Armenian      
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.11.2006

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի առաջին մասի«բ» կետում «33 (չորրորդ մաս)» բառերը փոխարինել «33 (երկրորդ, երրորդ եւ չորրորդ մաս)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) առաջին մասի «զ» եւ «է» կետերի «60» թիվը փոխարինել «80» թվով.

2) երկրորդ մասի «վեցապատիկից» բառը փոխարինել «ութապատիկից» բառով:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասում «տրվում է ամսական 6000 դրամ դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է 2000 դրամ» բառերը փոխարինել « տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.12.2006
ՀՕ-225