 
այդ թվում՝
761
81
10,6
3.1.
շինանյութերի արդյունաբերություն եւ շինարարական կազմակերպություններ
66
66
100
3.2.
անավարտ շինարարություն
695
15
2,1
4.
Կապ
4
3
75,0
5.
Գյուղատնտեսություն
189
170
89,9
6.
Նյութատեխնիկական մատակարարում 
115
115
100,0
7.
Պետական առեւտուր 
1658
1381*
83,3
8.
Հասարակական սնունդ
600
437
72,8
9.
Կենցաղսպասարկում
2106
942
44,7
10.
Կոմունալ տնտեսություն
56
56
100,0
11.
Սոցիալական ոլորտ
95
74
77,9
  Ընդամենը
6295
3685
58.6

*  Ընդգրկված է նաեւ տնտեսության այլ ճյուղերի 200 «փոքր» օբյեկտ։

Ծրագրի կատարողականի համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ, համաձայն սեփականաշնորհման օրենքի, ձեռնարկությունը սեփականաշնորհված է համարվում սեփականաշնորհման պայմանագրի կնքման պահից, ինչում թերացել են բազմաթիվ միջին եւ խոշոր ձեռնարկություններ ու «փոքր» օբյեկտներ:

Ծրագրի կատարման գնահատականը՝ արժեքային արտահայտությամբ, հաշվետվության ներկայացման վերջին օրվա դրությամբ, կարելի է տալ միայն բացարձակ մեծությամբ, որը կազմել է 52844.3 մլն դրամ: Նկատի ունենալով սեփականաշնորհվող պետական գույքի գնահատման ժամկետայնությունը, ինչպես նաեւ ազատ ձեւավորվող գների հանգամանքը՝ հարաբերական ցուցանիշները տվյալ դեպքում չեն կարող ներկայացուցչական լինել: