Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2006

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիuի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք)  219-րդ հոդվածում «հրապարակվելուց տասնհինգ օր հետո» բառերը փոխարինել «հրապարակման պահից» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 221.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 221.4. Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը

Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 222-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «մտած եւ» բառից հետո «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «տնտեսական դատարանի» բառերով.

2) 2-րդ կետը «Առաջին ատյանի» բառերից հետո լրացնել «, վերաքննիչ» բառով, իսկ «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «տնտեսական դատարանի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «Վերաքննիչ եւ տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «Տնտեսական դատարանի» բառերով.

2) 2-րդ  կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռները վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք.

2) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:».

3) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1.Գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները կարող են պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով վճռաբեկ բողոք ներկայացնել` անկախ համապատասխան պետական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու հանգամանքից: Նման բողոքները կարող են հետ վերցվել անկախ այն հանգամանքից, թե պետական մարմինը հետ վերցրել է իր բողոքը, թե ոչ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 224. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը եւ նրա գործունեության նպատակը

1. Առաջին ատյանի դատարանների, տնտեuական դատարանի եւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ մտած եւ տնտեuական դատարանի` oրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքներով գործերը քննում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան):

2. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաստել իրավունքի զարգացմանը:»:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ կետը:

Հոդված 7 . Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  228.1-րդ հոդվածով.

«Հոդված 228.1.  Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

2. Տնտեսական դատարանի` առաջին ատյանի կարգով քննված գործերով կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքը կարող է բերվել նաեւ մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Նոր երեւան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից եռամսյա ժամկետում:

4. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքի մասին: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:»:

Հոդված 8.  Օրենսգրքի 229-րդ հոդվածում`

 1) 1-ին կետը «կայացրած դատարան» բառերից հետո լրացնել «ու գործին մասնակցող անձանց» բառերով.

2) 2-րդ կետի «ոչ ուշ, քան հաջորդ oրը» բառերը փոխարինել «անհապաղ» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 230-րդ հոդվածում`

1.1) 1-ին կետը լրացնել 4.1-րդ ենթակետով.

«4.1) սույն օրենսգրքի 231.2 հոդվածի առաջին կետի որեւէ ենթակետի հիմնավորումները.».

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Բողոքին կցվում են սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը եւ բողոքի պատճենը՝ գործը քննող դատարան եւ գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները:»:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  231.1-րդ հոդվածով.

«Հոդված 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի եւ 231.2-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին, կամ բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում  բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  231.2-րդ հոդվածով.

«Հոդված 231.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝

1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ

3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետեւանքներ, կամ

4) առկա են նոր երեւան եկած հանգամանքներ:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի  230 հոդվածի եւ սույն հոդվածի առաջին կետի պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու եւ քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի դատավորների կազմով:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը  բողոքարկման ենթակա չէ:

4. Վճռաբեկ բողոքի լրացում չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենսգրքի 231.3 հոդվածով նախատեսված դեպքի:

5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

6. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին եւ գործին մասնակցող անձանց:»:

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 231.3-րդ հոդվածով.

«Հոդված  231.3.  Վճռաբեկ բողոքի պատասխանը եւ վճռաբեկ բողոքի լրացումը

1. Գործին մաuնակցող անձը, uտանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչեւ գործի քննությունն իրավունք ունի իր պատաuխանն ուղարկելու վճռաբեկ դատարան եւ գործին մաuնակցող այլ անձանց:

2. Պատաuխանն uտորագրում է գործին մաuնակցող անձը կամ նրա  ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատաuխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը:

3. Վճռաբեկ բողոք բերած անձը, ստանալով բողոքի պատասխանը, իրավունք ունի պատասխանը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, լրացնելու վճռաբեկ բողոքը՝ ուղարկելով լրացումը վճռաբեկ դատարան եւ գործին մաuնակցող այլ անձանց:»:

Հոդված 13. Օրենսգրքի 232-րդ  հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:»:

Հոդված 14. Օրենսգրքի 233-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 233.  Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը  գործի քննությանը

1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի դատավորին ուuումնաuիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը եւ զեկուցել վճռաբեկ դատարանի պալատի նիստում:

2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին եւ գործի նյութերին:»:

Հոդված 15. Օրենսգրքի 236-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 236. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

1. Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում եւ փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, եւ դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որեւէ մեկին.

7) վերացնում է հայցադիմումի ընդունումը մերժելու, վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ինչպեu նաեւ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կաuեցնելու մաuին ստարադաս դատարանների որոշումները:

2. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:»:

 Հոդված 16. Օրենսգրքի 238-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերը փոխարինել «Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաստի իրավունքի զարգացմանը:»:

Հոդված 17. Օրենսգրքի 241-րդ հոդվածում «յոթնoրյա» բառը փոխարինել «ողջամիտ» բառով:

Հոդված 18. Օրենսգրքի 241.11-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «եւ տնտեuական գործերով» բառերը:

Հոդված 19. Օրենսգրքի 247.6.-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «եւ տնտեuական գործերով» բառերը:
 
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12.07.2006
ՀՕ-153