Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ընտրական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.02.2007

Հոդված 1.
Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի  (5 փետրվարի  1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ   5-րդ կետով.

«5. Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում`

ա) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին ընտրություններին մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում:».

բ) ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը:

Հոդված 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության անձնագրային եւ հրավերների վարչությունը (այuուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանությունը (այuուհետ` լիազոր մարմին)» բառերով.

բ) 5-րդ կետից հանել «oտարերկրյա պետություններում Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոuական ներկայացուցչությունների,» բառերը:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել  օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերը:

Հոդված 5. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ կետում «համապատասխան վճարով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «, տեղամասային կենտրոններ են կազմավորվում արտաuահմանում` Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոuական ներկայացուցչություններում: Նույն ժամկետում» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «, ինչպեu նաեւ դիվանագիտական կամ հյուպատոuական հաuտատություններում կազմավորված ընտրական տեղամաuերում» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված  12. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել եւ Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:

Հոդված  13. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ   5-րդ կետով.

 «5. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել եւ պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

06.03.2007
ՀՕ-79