Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.04.1992

«Անկախ պետականության հիմնադրույթների մասին» 1991 թ. սեպտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 4 հոդվածին, «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թ. նոյեմբերի 19-ի օրենքի 10 հոդվածին համապատասխան եւ Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ համաձայն «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի 5 հոդվածի, «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» օրենքի 1 եւ 8 հոդվածների, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունում է սույն օրենքը.

Հոդված 1.

ա) Հայաստանի Հանրապետության նախագահն իրավասու է ապահովել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Միջազգային արժութային հիմնադրամին (ստորեւ՝ հիմնադրամ), Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկին (ստորեւ՝ Բանկ), Միջազգային ֆինանսական կորպորացիային (ստորեւ՝ Կորպորացիա), Զարգացման միջազգային ասոցիացիային (ստորեւ՝ Ասոցիացիա), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (ստորեւ՝ Եվրոպական բանկ), Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը (ստորեւ՝Գործակալություն), ընդունելով Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի, Ասոցիացիայի համապատասխան պայմանագրերի, եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի դրույթները փոփոխություններով հանդերձ, ստորագրելով եւ վավերացնելով Գործակալության հիմնադրման կոնվենցիան, ինչպես նաեւ համաձայնելով այն ժամկետների եւ պայմանների հետ, որոնք սահմանվում են Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի ու Ասոցիացիայի կառավարող կազմի եւ Գործակալության, Եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի կողմից՝ այդ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ ընդունվելիք բանաձեւերով:

բ) Հայաստանի Հանրապետության նախագահն իրավասու է նաեւ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել ու վավերացնել կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման մասին կոնվենցիան:

գ) Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա կողմից նշանակված այլ անձ իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի եւ Ասոցիացիայի պայմանագրերի եւ Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի դրույթների բնագրերը,Գործակալության հիմնադրման կոնվենցիան, ինչպես նաեւ ձեւակերպել եւ ներկայացնել այդ կապակցությամբ պահանջվող ընդունելության վավերագիր կամ որեւէ այլ փաստաթուղթ:

դ) Հիմնադրամին անդամակցման պահից՝ Հայաստանի Հանրապետության նախագահը լիազորվում եւ պարտավորեցվում է Հայաստանի Հանրապետության անունից ընդունել Հիմնադրամի պայմանագրի դրույթների վերաբերյալ առաջարկվող 3-րդ ուղղումը (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում), որը պետք է ներառվի Հիմնադրամի պայմանագրի դրույթներում:

Հոդված 2.

ա) Հայաստանի Հանրապետության նախագահը լիազորվում եւ պարտավորեցվում է կատարելու բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Հայաստանի Հանրապետության հնարավորություն ընձեռելու Հիմնադրամի փոխառման հատուկ իրավունքների գերատեսչությանը մասնակից դառնալու համար:

բ) Հիմնադրամին անդամակցմամբ Հայաստանի Հանրապետության նախագահը իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ձեւակերպել եւ Հիմնադրամին ներկայացնել մասնակցության վավերագիր, որը հավաստում է, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է Հիմնադրամի փոխառման հատուկ իրավունքների գերատեսչության մասնակցի բոլոր պարտավորությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր անհրաժեշտ քայլերն արել է որպես Հիմնադրամի փոխառման հատուկ իրավունքների գերատեսչության, մասնակցի  իր բոլոր պարտականությունները կատարելու համար:

Հոդված 3.

ա) Հայաստանի Հանրապետության բանկը լիազորվում եւ պարտավորեցվում է փոխ առնել կամ համապատասխան այլ միջոցներով ձեռք բերել եւ Հայաստանի Հանրապետության անունից վճարել այն գումարները, որոնք ժամանակ առ ժամանակ ենթակա են վճարման Հիմնադրամին, Բանկին, Կորպորացիային, Ասոցիացիային, Եվրոպական բանկին եւ Գործակալությանը այն ժամկետներում ու պայմաններով, որոնք սահմանված են այդ կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության անդամակցման վերաբերյալ բանաձեւերով՝ համաձայն դրանց պայմանագրերի, համաձայնագրերի, համապատասխան դրույթների կամ կոնվեցիայի, ինչպես նաեւ մուծումներ կատարել Հիմնադրամի փոխառման հատուկ իրավունքների գերատեսչությանը՝ Հայաստանի Հանրապետության մասնակցության համար:

բ) Համաձայն Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի, Ասոցիասիայի պայմանագրերի Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի դրույթների եւ Գործակալության հիմնադրման կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության բանկը իրավասու է թողարկել փոխանցման ոչ ենթակա, տոկոս չբերող արժեթղթեր, որոնք կարող են անհրաժեշտ կամ նպատակահարմար լինել՝ կապված Հիմնադրամին, Բանկին, Ասոցիացիային, Եվրոպական բանկին, Կորպորացիային կամ Գործակալությանը Հայաստանի Հանրապետության անդամակցման հետ:

Հոդված 4.

ա) Հայաստանի Հանրապետության բանկը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության գանձարանային գործակալություն՝ ըստ հիմնադրամի պայմանագրի 5 հոդվածի 1-ին կետի եւ Բանկի պայմանագրի 3 հոդվածի 2-րդ կետի, Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի 34 հոդվածի 1-ին կետի եւ իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելու այն բոլոր գործառնություններն ու գործարքները, որոնք նախատեսված են Հիմնադրամի եւ բանկի պայմանագրերի, Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի դրույթներով (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում):

բ) Հայաստանի Հանրապետության բանկը լիազորվում է Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելու այն բոլոր գործառնություններն ու գործարքները, որոնք սահմանվում են 5 հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հիմնադրամի ընդունած հաշվապահական փաստաթղթերով (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում):

գ) Ըստ Կորպորացիայի պայմանագրի 4 հոդվածի 10-րդ կետի, Ասոցիացիայի պայմանագրի 6 հոդվածի 10-րդ կետի եւ Գործակալության հիմնադրման կոնվենցիայի 38 հոդվածի Հայաստանի Հանրապետության բանկը հանդես է գալիս որպես հաղորդակցման միջոց (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում):

դ) Հայաստանի Հանրապետության բանկը հանդես է գալիս որպես դեպոզիտարի Հայաստանի Հանրապետությունում Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի, Ասոցիացիայի, Եվրոպական բանկի եւ Գործակալության դրամական միջոցները պահելու համար:

ե) Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է առաջադրի որեւէ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձի՝ Հիմնադրամի կառավարող կազմի մեջ որպես Հայաստանի Հանրապետության կողմից կառավարիչ ծառայելու համար: Կառավարիչը պետք է իր բացակայության ժամանակ լիիրավ գործող փոխանորդ նշանակի:

Հոդված 5.

