Armenian      
Շահումով խաղերի եւ խաղատների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 25.12.2006

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի (13 դեկտեմբերի 2003 թվականի, ՀO-1-Ն) 1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությամբ`

«Ինտերնետ շահումով խաղ է համարվում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առեւտրային), ինչպես նաեւ առեւտրային միջնորդ հանդիսացող կամ որեւէ ձեւով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որեւէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որեւէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների եւ (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «շահումով խաղ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պարզ ընթացակարգով: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ չեն տարածվում սույն օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների) միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման մասով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի): Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար սահմանված պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման)` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու չափերով:»:

Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.01.2007
ՀՕ-22