Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2006

«Պետական տուրքի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186-Ն)  19-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«11. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ
11.1. միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.2. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման համար՝ տարեկան  բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.3 ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման համար՝   տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.4. միջուկային տեղակայանքների նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.5. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների  նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.6. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների  նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.7. միջուկային տեղակայանքների կառուցման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.8. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների  կառուցման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.9. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման համար ՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.10. միջուկային տեղակայանքները շահագործման  հանձնելու համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.11. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները  շահագործման հանձնելու համար՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով 
11.12. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործման հանձնելու համար՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
11.13. միջուկային տեղակայանքների շահագործման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.14. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման համար՝ տարեկան  բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.15 ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման համար՝ տարեկան  բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.16. միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.17. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.18. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.19. միջուկային    տեղակայանքի սկզբնական  նախագծով չնախատեսված՝ լիցենզավորման  ենթակա այլ աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
11.20. միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման  համար՝ տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով
11. 21. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր  պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.22. ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան  բազային տուրքի 10 -ապատիկի չափով
11.23. հատուկ նյութերի ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.24. հատուկ սարքավորումների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան  բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.25. հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ  արտահանման համար՝  տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
11. 26. միջուկային նյութերի հետ աշխատանքների  կատարման՝ արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
11.27. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան  բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.28.  միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.29 միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.30. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.31. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ արտադրության համար՝  տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.32. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր  պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.33. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր  պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ վերանորոգման  համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11. 34. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ մոնտաժման եւ կարգաբերման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.35. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր  պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
11. 36. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր  պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.37. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝  փոխադրման համար՝ տարեկան  բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.38. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.39. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ պահման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.40. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ թաղման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.41. միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
11.42. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարեւոր սարքերի,  սարքավորումների, համակարգերի նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
11.43. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների  համար անվտանգության տեսակետից կարեւոր սարքերի,  սարքավորումների, համակարգերի պատրաստման համար՝ տարեկան բազային տուրքի 100 - ապատիկի չափով
11.44. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների,  դրանց նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննության համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
11.45. ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր  աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20.06.2006
ՀՕ-93