Հայաստանի Հանրապետության բանկն իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ստանալ ցանկացած դրամական գումար, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը վճարվել կամ փոխանցվել այն գործառնությունների եւ գործարքների ժամանակ, որոնք նախատեսված են Հիմնադրամի եւ Բանկի պայմանագրերի, Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի դրույթներով:

Հոդված 6.

Հիմնադրամի պայմանագրի դրույթների 8 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, 9 հոդվածի 2-9 կետերի 21 հոդվածի, Բանկի պայմանագրի դրույթների 7 հոդվածի 2-9 կետերի, Կորպորացիայի պայմանագրի դրույթների 6-9 կետերի, Ասոցիացիայի պայմանագրի դրույթների 8 հոդվածի 2-9 կետերի, Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի 45-53 հոդվածների եւ Գործակալության հիմնադրման Կոնվենցիայի (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում) ուժի մեջ են  մտնում այդ կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության անդամակցման օրվանից:

Հոդված 7.

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրավասու է հրապարակել հրահանգներ կամ կանոնակարգեր, որոնք համատեղելի պետք է լինեն սույն օրենքի դրույթների հետ՝ պայմանագրերի, համաձայնագրերի դրույթներով, կոնվենցիաներով եւ բանաձեւերով նախատեսվող Հայաստանի Հանրապետության պարտականությունները կատարելու նպատակով:

Հոդված 8.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին պարբերաբար տեղեկացնի սույն օրենքի 1 հոդվածում թվարկված կազմակերպությունների հետ իր կատարած գործարքների մասին:

Հոդված 9.

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
28 ապրիլի 1992 թ.
Հ. Ն. -0602-1-ՀՕ-24

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ  5-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ

Կառավարությունները, որոնց անունից ստորագրված է սույն պայմանագիրը, համաձայն են, որ.

1. 26-րդ հոդվածի 2-րդ կետի տեքստում կատարվի հետեւյալ ուղղումները.

ա) Եթե որեւէ անդամ-երկիր չի կարողանում սույն պայմանագրով սահմանված իր պարտականություններից որեւէ մեկը կատարել, ապա ֆոնդն այդ անդամին հայտարարում է ֆոնդի ընդհանուր միջոցներից օգտվելու իրավունքից զրկված: Այս կետը ոչ մի չափով չի ենթադրում 5-րդ հոդվածի 5-րդ կետի կամ 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների սահմանափակում.

բ) Եթե վերոհիշյալ ա) կետով նախատեսված կարգով իրավունքից զրկած հայտարարելուց հետո սահմանված ժամկետում տվյալ անդամ-երկիրը ժարունակում է սույն պայմանագրով նածատեսված իր պարտականություններից որեւէ մեկը չկատարել, ապա ֆոնդը կարող է քվեների հանրագումարի 70 տոկոսի մեծամասնությամբ ժամանակավորապես այդ անդամ երկրին զրկել քվեարկելու իրավունքից: Այդպիսի զրկման ժամանակաշրջանում կիրառվում են գրաֆիկ Լ-ի դրույթները: Ֆոնդը կարող է ցանկացած ժամանակ քվեների հանրագումարի 70 տոկոսի մեծամասնությամբ դադարեցնել քվեարկելու իրավունքից զրկումը:

գ) Եթե բ) կետով նախատեսված զրկելու որոշման ընդունումից հետո սահմանված ժամկետը լրանում է եւ տվյալ անդամ-երկիրը շարունակում է սույն պայմանագրով նախատեսված իր պարտականություններից որեւէ մեկը չկատարել, ապա այդ անդամը պետք է դուրս գա ֆոնդի անդամությունից՝ Կառավարիչների քվեների հանրագումարի 85 տոկոսի մեծամասնությամբ ընդունված Կազմի որոշմամբ:

դ) Պետք է հրահանգներ ընդունել, որոնցով որեւէ անդամ-երկրին սահմանված ժամկետում, տվյալ անդամ-երկրի դեմ վերոհիշյալ ա), բ), կամ գ) կետերով նախատեսվող գործառնություններ կատարելուց առաջ կտեղեկացվի իր դեմ հարուցվող գանգատի մասին եւ տեսակետը այդ գործի վերաբերյալ թե բանավոր եւ թե գրավոր շարադրելու համապատասխան հնարավորություն կտրվի:

2. Հոդվածներին պետք է ավելացնել մի նոր գրաֆիկ՝ Լ, որը հետեւյալ շարադրանքը պետք է ունենա՝

ԳՐԱՖԻԿ-Լ

Քվեարկելու իրավունքից զրկելը

26-րդ հոդվածի 2-րդ բ) կետով նախատեսվող քվեարկելու իրավունքից զրկելու դեպքում կիրառվում են հետեւյալ դրույթները.

