Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Տեղական հանրաքվեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2006

Հոդված  1. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (6 փետրվարի  2002 թվականի, ՀՕ-304, այսուհետ` օրենք) 1-3-րդ  հոդվածները   շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Տեղական հանրաքվեի հասկացությունը

 Տեղական հանրաքվեն տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության կարեւոր հարցերով քվեարկությունն է:

Հոդված 2.Տեղական հանրաքվեի  անցկացման սկզբունքները

1. Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական  իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Տեղական հանրաքվեի դրված յուրաքանչյուր հարցի համար հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայնի իրավունք:

2. Տեղական հանրաքվեին մասնակցությունն ազատ է: Հանրաքվեի մասնակիցների կամքի  արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:

Հոդված 3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը

1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի   համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող 18 տարին լրացած  յուրաքանչյուր ոք:

2. Uույն օրենքով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ ընտրական իրավունք ունեցող բոլոր անձանց վրա:

3. Տեղական հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող անձինք:»:

Հոդված 2.  Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը «Սահմանադրությամբ» բառից հետո լրացնել «նախատեսված» բառով:

Հոդված 3. Oրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել տվյալ համայնքի տարածքում ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ,   ինչպես  նաեւ ռազմական եւ արտակարգ դրությունը    վերացնելուց հետո` երկամսյա ժամկետում:».

 2)  2-րդ կետի «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

1)  1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես  գալուց առաջ համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:».

 2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «3. Նախաձեռնող խումբը դիմում է տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող ընտրատարածքային  ընտրական    հանձնաժողով (այսուհետ`  ընտրատարածքային ընտրական հանձնաժողով)` գրանցվելու խնդրանքով, որի համար իր բոլոր անդամների ստորագրած դիմումին կից ներկայացնում է`

ա) տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը.

բ) իր անդամների եւ լիազոր ներկայացուցիչների ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակության եւ աշխատանքի վայրը (պաշտոնը), կուսակցական պատկանելությունը, անձնագրային տվյալները.

գ) տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին իր  ժողովի որոշման արձանագրությունը:»:

Հոդված 5. Օրենքի  տեքստում «մարզային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով (բացառությամբ 34-րդ հոդվածի 7-րդ կետի «մարզային հեռուստաընկերությամբ» բառակապակցության), իսկ «մարզային  ընտրական» բառերը՝  «ընտրատարածքային ընտրական»  բառերով:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ կետի վերջին նախադասությունը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 «Պաշտոնաթերթիկում  հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստորագրում է  անձամբ:».

2) 7-րդ կետի «քաղաքացիներին» բառը փոխարինել «հանրաքվեի մասնակիցներին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետում «ներքին գործերի մարմնի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով, իսկ  «քաղաքացու» բառը` «անձի»  բառով:

Հոդված 8. Օրենքի  11-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  11 -րդ կետով.

«11 . Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում տեղական հանրաքվեն նշանակվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հանրաքվե նախաձեռնելը եւ նշանակելը կատարվում են մեկ ակտով:».

2) 2-րդ կետը  «մարմնի» բառից հետո լրացնել «կամ Հայաuտանի Հանրապետության կառավարության» բառերով:

Հոդված 9.   Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին  կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն են Հայաuտանի Հանրապետության ընտրական  օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված  եւ  ԿԸՀ-ի կողմից  որոշված ընտրատարածքային    ընտրական հանձնաժողովները:»:

Հոդված  10.   Օրենքի  14-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված  11. Օրենքի  15-րդ  հոդվածի 2-րդ կետում «հրապարակվելուց հետո»  բառերը փոխարինել «հրապարակվելու պահից»  բառերով:

Հոդված  12. Օրենքի  16-րդ  հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նիստերի եւ քվեարկության ընթացքում uույն օրենքով եւ Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ապահովում է    աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:»:

Հոդված  13. Օրենքի  18-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով   դատարանի ընդունած վճիռը բողոքարկման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման  պահից:»:

Հոդված  14. Օրենքի  21-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման)  ծախսերը  կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության   կառավարության կողմից նշանակված հանրաքվեի նախապատրաստման   անցկացման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների  հաշվին:»:

Հոդված  15. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետում  «ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների» բառերը փոխարինել «ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության»  բառերով:

Հոդված  16. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետում  «սահմանում է մարզային հանձնաժողովը» բառերը փոխարինել «սահմանվում է  ընտրական օրենսգրքով»  բառերով:

Հոդված  17. Օրենքի 27-րդ  հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները  հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից   uտանում է մեկ քվեաթերթիկ:»:

Հոդված  18. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետում «Քաղաքացին»  եւ  34-րդ հոդվածի 1-ին կետում «քաղաքացիների» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հանրաքվեի մասնակիցը»  եւ «հանրաքվեի մասնակիցների» բառերով: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27.12.2006
ՀՕ-244