Russian    
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2006

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-185-Ն) 10-րդ հոդվածում՝

ա)  8-րդ կետի «բ» ենթակետում «2500-5000 դրամ» բառերը փոխարինել «2500-3500 դրամ» բառերով.

բ)  8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը`  ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000-5000 դրամ:».

գ)  8-րդ կետի «Սույն կետի «գ» ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաեւ համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:» բառերը փոխարինել «ե) դատարկ գովազդային վահանակների  համար՝  700 դրամ։» բառերով.

դ) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել 1.5, իսկ թաղային համայնքներում՝ 1.75 անգամ ավելի։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

23.03.2006
ՀՕ-38