1. Անդամ-երկիրը չպետք է՝

ա) մասնակցի սույն պայմանագրի վերաբերյալ առաջարկվող ուղղման ընդունմանը, կամ այդ նպատակով անդամների հանրագումարում չպետք է հաշվառվի, բացառությամբ այն փոփոխությունների դեպքերի, որոնք 28-րդ բ) հոդվածի համապատասխան բոլոր անդամների կողմից ընդունում են պահանջում կամ վերաբերում բացառապես Փոխանակման հատուկ իրավունքների գերատեսչությանը:

բ) նշանակի կառավարիչ կամ նրան փոխանորդ, խորհրդատու կամ նրան փոխանորդ կամ մասնակցի նրանց նշանակմանը, ընտրի Գործադիր Վարչապետ կամ մասնակցի նրա ընտրությանը:

2. Տվյալ անդամ-երկրին հատկացվող քվեների քանակը չպետք է հաշվել ֆոնդի որեւէ հաստատությունում: Դրանք չպետք է ներառնել քվեների հանրագումարի հաշվառման մեջ, բացի այն առաջարկվող ուղղման ընդունման դեպքերից, որոնք բացառապես փոխանակման հատուկ իրավունքների գերատեսչությանն է վերաբերում:

3. ա). տվյալ անդամ-երկրի կողմից նշանակված Կառավարիչը կամ նրա փոխանորդը պետք է պաշտոնաթող լինի:

բ) այն խորհրդատուն կամ նրա փոխանորդը, որոնք նշանակվել են տվյալ անդամի կողմից կամ որոնց նշանակումը տվյալ անդամը մասնակցել է, պետք է պաշտոնաթող լինեն հաշվի առնելով, որ եթե այդ խորհրդատուն լիազորված է եղել որոշելու այն անդամներին հատկացվող քվեների քանակը, որոնք զրկված չեն քվեարկելու իրավունքից, ապա այդ անդամների կողմից մի ուրիշ խորհրդատու կամ նրան փոխանորդ պետք է նշանակվի ըստ գրաֆիկ Դ-ի եւ մինչեւ այդ նշանակումը տվյալ խորհրդատուն կամ նրա փոխանորդը պետք է շարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնները, սակայն 30 օրից ոչ ավելի, զրկման օրվանից հաշված:

գ) պետք է պաշտոնաթող արվի այն Գործադիր Վարչապետը, որը նշանակվել կամ ընտրվել է տվյալ անդամի կողմից կամ որի ընտրություններին տվյալ անդամը մասնակցություն է ունեցել, եթե միայն այդ Գործադիր Վարչապետը լիազորված չէ որոշելու այն անդամներին հատկացվող քվեների քանակը, որոնք քվեարկման իրավունքներից չեն զրկվել: Վերջին դեպքում.

(1) Եթե մինչեւ Գործադիր Վարչապետի հաջորդական հերթական ընտրությունները 90 օրից ավելի է մնում, ապա մնացած ժամանակահատվածի համար մի այլ գործադիր վարչապետ պետք է ընտրվի մնացած անդամների կողմից՝ ձայների մեծամասնությամբ. մինչեւ այդ ընտրությունները տվյալ գործադիր վարչապետը պետք է շարունակի զբաղեցնելու իր պաշտոնը, սակայն 30 օրից ոչ ավելի, զրկման օրվանից հաշված.

(2) Եթե մինչեւ գործադիր վարչապետի հաջորդ հերթական ընտրությունները 90 օրից պակաս ժամանակ է մնում, ապա տվյալ գործադիր վարչապետը պետք է շարունակի զբաղեցնել իր պաշտոնը մնացյալ ժամանակահատվածում:

(4) Տվյալ անդամ-երկիրը լիազորված է մի ներկայացուցիչ ուղարլել Կառավարիչների կազմի, Խորհրդի, կամ Գործադիր մարմնի ժողովներին, բայց ոչ թե նրանց հանձնաժողովների նիստերին, որտեղ քննարկվում են այդ անդամ-երկրի խնդրանքը կամ մասանվորապես նրա շահերին վերաբերող որեւէ հարց:

3. 12-րդ հոդվածի 3-րդ թ) կետին պետք է ավելացնել հետեւյալը.

(5) Երբ 26-րդ հոդվածի 2-րդ (բ) կետով նախատեսվող որեւէ անդամ-երկրին քվեարկման իրավունքից զրկելու ժամկետը լրանում է եւ տվյալ անդամ-երկիրը լիազորված չէ Գործադիր Վարչապետ նշանակել, ապա նա կարող է գործադիր Վարչապետ ընտրած բոլոր անդամների հետ համաձայնեցնել, որ այդ Գործադիր Վարչապետը պետք է որոշի տվյալ անդամ-երկրին հատկացվող քվեների քանակը, հաշվի առնելով, որ եթե զրկման ժամանակաշրջանում Գործադիր Վարչապետի հերթական ընտրություններն են տեղի ունեցել, ապա այն Գործադիր Վարչապետը, որի ընտրություններին տվյալ անդամ-երկիրը մասնակցություն է ունեցել զրկվելուց առաջ կամ վերոհիշյալ գրաֆիկ Լ-ի 5-րդ (գ), (ֆ) կետերի կամ 12-րդ հոդվածի 3-րդ (գ) կետի համապատասխան ընտրված նրա հաջորդն է լիազորված, որոշել տվյալ անդամին հատկացվող քվեների քանակը: Ենթադրվում է, որ տվյալ անդամ-երկիրը պետք է մասնակցություն ունեցած լինի այն գործադիր վարչապետի ընտրություններին, որը լիազորված է որոշել իրեն հատկացվող քվեների քանակը:

4. Գրաֆիկ Դ-ի 5-րդ կետին պետք է ավելացնել հետեւյալը.

դ) Երբ Գործադիր Վարչապետը լիազորված է որոշել որեւէ անդամ-երկրին հատկացվող քվեների քանակը՝ ըստ 12-րդ հոդվածի 3-րդ (թ) (5) կետերի, ապա տվյալ Գործադիր Վարչապետին ընտրող անդամների խմբի կողմից նշանակված խորհրդատուն լիազորված է քվեարկել եւ որոշել նույն անդամին հատկացվող քվեների քանակը: Ենթադրվում է, որ տվյալ անդամ-երկիրը պետք է մասնակցություն ունեցած լինի այն Խորհրդատուի նշանակմանը, որը լիազորված է քվեարկել եւ որոշել իրեն հատկացվող քվեների քանակը:

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

ԳԼՈՒԽ 5

Կազմակերպումն ու ղեկավարումը

Հոդված 38. Հաղորդակցման միջոցը

ա) Յուրաքանչյուր անդամ-երկիրը պետք է համապատասխան լիազոր ներկայացուցիչ նշանակի, որի հետ գործակալությունը կկարողանա հաղորդակցվել սույն Կոնվենցիայով սահմանված որեւէ հարցի կապակցությամբ: Գործակալությունը կարող է վստահել այդպիսի լիազոր ներկայացուցչի հաղորդագրություններին որպես անդամ-երկրի հաղորդագրություններ: Գործակալությունը, որեւէ անդամ-երկրի խնդրանքով, խորհրդակցում է տվյալ անդամ երկրի հետ 19-րդ եւ 21-րդ հոդվածներում արծարծվող հարցերի մասին, որոնք վերաբերում են տվյալ անդամ-երկրի կեցությանը կամ նրան երաշխիքներ տվողներին:

