Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2006

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186-Ն) 19-րդ հոդվածի 18-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.10-րդ եւ 18.11-րդ ենթակետերով`
 
«18.10. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում եւ հարգադրոշմում` տարեկան       բազային տուրքի 200-ապատիկը
18.11. Թանկարժեք մետաղների զտարկում, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրություն` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.06.2006
ՀՕ-88