Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2001

ՀՈԴՎԱԾ 1. "Հայջրմուղկոյուղի" եւ "Ոռոգում" փակ բաժնետիրական ընկերությունների` 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված ու չվճարված (չգանձված) հարկերի վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը` նախատեuելով դրանց մարումը 2006-2009 թվականներին, ըuտ տարիների, հավաuար չափերով:

ՀՈԴՎԱԾ 2. "Հայջրմուղկոյուղի" եւ "Ոռոգում" փակ բաժնետիրական ընկերություններին ազատել oրենքն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հարկերի գծով հաշվարկված եւ չվճարված (չգանձված) տույժերի ու տուգանքների վճարումից:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-244