բ) Ամեն անգամ, երբ Գործակալության կողմից որեւէ գործառնություն իրականացնելուց առաջ պահանջվում է որեւէ անդամ-երկրի հավանությունը, ենթադրվում է, որ այդ հավանությունը կտրվի, եթե միայն տվյալ անդամ-երկիրը չի ներկայացնում որեւէ առարկություն մի այնպիսի ընդունելի ժամանակահատվածում, որը գործակալությունը կարող է սահմանել այդ անդամին տեղեկացնելով առաջարկվող գործառնության մասին:

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 6. Կազմակերպումն ու ղեկավարումը

10. հաղորդակցման միջոցը

Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է նշանակի համապատասխան լիազոր անձ, որի հետ ասոցիացիան կարող է հաղորդակցվել սույն պայմանագրով սահմանված որեւէ հարցի կապակցությամբ: Այդպիսի նշանակման բացակայության դեպքում, ասոցիացիայի համար որպես հաղորդակցման միջոց կարող է ծառայել բանկային գործառնության համար նշանակված անձը:

Հոդված 8. Իրավական վիճակը, իմունիտետներն ու արտոնությունները

2. Ասոցիացիայի իրավական վիճակը:

Ասոցիացիան լիիրավ իրավաբանական անձ է, եւ մասնավորապես իրավունք ունի՝

1. Պայմանագիր կնքել

2. ձեռք բերել եւ տնօրինել անշարժ ու շարժական գույք

3. դատական գործ հարուցել

3. Ասոցիացիայի դատական իրավիճակը:

Ասոցիացիայի դեմ կարող է հայց հարուցվել միայն հեղինակավոր (կոմպետենտ), իրավասու դատարանին այս անդամ-երկրների տարածքում, որտեղ ասոցիացիան ունի վարչություն, նշանակել է մի գործակալ դատավարության մասին ծանուցագիր կամ նախազգուշացում ստանալու համար կոմ որտեղ արժեթղթեր է թողարկել կամ երաշխավորել: Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից, որոնք հայց են հարուցում անդամ-երկրների համար, կամ նրանցից պահանջներ են ստանում: Ասոցիացիայի գույքն ու կայքը, ոտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն որեւէ ձեւի կալանքի, սահմանափակման կամ բռնագրավման՝ առանց ասոցիացիայի դեմ վեջնական դատավճռի առկայության:

4. Գույքային իմունիտետը

Ասոցիացիայի գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման կամ գործադիր կամ օրենսդրական որեւէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձեւերի:

5. Արխիվների անձեռնմխելիությունը:

Ասոցիացիայի արխիվներն անձեռնմխելի են:

6. Գույքային սահմանափակումներից ազատությունը

Ասոցիացիայի գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության եւ որեւէ բնույթի մորատորիումի այն չափով, որքանով անհարժեշտ է սույն պայմանագրով եւ սույն պայմանագրի դրույթների ենթակա գործառնությունները իրականացնելու համար:

7. Հաղորդակցության արտոնությունը:

Ասոցիացիայի պաշտոնական հաղորդակցությունների անդամ-երկրները նույն վերաբերմունք են ցուցաբերում, ինչ-որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին:

8. Պաշտոնյաների եւ ծառայողների իմունիտետներն ու արտոնությունները

Ասոցիացիայի բոլոր կառավարիչները, Գործադիր Վարչապետները, փոխնորդները, պաշտոնյաներն ու ծառայողները.

1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ ասոցիացիան հրաժարվում է այդ իմունիտետից:

2. Որպես այլ երկրների նպատակներ՝ նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է միեւնույն իմունիտետը ներգաղթի սահմանափակումից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից եւ միեւնույն հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:

3. Նրանց տրամադրվում է ճանապարհորդելու միեւնույն հնարավորությունները ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:

9. Հարկային իմունիտետը

ա) Ասոցիացիան, նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված նրա գործառնություններն ու գործարքները օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից: Ասոցիացիան ազատ է նաեւ որեւէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականություններից:

բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում ասոցիացիայի այն գործադիր վարչապետի, փոխնորդի, պաշտոնյայի կամ ծառայողի աշխատավարձից եւ ասոցիացիայի կողմից վճարվող այլ վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:

գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում ասոցիացիայի թողարկած եւ ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից՝ ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից ում ձեռքում էլ որ գտնվեն:

4. Հակառակ դեպքում, առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք ասոցիացիայի կողմից են թողարկված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ վճարման տեղը կամ արժույթը կլինի, կամ էլ Ասոցիացիայի կողմից հաստատված որեւէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:

դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվի  Ասոցիացիայի կողմից երաշխավորված որեւէ բաժնետոմսից կամ արժեթղթից՝ ներառյալ դրանց որեւէ շահաբաժնից կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում, առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք ասոցիացիայի կողմից են երաշխավորված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը ասոցիացիայի կողմից հաստատված որեւէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը կլինի:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ,
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, 
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 
ՀԱՎԵԼՎԱԾ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 5. Ֆոնդի գործառնություններն ու գործարքները

1. Ֆոնդի հետ առնչվող գործակալությունները:

Յուրաքանչյուր անդամ ֆոնդի հետ պետք է իր գործերը վարի միայն գանձարանի, Կենտրոնական բանկի, Կայունացման ֆոնդի կամ նման այլ գանձարանային գործակալությունների միջոցով եւ ֆոնդն էլ պետք է իր գործերը վարի միայն նույն գործակալությունների հետ կամ միջոցով:

2. Ֆոնդի գործառնությունների եւ գործարքների սահմանափակումը:

