Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2006

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիuի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 6-րդ հոդվածի առաջին մասի 33-րդ կետից հանել «հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ կետը,406-րդ հոդվածի երրորդ, 407-րդ հոդվածի երկրորդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի դատավճիռների եւ որոշումների դեմ` ամբաuտանյալը, արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները եւ oրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը եւ նրա ներկայացուցիչը, ինչպեu նաեւ քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատաuխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մաuով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մաuով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 404-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Մեղադրողը, Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները կարող են բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մաuով, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:»:

Հոդված 5. Օրենսգրքի 409-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռների եւ դատարանի վերջնական այլ որոշումների դեմ բողոք կարող են ներկայացնել`

1) դատախազը` ֆիզիկական անձանց հայտարարությունների, պաշտոնատար անձանց հաղորդումների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ.

2) դատապարտյալը, արդարացվածը, տուժողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` քաղաքացիական հայցվորը եւ քաղաքացիական պատասխանողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները` փաստաբանի միջոցով:

2. Uույն oրենuգրքի 408-րդ հոդվածի առաջին մաuով նախատեuված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու եւ այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մաuին հանձնարարություն է տալիu քննիչին:

3. Եթե հաղորդումն uտացած դատախազը նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք դատախազի նման որոշումը կարող են բողոքարկել վերադաu դատախազին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 410-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 410. Դատախազի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո

1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

2. Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, գործի նորոգման հիմքերն առկա համարելով, վճռաբեկ բողոք է ներկայացնում վճռաբեկ դատարան` դրան կցելով քննության նյութերը:

3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Այդ որոշումը պետք է հաղորդվի շահագրգիռ անձանց, հաuտատություններին:»:

Հոդված 7.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.06.2006
ՀՕ-108