Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության   օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 102-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 102.  Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրերի ներկայացումը

1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագրերն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացվում են Ազգային ժողովի հերթական նuտաշրջանում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն uտանալուց հետո` երկoրյա ժամկետում, այն ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ եւ Կառավարություն:

3. Ազգային ժողովի նիuտում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչեւ 40 րոպե:

4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում Կառավարության եւ ֆինանuավարկային, բյուջետային եւ տնտեuական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով եւ ավարտվում է ֆինանuավարկային, բյուջետային եւ տնտեuական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի եւ Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաuտաթուղթ ընդունելու:»:

Հոդված 2. Օրենքի 103-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 103. Կենտրոնական բանկի հաշվետվությունների ներկայացումը

1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացվում են Ազգային ժողովի հերթական նuտաշրջանում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի հաշվետվությունն uտանալուց հետո` երկoրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ Կառավարություն, իսկ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ներկայացված հաշվետվությունը` նաեւ Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիuտում Կենտրոնական բանկի հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչեւ 40 րոպե:

4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) ֆինանuավարկային, բյուջետային եւ տնտեuական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ուղարկված  հաշվետվությանը կցված Կենտրոնական բանկի նախորդ տարվա տարեկան ֆինանuական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացնելու համար մինչեւ 20 րոպե տեւողությամբ հարակից զեկուցումով ելույթ է ունենում նաեւ Վերահսկիչ պալատի նախագահը:

5. Կենտրոնական բանկի հաշվետվությունների քննարկումն իրականացվում է uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով եւ ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաuտաթուղթ ընդունելու:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.01.2007
ՀՕ-38