Ֆոնդը՝ առաջարկության դեպքում կարող է այնպիսի ֆինանսական եւ տեխնիկական ծառայություններ կատարել, որոնք ֆոնդի նպատակների հետ համատեղելի լինեն՝ ներառյալ անդամների կողմից ներդրած միջոցների տնօրինությունը: Այդպիսի ֆինանսական ծառայությունների իրագործման հետ կապված գործառնությունները չպետք է կատարվեն ֆոնդի հաշվին: Այս ենթակետով նախատեսվող ծաառայությունները անդամների վրա առանց վերջիններիս համաձայնության որեւէ պարտավորություն չեն դնում:

Հոդված 8. Անդամների ընդհանուր պարտականությունները:

2. Ընթացիկ վճարումների սահմանափակումների վերացումը

բ) որեւէ անդամի վալյուտային վերաբերող փոխանակման այն պայմանագրերը, որոնք հակասում են այդ անդամի համար սույն պայմանագրով հաստատվող կամ պարտավորեցվող փոխանակման վերահսկման կանոնակարգին, չպետք է կիրառվեն որեւէ անդամի տարածքում: Բացի դրանից անդամները, փոխադարձ համաձայնությամբ, կարող են համագործակցել  յուրաքանչյուր անդամի համար փոխանակման վերահսկման կանոնակարգը ավելի գործուն դարձնելու ուղղությամբ միայն թե նրանց միջոցառումները եւ կանոնակարգը սույն պայմանագրի հետ համատեղելի լինեն:

Հոդված 9. Իրավական վիճակը, իմունիտետներն ու արտոնությունները:

2. Ֆոնդի իրավական վիճակը

Ֆոնդը լիիրավ իրավաբանական անձ է եւ մասնավորապես իրավունք ունի.

1. Կնքել պայմանագրեր:

2. Ձեռք բերել եւ տնօրինել անշարժ ու շարժական գույք:

3. Դատական գործ հարուցել:

3. Դատական իմունիտետը

Ֆոնդը, նրա գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ունեն դատական իմունիտետ բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդն ինքն է որոշակիորեն հրաժարվում իր այդ իմունիտետից դատական որեւէ պրոցեսի համար կամ էլ որեւէ պայմանագրի դրույթի համաձայն:

4. Իմունիտետն այլ գործողություններից

Ֆոնդի գույքն ու կայքը որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման կամ գործադիր կամ օրենսդրական որեւէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձեւերի:

5. Արխիվների անձեռնմխելիությունը

Ֆոնդի արխիվներն անձեռնմխելի են:

6. Գույքային սահմանափակումներից ազատությունը

Ֆոնդի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության եւ որեւէ բնույթի մորատորիումի (վճարման դադարեցում) այն չափով, որքանով անհարժեշտ է սույն պայմանագրով նախատեսվող գործառնությունները իրականացնելու համար:

7. Հաղորդակցության արտոնությունը

Ֆոնդի պաշտոնական հաղորդակցություններին անդամները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին:

8. Պաշտոնյաների ու ծառայողների իմունիտետն ու արտոնությունները

Ֆոնդի բոլոր Կառավարիչները, գործադիր վարչապետները, փոխանորդները, հանձնաժողովների (կոմիտեների) անդամները, 12-րդ հոդվածի 3 կետի համապատասխան առաջադրված ներկայացուցիչները, վերը նշված անձանց խորհրդատուները, պաշտոնյաներն ու ծառայողները՝

1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդը հրաժարվում է այդ իմունիտետից:

2. Որպես այլ երկրների հպատակներ նրանց շնորհվում է միեւնույն իմունիտետը՝ ներգաղթի սահմանափակումից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտություննեերից, ընդհանուր աշխատանքային պարհակից, եւ միեւնույն հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:

3. Նրանց տրվում է ճանապարհորդելու միեւնույն հնարավորությունները, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:

9. Հարկային իմունիտետը

ա) Ֆոնդը, նրա գույքը, կայքը, եկամուտները եւ սույն պայմանագրով նախատեսված նրա գործառնություններն ու գործարքները օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից: Ֆոնդն ազատ է նաեւ որեւէ հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականությունից:

բ) Ոչ մի հարկ չի գանձվում ֆոնդի այն գործադիր վարչապետի, փոխանորդի, ծառայողի կամ պաշտոնյաի աշխատավարձից եւ ֆոնդից վճարվող այլ վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն.

գ) Ոչ մի տեսակ հարկ չի գանձվում ֆոնդի թողարկած եւ ոչ մի բաժնեմասից կամ արժեթղթից, ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենդ) կամ նրա տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն.

Հակառակ դեպքում

1.Առաջին. խտրություն կդրվի այդպիսի բաժնեմասի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն նրա ծագման պատճառով,

2. Կամ, երկրորդ այդպիսի հարկման իրավաբանական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ մուծման տեղը կամ արժույթը կլինի կամ էլ ֆոնդի կողմից հաստատված վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:

Հոդված 21. Ընդհանուր գերատեսչության եւ փոխառման հատուկ իրավունքների գերատեսչության կառավարումը

բ) բացի սույն պայմանագրի 9-րդ հոդվածում շարադրված իմունիտետներից ու արտոնություններից ոչ մի տեսակի հարկ չի գանձվում փոխառման հատուկ իրավունքներից կամ փոխառման հատուկ իրավունքներով կատարվող գործառնություններից ու գործարքներից:

ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Կազմակերպումն ու ղեկավարումը

10. Հաղորդակցման միջոցը

Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է համապատասխան լիազոր ներկայացուցիչ նշանակի, որի հետ Կորպորացիան կկարողանա հաղորդակցվել սույն պայմանագրով սահմանված որեւէ հարցի կապակցությամբ:

Հոդված 6. Իրավական վիճակը, իմունիտետն ու արտոնությունները

2. Կորպորացիայի իրավական վիճակը

Կորպորացիան լիիրավ իրավաբանական անձ է, եւ մասնավորապես իրավունք ունի.

1. Պայմանագրեր կնքել.

