Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիuի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 18-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ ենթակետում «միջնորդ դատարանին» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալին»  բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետում`

ա) 3-րդ ենթակետի «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով.

բ)  4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:»:

Հոդված 5. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դատարանը, «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արբիտրաժի ցանկացած փուլում, արբիտրաժի կողմերից մեկի միջնորդության հիման վրա միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել արբիտրաժային դատարանի վճռի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիuացող գույքի վիճակի վատթարացմանը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 103-րդ հոդվածում`

ա) 2-րդ ենթակետի «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով.

բ) 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջեւ առկա համաձայնութ՟յանը, եւ արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել.»։

Հոդված 8. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.»:

Հոդված 9. Օրենսգրքի 215-րդ հոդվածում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 2476 -րդ հոդվածում`

ա) 1-ին կետի առաջին պարբերությունում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով.

բ) 1-ին կետի երկրորդ պարբերությունից հանել «կամ այլ միջազգային միջնորդ դատարանի (այuուհետ` միջազգային արբիտրաժի)» բառերը.

գ) 2-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերում «միջնորդ դատարանը» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալը» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.01.2007
ՀՕ-61