Armenian   Russian    
Զինապարտության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2006

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի երկրորդ, 11-րդ հոդվածի վեցերորդ, 12-րդ հոդվածի երկրորդ, 13-րդ հոդվածի չորրորդ, 23-րդ հոդվածի երկրորդ, երրորդ եւ հինգերորդ, 26-րդ հոդվածի վեցերորդ, 29-րդ հոդվածի առաջին եւ 30-րդ հոդվածի չորրորդ մասերում «կետ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «մաս» բառով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) առաջին մասի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) ժամանակին եւ սահմանված ձեւով զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաեւ տրամադրել հաշվառումից հանվելու, աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.».

2) առաջին մասի «գ» ենթակետի «համար» բառը փոխարինել «կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված» բառերով.

3) երկրորդ մասի «Ներքին գործերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.

4) հինգերորդ մասի երկրորդ պարբերության «գրքույկները» բառը փոխարինել «գրքույկներն ու դատավճռի պատճենները» բառերով.

5) հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են ազատազրկման դատապարտված կամ ազատազրկման վայրից արձակված զինապարտների մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) երկրորդ մասի առաջին պարբերության «բնակության» բառը փոխարինել «հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության)» բառերով.

2) երկրորդ մասի չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «ենթակա են» բառերից հետո լրացնել «տվյալ տարվա ընթացքում» բառերով.

3) երկրորդ մասի հինգերորդ պարբերության «ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին» բառերը փոխարինել «տվյալ տարվա ընթացքում» բառերով.

4) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մաս.

«3. Զինվորական հաշվառումից հանվում են՝

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «ա» ենթակետով սահմանված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.

բ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք.

գ) պահեստազորում սահմանային տարիքի հասած քաղաքացիները:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստում «բնակության» բառը փոխարինել  «հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի յոթերորդ մասում`

1) «ա» ենթակետի «անաշխատունակ» բառը փոխարինել «եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ» բառերով.

2) «բ» ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս» բառերով.

3) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետ.

«ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:».

4) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչեւ 100 կմ տեղակայված զորամասը:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից հեռացված (ազատված) կամ նույն կուրսում մնացած 18 տարին լրացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը եւ ենթակա են զորակոչի, եթե հեռացվելու (ազատվելու) կամ նույն կուրսում մնալու պահին նրանք չեն օգտվում սույն օրենքի 13 կամ 15 հոդվածներով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ` մինչեւ 1 տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում զինվորական հաշվառումից:

2. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի զորակոչիկներին զորակոչից տարկետում տրվում է 1 անգամ` 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում զինվորական հաշվառումից:

3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված տարկետումներ տալու մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

4. Սույն հոդվածի հիման վրա պահեստազորում հաշվառված քաղաքացիները ենթակա են բժշկական վերափորձաքննության` 5 տարին մեկ անգամ: Մինչեւ 27 տարին լրանալը բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով:»:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում երկրորդ մասի երկրորդ պարբերության «բուժման համար մինչեւ մեկ տարի ժամանակով եւ առողջական վիճակի հետ կապված` 2 անգամ` 3 տարով տարկետում տալու մասին,» բառերը փոխարինել «բուժման կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության կապակցությամբ տարկետում տալու մասին,» բառերով:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածում երկրորդ մասի երկրորդ պարբերությունը «հիմքերով» բառից առաջ լրացնել «առաջին մասի «ա-ե» ենթակետերի ու երրորդ մասի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«- սույն օրենքի 11 հոդվածի երկրորդ մասում թվարկված զորակոչային տարիքի անձինք:»:

 Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածում`

1)  վեցերորդ մասի երկրորդ նախադասության «պահեստազորայիններին պահել վարժական հավաքներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետից մինչեւ երկու ամիս ավելի, ինչպես նաեւ ավելացնել պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբի պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքների քանակը» բառերը փոխարինել «պահեստազորի շարքային կազմին պահել վարժական հավաքներում՝ սույն հոդվածով սահմանված ժամկետներից մինչեւ երկու ամիս ավելի, ինչպես նաեւ ավելացնել հավաքների քանակը» բառերով.

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ մաս.

«7. Խաղաղ ժամանակ պահեստազորի առաջին կարգի առաջին խմբի շարքային կազմը ռազմական հմտությունների կատարելագործման եւ վերապատրաստման նպատակով կարող է կանչվել վարժական հավաքների՝ մինչեւ 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչեւ 10 օր տեւողությամբ:»:

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածում`

ա) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«- Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համակարգերից արձակվածներից՝ որակավորման կարգով ու նրանց շնորհված հատուկ կոչումները հաշվի առնելով, բացառությամբ այդ համակարգերում զինվորական ծառայություն անցած եւ զինվորական կոչում ունեցողների:».

բ) երրորդ մասը «պահեստազորում» բառից հետո լրացնել «, եւ նրանց սահմանային տարիք է համարվում 50 տարեկանը» բառերով:

Հոդված 13. Օրենքի 29-րդ հոդվածում՝

ա) վերնագրի «կազմի» բառը փոխարինել «եւ ենթասպայական կազմերի» բառերով.

բ) առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առաջին խմբի պահեստազորայինները կարող են կանչվել վարժական հավաքների` մինչեւ երեք ամիս, երկրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչեւ երկու ամիս, իսկ երրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով: Խաղաղ ժամանակ առաջին խմբի սպայական ու ենթասպայական կազմերը  ռազմական հմտությունների կատարելագործման եւ վերապատրաստման նպատակով կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչեւ 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչեւ 10 օր տեւողությամբ:».

գ) երկրորդ մասի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «սպաների» բառից հետո ավելացնել «եւ ենթասպաների» բառերը:

Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասը՝

ա) «վայրում» բառից հետո լրացնել «(անկախ կազմակերպական-իրավական ձեւից)» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձեւով վարձատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական բավարարմանը համարժեք չափով եւ կարգով:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.06.2006
ՀՕ-128