2. Ձեռք բերել եւ տնօրինել անշարժ ու շարժական գույք

3. Դատական գործ հարուցել

3. Կորպորացիայի դատական իրավիճակը

Կորպորացիայի դեմ կարող է հայց հարուցվել միայն հեղինակավոր, (կոմպետենտ), իրավասու դատարանին՝ այն անդամ-երկրների տարածքում, որտեղ Կորպորացիան ունի վարչություն, նշանակել մի գործնական դատավարության մասին ծանուցագիր կամ նախազգուշացում ստանալու համար, կամ որտեղ թողարկել կամ երաշխավորել է արժեթղթեր: Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից, որոնք հայց են հարուցումանդամ-երկրների համար կամ նրանցից պահանջներ են ստանում:

Կորպորացիայի գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն որեւէ ձեւի կալանքի, սահմանափակման կամ բռնագրավման՝ առանց Կորպորացիայի դեմ վերջնական դատավճռի առկայության:

4. Գույքային իմունիտետ

Կորպորացիայի գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման, կամ գործադիր կամ օրենսդրական որեւէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձեւերի:

5. Արխիվների անձեռնմխելիությունը

Կորպորացիայի արխիվներն անձեռնմխելի են:

6. Գույքային սահմանափակումներից ազատությունը.

Կորպորացիայի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության եւ որեւէ բնույթի մորատորիումի (վճարումի դադարեցման) այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն պայմանագրով նախատեսվող եւ սույն պայմանագրի 3-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին ենթակա գործառնությունները իրականացնելու համար:

7. Հաղորդակցության արտոնությունը

Կորպորացիայի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին:

8. Պաշտոնյաների եւ ծառայողների իմունիտետն ու արտոնությունները:

Կորպորացիայի բոլոր կառավարիչները, վարչապետները, փոխանորդները, պաշտոնյաներն ու ծառայողները.

1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական իմունիտետից,

2. Որպես այլ երկրների հպատակներ՝ նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է միեւնույն իմունիտետ ներգաղթի սահմանափակումից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, եւ միեւնույն հնարավորությունները, փոխանակման սահմանափակումներինվերաբերող ինչ որանդամ-երկրների ներկայացուցիչնեչին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին,

3. Նրանց տրամադրվում են ճանապարհորդելու միեւնույն հնարավորությունները, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:

9. Հարկային իմունիտետը

ա) Կորպորացիան, նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված նրա գործառնություններն ու գործարքներն օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից:

Կորպորացիան ազատ է նաեւ որեւէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականությունից:

բ) ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի այն վարչապետի, փոխանորդի, պաշտոնյայի կամ ծառայողի աշխատավարձերից եւ Կորպորացիայի կողմից վճարվող այն վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:

գ) ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի թողարկած եւ ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից՝ ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում, առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնեմասի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Կորպորացիայի կողմից են թողարկված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ վճարման տեղը կամ արժույթը կլինի կամ էլ Կորպորացիայի կողմից հաստատված որեւէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը,

դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի կողմից երաշխավորված որեւէ բաժնետոմսից կամ արժեթղթից՝ ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտը) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում.

Առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Կորպորացիայի կողմից են երաշխավորված կամ երկրորդ այդպիսի հարկման իրավական միակ հիմքը Կորպորացիայի կողմից հաստատված որեւէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը կլինի:

ԲԱՆԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Փոխառությունների եւ երաշխիքների վերաբերյալ ընդհանուր դրույթները

2. Անդամ-երկրների եւ բանկի միջեւ կատարվող գործարքները.

Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է բանկի հետ իր գործերը վարի միայն իր գանձարանի, կենտրոնական բանկի, կայունացման ֆոնդի կամ նման այլ գանձարանային գործակալության միջոցով եւ բանկն էլ պետք է անդամների հետ իր գործերը վարի միայն նույն գործակալությունների միջոցով:

Հոդված 7. Իրավական վիճակը, իմունիտետներն ու արտոնությունները.

2. Բանկի իրավական վիճակը.

Բանկը լիիրավ իրավաբանական անձ է, եւ մասնավորապես իրավունք ունի

1. Պայմանագրեր (կոնտրակտներ) կնքել,

2. Ձեռք բերել եւ տնօրինել անշարժ ու շարժական գույք,

3. Դատական գործ հարուցել:

3. Բանկի դատական վիճակը.

Բանկի դեմ կարող է հայց հարուցվել միայն հեղինակավոր (կոմպետենտ), իրվասու դատարանին՝ այն անդամ-երկրների տարածքում, որտեղ բանկը ունի վարչություն, նշանակել է մի գործակալ՝ դատավարության մասին ծանուցագիր կամ նախազգուշացում ստանալու համար կամ որտեղ արժեթղթեր է թողարկել կամ երաշխավորել: Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից, որոնք հայց են հարուցում անդամ-երկրների համար կամ նրանցից պահանջներ են ստանում: Բանկի գույքն եւ կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն որեւէ ձեւի կալանքի, սահմանափակման բռնագրավման՝ առանց բանկի դեմ վերջնական դատավճռի առկայության:

4. Գույքային իմունիտետ

Բանկի գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման, կամ գործադիր կամ օրենսդրական որեւէ գործողության միջոցով նախատեսված կալանքի այլ ձեւերի:

5. Արխիվների անձեռնմխելիությունը:

Բանկի արխիվներն անձեռնմխելի են:

6. Գույքային սահմանափակումներից ազատությունը.

Բանկի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության եւ որեւէ բնույթի մորատորիումի (վճարումի դադարեցման) այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն պայմանագրով նախատեսվող եւ սույն Պայմանագրի դրույթների ենթակա գործառությունները իրականացնելու համար:

7. Հաղորդակցության արտոնությունը.

Բանկի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին:

8. Պաշտոնյաների եւ ծառայողների իմունիտետն ու արտոնությունները.

Բանկի բոլոր կառավարիչները. գործադիր վարչապետները, փոխանորդները, պաշտոնյաները ու ծառայողները.

