Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.07.1991
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջաններում մշտական բնակություն հաստատած փախստականների ֆինանսական վիճակը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է.

Հայաստանի Հանրապետության շրջաններում մշտական բնակություն հաստատած փախստականների համար, ովքեր ցանկություն են հայտնում կազմակերպել գյուղացիական կան գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, սահմանել հետեւյալ արտոնությունները՝

ա) եկամտահարկը սահմանել սկսած սեփականաշնորհման 4-րդ տարվանից.

բ) թույլատրել սեփականաշնորհված հողի մասնակի եւ անասնագլխաքանակի լրիվ արժեքը վճարել հինգ տարվա ընթացքում՝ սկսած սեփականաշնորհման երկրորդ տարվանից:

Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի քարտուղար՝ Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

29 հուլիսի 1991 թվականի,
քաղ. Երեւան
Հ. Ն. -0366-1