1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ բանակը հրաժարվում է այդ իմունիտետից:

2. Որպես այլ երկրների հպատակներ նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է միեւնույն իմունիտետը ներգաղթի սահմանափակումից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, եւ միեւնույն հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին,

3. Նրանց տրամադրվում է ճանապարհորդելու միեւնույն հնարավորություններ ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:

9.Հարկային իմունիտետ

ա) Բանկը, եւ նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված նրա գործառնություններն ու գործարքները օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից: Բանկն ազատ է նաեւ որեւէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականությունից:

բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի այն գործադիր վարչապետի, փոխանորդի, կամ ծառայողի, պաշտոնյայի աշխատավարձից եւ Բանկից վճարվող այլ վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:

գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի թողարկած եւ ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում.

Առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք բանկի կողմից են թողարկված, կամ.

Երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման վճարունակության կամ վճարման տեղը կամ արժույթը կլինի, կամ էլ բանկի կողմից հաստատված որեւէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:

դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի կողմից երաշխավորված որեւէ բաժնետոմսից կամ արժեթղթից, ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում.

Առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Բանկի կողմից են երաշխավորված, կամ

Երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը Բանկի կողմից հաստատված որեւէ վարչության կամ որեւէ հիմնարկության գտնվելու վայրը կլինի:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 34. Ավանդապահները եւ հաղորդակցման ուղիները

1. Յուրաքանչյուր անդամ, Բանկի հետ համաձայնեցնելով, նշանակում է իր կենտրոնական բանկը կամ ցանկացած այլ հիմնարկ՝ որպես Բանկին պատկանող այդ անդամի արժույթով բոլոր միջոցների, ինչպես նաեւ այլ ակտիվների ավանդապահ:

2. Յուրաքանչյուր անդամ որոշում է այն համապատասխան պաշտոնական մսարմինը, որի հետ սույն համաձայնագրի շրջանակներում ծագող ցանկացած հարցի շուրջ Բանկը կարող է հաղորդակցվել:

Հոդված 45. Բանկի կարգավիճակը

Բանկն օժտված է լիիրավ իրավասությամբ եւ, մասնավորապես,

ա) կնքելու պայմանագրեր,

բ) ձեռք բերելու եւ տնօրինելու շարժական եւ անշարժ գույք,

գ) հարուցելու դատավարական գործողություններ:

Հոդված 46. Բանկի դիրքորոշումը դատավարության նկատմամբ

Բանկի դեմ հայցեր կարող են հարուցվել միայն այն երկրի տարածքում գտնվող իրավասու դատարաններում, որտեղ Բանկն ունի հիմնարկ, նշանակել է գործակալ՝ դատական ծանուցագրի կամ դատավարության մասին ծանուցում ընդունելու նպատակով, կամ էլ թողարկել է արժեթղթեր կամ երաշխավորել դրանք: Սակայն հայցեր չեն կարող հարուցվել այն անդամների կամ անձանց կողմից, որոնք գործում են կամ պահանջներ ներկայացնում անդամների անունից: Բանկի գույքն ու ակտիվները, որտեղ էլ դրանք գտնվեն եւ ով էլ որ լինի դրանց պահորդը, օժտված են բռնագանձման բոլոր ձեւերից, կալանքի կամ կատարման մյուս այլ ձեւերից իմունիտետով՝ մինչեւ Բանկի դեմ վերջնական դատական որոշում կայացնելը:

Հոդված 47. Ակտիվների իմունիտետը բռնագանձումից

Բանկի գույքն ու ակտիվները, որտեղ էլ դրանք գտնվեն եւ ով էլ որ լինի դրանց տիրապետողը, օժտված են խուզարկությունից, բռնագրավումից, բռնագանձումից, սեփականազրկումից իմունիտետով կամ էլ կատարողական կամ օրենսդրական գործողությունների միջոցով գանձման կամ ստացման ցանկացած այլ ձեւերով:

Հոդված 48. Արխիվների իմունիտետը

Բանկի արխիվները, բոլոր փաստաթղթերը, որոնք պատկանում են նրան, կամ այն փաստաթղթերը, որոնց պահորդն ինքն է՝ անձեռնմխելի են:

Հոդված 49. Արխիվների ազատությունը սահմանափակումներից

Այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Բանկին իր նպատակներին հասնելու եւ ֆունկցիաները կատարելու համար, եւ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները, Բանկի ամբողջ գույքը եւ ակտիվները ազատ են ցանկացած սահմանափակումներից, կարգադրագրերից, հսկողությունից եւ մորատորիումից:

Հոդված 50. Արտոնությունները հաղորդակցման բնագավառում

Յուրաքանչյուր անդամ բանկի պաշտոնական հաղորդումներին տրամադրում է նույնպիսի ռեժիմ, ինչպիսին ցանկացած այլ անդամի պաշտոնական հաղորդումների:

Հոդված 51. Պաշտոնատար անձանց եւ ծառայողների իմունիտետը

Բանկի բոլոր կառավարիչները, տնօրենները, տեղակալները, պաշտոնատար անձինք եւ ծառայողները, ինչպես նաեւ Բանկի հանձնարարությունները կատարող փորձագետներն օժտված են իմունիտետով այն գործողությունների նկատմամբ դատավարությունից, որոնք նրանք կատարել են ծառայողական պարտականություններն իրականացնելիս, բացի այն դեպքերից, երբ Բանկը հրաժարվում է այդ իմունիտետից, եւ նրանց բոլոր պաշտոնական փաստաթղթերն օգտվում են անձեռնմխելիությունից: Այդ իմունիտետը չի կիրառվում սակայն, ցանկացած այդպիսի կառավարչի, տնօրենի, տեղակալի, պաշտոնատար անձի, ծառայողի կամ փորձագետի կատարած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով առաջացած վնասի դեպքում՝ նրանց քաղաքացիական պատասխանատվության նկատմամբ:

Հոդված 52. Պաշտոնատար անձանց եւ ծառայողների արտոնությունները

1. Բանկի բոլոր կառավարիչներին, տնորեններին, տեղակալներին, պաշտոնատար անձանց եւ ծառայողներին, ինչպես նաեւ Բանկի հանձնարարությունները կատարող փորձագետներին՝

ա) որոնք տեղի քաղաքացիներ չեն, տրամադրվում են նույնպիսի իմունիտետներ ներգաղթի սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման մասին պահանջներից եւ պետական պարհակից եւ նույն արտոնություններից՝ արժութային կանոնների բնագավառում, որոնք անդամները տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց եւ ծառայողներին. եւ

բ) տրամադրվում է նույն ռեժիմը տեղաշարժերի բնագավառում, որը անդամները տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց եւ ծառայողներին:

2. Բանկի նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց, ծառայողների եւ փորձագետների ամուսիններին եւ նրանց անմիջական խնամքի տակ գտնվողներին, որոնք ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է Բանկի շտաբ-բնակարանը, տրամադրվում է հիշյալ երկրում աշխատանքի տեղավորվելու հնարավորություն: Բանկի նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց, ծառայողների եւ փորձագետների ամուսիններին եւ նրանց անմիջական խնամքի տակ գտնվողներին, որոնք ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է Բանկի որեւէ գործակալություն կամ բաժանմունք, կարելիության սահմաններում այդ երկրի օրենսդրության համապատասխան, համանման հնարավորություն է տրամադրվում այդ երկրում: Սույն կետի դրույթներն իրականացնելու համար Բանկը հատուկ համաձայնագրեր է կնքում այն երկրի հետ, որտեղ գտնվում է նրա շտաբ-բնակարանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ շահագրգիռ այլ երկրների հետ:

Հոդված 53. Հարկումից ազատումը

1. Իր պաշտոնական գործունեության շրջանակում Բանկը, նրա ակտիվները, գույքը եւ եկամուտը ազատվում են ուղղակի հարկերից:

2. Եթե Բանկը կատարել է իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ զգալի գումարների գնումներ եւ օգտագործել ծառայություններ, եւ եթե դրանց գնի մեջ ներառվել են հարկեր կամ տուրքեր, ապա հարկեր եւ տուրքեր գանձող անդամը, երբ դրանք հնարավոր է որոշել, համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Բանկին ազատի նշված հարկերից կամ տուրքերից կամ ապահովի դրանց փոխհատուցումը:

3. Բանկի կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ներմուծվող ապրանքներն ազատվում են ներմուծման բոլոր հարկերից եւ տուրքերից ու ներմուծման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից: Նույն կերպ, Բանկի կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ արտահանվող ապրանքներն ազատվում են արտահանման բոլոր հարկերից ու տուրքերից եւ արտահանման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից:

4. Ձեռք բերված կամ ներմուծված այն ապրանքները, որոնք սույն հոդվածի համաձայն ազատված են հարկերից եւ տուրքերից, ենթակա չեն վաճառքի, վարձով, վարձակալությամբ, վճարով կամ անհատույց տալու ոչ այլ կերպ, քան այն պայմաններին համապատասխան , որոնք որոշվել են հարկերից եւ տուրքերից ազատող կամ դրանք փոխհատուցող անդամների կողմից:

5. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերում այն հարկերին կամ տուրքերին, որոնք իրենցից ներկայացնում են ոչ այլ ինչ, քան վճար՝ կոմունալ ծառայությունների համար:

6. Բանկի տնօրենները, տնօրենների տեղակալները, պաշտոնատար անձինք եւ ծառայողները ենթակա են Բանկի կողմից վճարվող աշխատավարձի եւ պարգեւատրումների ներքին փաստացի հարկման՝ հօգուտ Բանկին, այն պայմաններով, որոնք պետք է որոշվեն, ինչպես նաեւ այն կանոններին համապատասխան, որոնք պետք է ընդունվեն Կառավարիչների խորհրդի կողմից սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետից սկսած մեկ տարվա ընթացքում: Այն ժամկետից, երբ այդ հարկումը սկսում է կիրառվել, նշված աշխատավարձը եւ պարգեւատրումներն ազատվում են ազգային եկամտահարկից: Սակայն, անդամները կարող են հարկումից ազատված աշխատավարձը եւ պարգեւատրումները հաշվի առնել այլ աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի գումարը հաշվարկելիս:

7. Չնայած սույն հոդվածի 6-րդ կետի դրույթներին, անդամը վավերացնելու, ընդունելու կամ հավանություն տալու մասին փաստաթղթի հետ մեկտեղ, կարող է ավանդագրել հռչակագիր, որի համաձայն նշված անդամն իրեն, իր վարչատարածքային միավորումներին կամ իր տեղական իշխանություններին վերապահում է այդ անդամի քաղաքացիներին Բանկի կողմից վճարվող աշխատավարձից եւ պարգեւատրումներից հարկեր գանձելու իրավունքը: Բանկն ազատվում է ցանկացած այդպիսի հարկեր վճարելու, գանձելու կամ հավաքելու որեւէ պարտավորությունից: Բանկն այդպիսի հարկերը չի փոխհատուցում:

8. Սույն հոդվածի 6-րդ կետը չի կիրառվում Բանկի կողմից վճարվող կենսաթոշակների եւ տարեկան նպաստների նկատմամբ:

9. Ոչ մի պարտավորություն կամ Բանկի կողմից թողարկվող ոչ մի արժեթուղթ, ինչպես նաեւ դրանց դիվիդենտները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը, չեն հարկվում ոչ մի հարկով՝

ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ այն պատճառով, որ դրանք թողարկվել են Բանկի կողմից, կամ,

բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմքը հանդիսանում է նշված պարտավորությունների կամ արժեթղթերի թողարկման վայրը, այն արժույթը, որով դրանք թողարկվել են, եւ, որոնք ենթակա են վճարման կամ վճարվում են, եւ կամ Բանկի պատկանող որեւէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը:

10. Բանկի կողմից երաշխավորված  ոչ մի պարտավորություն կամ արժեթուղթ, ներառյալ դրանց դեվիդենդները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը, չեն հարկվում ոչ մի հարկով՝

ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք երաշխավորված են Բանկի կողմից, կամ,

բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմքը հանդիսանում է Բանկին պատկանող որեւէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը:

Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:


20.11.1992 Միջազգային արժութային հիմնադրամին, վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկին, միջազգային ֆինանսական կորպորացիային, զարգացման միջազգային ասոցիացիային, կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը եւ կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին«» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին