Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.02.2007

Հոդված 1.  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի  3-րդ կետի «օրենքներ եւ որոշումներ» բառերը փոխարինել «օրենքներ, որոշումներ, ուղերձներ եւ հայտարա՟րու՟թյուններ» բառերով:

Հոդված 2.   Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը «սույն» բառից առաջ լրացնել «Սահմանադրությանը եւ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում՝

ա) «է» ենթակետի առաջին «կամ» բառը փոխարինել «եւ (կամ) » բառերով.

բ) «ժ» ենթակետի «Ազգային ժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետ`

«11 . Բացառությամբ սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքի, Ազգային ժողովի կամ նրա մշտական հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:

Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Աշխատակազմը:».

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Պատգամավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանա՟դրու՟թյամբ եւ օրենքներով:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ  հոդվածում՝

ա) 1-ին կետի «ա» ենթակետում «պահանջով» բառը փոխարինել «նախաձեռնությամբ» բառով.

բ) 3-րդ կետը «օրակարգի մասին» բառերից հետո լրացնել «՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը» բառերով.

գ) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են խմբակցության,  պատգամավորական խմբի կամ պատգամավորի պահանջով ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել դիմողին` քաղաքացիների ընդունելության եւ նրանց հետ հանդիպելու համար:».

դ) 6-րդ կետը «ունենալ» բառից հետո լրացնել «Սահմանադրությամբ եւ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«7. Սահմանադրության 65-րդ հոդվածին համապատասխան` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություն՟ներում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

2. Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց սույն օրենքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության:

3. Պատգամավորին չի կարելի ձերբակալել` առանց սույն օրենքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ե) մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի.»:

Հոդված  9. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետից հանել «Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով,» բառերը.

բ) 4-րդ կետի «նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված)» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցած» բառերով:

Հոդված  10. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետում`

ա) «բ» ենթակետը «արտահերթ» բառից հետո լրացնել «նստաշրջանները եւ» բառերը.

բ) «գ» ենթակետը «որոշումները» բառից հետո լրացնել «, ուղերձները եւ հայտարարությունները» բառերով.

գ) «ժա» ենթակետի «նախնական քննարկման եւ եզրակացություն տալու համար Կառավարություն, մշտական հանձնաժողովներ եւ Աշխատակազմ է ուղարկում» բառերը փոխարինել «շրջանառության մեջ է դնում» բառերով.

դ) «ժգ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

ե) «ժդ1 » ենթակետից հանել «ու ֆինանսական» բառերը.

զ) «ժզ» ենթակետը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչ» բառերով.

է) «ժը» ենթակետի «մասնագետների (փորձագետների)» բառերը փոխարինել «փորձագետների (մասնագետների)» բառերով:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետի «վերջինը նրան փոխարինած տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` տարիքով ավագ տեղակալը» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ» բառերով.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ`

«3. Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախա՟գահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ:»:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետում «նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված)» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցած» բառերով:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «օրենքների նախագծերի եւ այլ առաջարկությունների» բառերը փոխարինել «օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի» բառերով.

բ)  4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Մշտական հանձնաժողովները եւ նրանց գործունեության ոլորտներն են`

ա) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ եւ միջխորհրդարանական կապեր.

բ) գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, երիտասարդություն, սպորտ.

գ) եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում.

դ) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ.

ե) մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով` մարդու եւ քաղա՟քացու իրավունքներ եւ ազատություններ, փաստաբանական եւ նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ եւ այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն.

զ) պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համա՟լիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ.

է) սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, առողջապահություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, մայրություն եւ մանկություն, բնակարանային պայմաններ, բնական ռեսուրսներ եւ բնության պահպանություն.

ը) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, տարածքային զարգացում, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում.

թ) ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ:».

գ) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Մշտական հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է եւ գործում է մշտական հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:».

դ) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«7. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) եւ 3 փորձագետ (մասնագետ): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:»:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «որոշակի» բառից հետո լրացնել «հարցերի,» բառով.

բ) 5-րդ կետի «մասնագետները (փորձագետները)» բառերը փոխարինել «փորձագետները (մասնագետները)» բառերով:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետում «մասնագետը (փորձագետը)» բառերը փոխարինել «փորձագետը (մասնագետը)» բառերով:

Հոդված 16 . Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետից հանել «Պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի» բառերը, իսկ նույն կետի «1/4-ին, իսկ մյուս մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրինը` շուրջ 1/8-ին» բառերը փոխարինել «1/9-ին» բառով:

Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածում`

ա) 6-րդ կետի «նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված)» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցած» բառերով.

բ) 8-րդ կետի «է» ենթակետում «մասնագետների (փորձագետների)» բառերը փոխարինել «փորձագետների (մասնագետների)» բառերով.

գ) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը», «թ» եւ «ժ» ենթակետերով`

«ը) հանձնաժողովի, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետների.

թ) հանձնաժողովին իրազեկում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.

ժ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների եւ Աշխատակազմի հետ:»:

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետում «ժամը 11-ին» բառերը փոխարինել «սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի «բ», «դ», «ը» եւ «թ» ենթակետերով սահմանված հանձնաժողովների նիստերը` ժամը 11-ին, իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «գ», «ե», «զ» եւ «է»  ենթակետերով սահմանված հանձնաժողովների նիստերը` ժամը 13-ին» բառերով:

Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետի «մասնագետները (փորձագետները)» բառերը փոխարինել «փորձագետները (մասնագետները)» բառերով, իսկ երկրորդ «հանձնաժողովի» բառից հետո ավելացնել «, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի» բառերը.

բ) 5-րդ կետը «հեղինակները» բառից հետո լրացնել «, այդ հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները» բառերով:

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «կեսից ավելին» բառերը  փոխարինել «առնվազն 1/4-ը» բառերով.

բ) 21 -րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե1 » ենթակետով`

«ե1 ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.».

գ) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով` «Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկությունը: Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:».

դ) 5-րդ կետի «նիստին ներկա (գրանցված)» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցած» բառերով, իսկ «մեծամասնությամբ» բառից հետո ավելացնել «, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի  առնվազն 1/4-ը» բառերը.

ե) 6-րդ կետի «արձանագրությունն» բառը փոխարինել «արձանագրությունը, որը ներառում է նաեւ հանձնաժողովի նիստում քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների անվանական արդյունքները, » բառերով:

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետը «նշանակած» բառից հետո լրացնել «մեկ» բառով:

Հոդված 22. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետում «կամ համապատասխան անձինք» բառերը փոխարինել «, իսկ դրա անհնարինության դեպքում հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը» բառերով:

Հոդված 23. Օրենքի 34-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը «երկրորդ» բառից առաջ լրացնել «երրորդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում`» բառերով.

բ) 4-րդ կետի «ստորագրում են երդման տեքստի տակ» բառերը փոխարինել «երդվում են» բառերով.

գ) 6-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:»:

Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածում`

ա) 1-ին կետից հանել «Սահմանադրության 69-րդ հոդվածի համապատասխան» բառերը, իսկ առաջին եւ երկրորդ «չորեքշաբթին» բառը փոխարինել «հինգշաբթին» բառով.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ կետ`

«31 . Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր չորսօրյա նիստերի չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 1051 -րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում են խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հարցապնդումները, իսկ դրանց բացակայության կամ քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր:».

գ) 5-րդ կետի «հայտարարված» բառը փոխարինել «` տոնական եւ հիշատակի» բառերով, իսկ «Այդ» բառը` «Ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի, հանգստյան» բառերով:

Հոդված 25 . Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում`

ա) «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ը) պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ հարցը.».

բ) «թ» ենթակետը «վավերացման» բառից հետո լրացնել «, կասեցման կամ չեղյալ հայտարարելու» բառերով.

գ) «ժա» ենթակետի «83-րդ հոդվածով» բառերը փոխարինել «83, 831 , 832 , 833 , 834 , 103-րդ հոդվածներով» բառերով, իսկ «նշանակումների» բառից հետո ենթակետը լրացնել «, լիազորությունների դադարեցման (պաշտոնանկ անելու)» բառերով.

դ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետ`

«ժբ) հարցապնդումների քննարկման մասին հարցերը:»:

Հոդված 26. Օրենքի  38-րդ հոդվածում՝

ա) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչեւ 5 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

ա) հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում հարցերի, կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում՝ հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ մասում.

բ) հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասի մնացած եւ երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին եւ երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նստաշրջանի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:».

բ) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«9. Չորսօրյա նիստերի  օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչեւ 5 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ  նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

ա) չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցերի կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի երկրորդ մասում.

բ) չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած եւ երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին եւ երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե չորսօրյա նիստերի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:».

գ) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենքի 39-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:».

բ) 2-րդ կետը «Կառավարության» բառից առաջ լրացնել «Հանրապետության Նախագահի կամ» բառերով, իսկ նույն կետի «նախագծերն» բառը փոխարինել «նախագծերը նախաձեռնողի կողմից» բառերով.

գ) 3-րդ կետի չորրորդ նախադասության «այդ ձեւաթուղթը համապատասխան նախագծերի հետ նույն օրը ներկայացնում է Հանրապետության Նախագահին, իսկ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկում է Կառավարություն» բառերը փոխարինել «գումարում է  արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ  ժամկետում` միաժամանակ օրակարգային հարցերի  նախագծերն ուղարկելով Հանրապետության Նախագահին եւ Կառավարություն» բառերով.

դ) 5-րդ կետի «չի կարող տեւել վեց օրից ավելի եւ կարող է ընդհատվել» բառերը փոխարինել «ընդհատվում է» բառերով, իսկ «Սահմանված ժամկետը լրանալու կամ օրակարգն» բառերը` «Օրակարգն» բառով:

Հոդված 28. Օրենքի 41-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «նախագահը`» բառից հետո լրացնել «Հանրապետության Նախագահի, » բառերով.

բ) 2-րդ կետը «Կառավարության» բառից առաջ լրացնել «Հանրապետության Նախագահի կամ» բառերով.

գ) 3-րդ կետը «Կառավարություն» բառից առաջ լրացնել «Հանրապետության Նախագահին եւ» բառերով.

դ) 8-րդ կետի «հարցը» բառը փոխարինել «օրենքի նախագիծը» բառերով, իսկ «հարցերի» բառը` «օրենքի նախագծի» բառերով:

Հոդված 29. Օրենքի 42-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հանրապետության Նախագահի կողմից զինված ուժերի օգտագործման, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է հատուկ նիստ:».

բ) 2-րդ կետի «եւ ռազմական դրություն» բառերը փոխարինել «, զինված ուժերի օգտագործման հարցը, ռազմական կամ արտակարգ դրություն» բառերով:

Հոդված 30. Օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ կետում «մասնագետները (փորձագետները)» բառերը փոխարինել «փորձագետները (մասնագետները)» բառերով:

Հոդված 31. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետում «դրան ներկա է (սահմանված կարգով գրանցվել է» բառերը փոխարինել «սահմանված կարգով գրանցվել է» բառերով:

Հոդված 32 . Օրենքի 45-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «բ» ենթակետը «հաջորդականությունը» բառից հետո լրացնել «եւ յուրաքանչյուր հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող 3 հարցի մասին» բառերով.

բ) 3-րդ կետի «ե» ենթակետում «նստավայր (Բաղրամյան 19) մտնելու» բառերը փոխարինել «նիստերի դահլիճում ներկա գտնվելու» բառերով:

Հոդված 33. Օրենքի 46-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետը «նիստերի» բառից առաջ լրացնել «դռնբաց» բառով, իսկ նույն կետի «, բացառությամբ դռնփակ նիստերի» բառերը հանել.

բ) 3-րդ կետը «գրադարան» բառից հետո լրացնել «եւ տեղադրվում Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում» բառերով:

Հոդված 34. Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 35. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետով`

«ժդ) հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին:»:

Հոդված 36 . Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետում «պետության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով:

Հոդված 37. Օրենքի 51-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետի «պետության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով.

բ) 4-րդ կետի «պետության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով.

գ) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Ստացվելուց հետո` 24 ժամվա ընթացում, Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ուղարկվում են գլխադասային հանձնաժողով եւ հեղինակին (հիմնական զեկուցողին):».

դ) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում եւ քվեարկվում է Ազգային ժողովի նախագահի կազմած ժամանակացույցի համաձայն, որտեղ սահմանվում են դրա վերաբերյալ եզրակացությունների ներկայացման, Ազգային ժողովում դրա քննարկման եւ հերթական նստաշրջանի երկու ամսվա ընթացքում որոշում կայացնելու ժամկետները:».

ե) 8-րդ կետը «օրենքի» բառից առաջ լրացնել «շրջանառության մեջ գտնվող» բառերով, իսկ «նստաշրջանի» բառից առաջ` «հերթական» բառով.

զ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետ`

«9. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառությունից, ընդ որում՝ հերթական նստաշրջանի եւ (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:»:

Հոդված 38. Օրենքի 52-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 5-րդ կետը «Ազգային» բառից առաջ լրացնել «շրջանառության մեջ գտնվող» բառերով, իսկ «նստաշրջանի» բառից առաջ` «հերթական» բառով.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ կետ`

«51 . Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից, ընդ որում՝ հերթական նստաշրջանի եւ (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:»:

Հոդված 39. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերից հանել «(բոլոր գլխադասային հանձնաժողովների)» բառերը:

Հոդված 40 . Օրենքի 55-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետի «սահմանում է» բառերը փոխարինել «կարող է սահմանել» բառերով եւ նույն կետից հանել «կարող է» բառերը.

բ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ կետ`

«31 . Հարցի քննարկումն սկսվում է նիստը վարողի կողմից հարցի, ինչպես նաեւ դրա զեկուցողների անունների, ազգանունների հայտարարությամբ:».

գ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 51 -րդ կետ`

«51 . Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովների ներկայացուցիչները կարող են գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո, Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ հանդես գալ մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:».

դ) 6-րդ կետի «գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից» բառերը փոխարինել «հանձնաժողովների ներկայացուցիչներից» բառերով, իսկ «նրա» բառը՝ «նրանց» բառով.

ե) 11-րդ կետի «Հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրափակիչ ելույթում» բառերը փոխարինել «Իր եզրափակիչ ելույթը սկսելուց առաջ կամ այդ ելույթում հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից» բառերով.

զ) 12-րդ կետը «հանվում է» բառից հետո լրացնել «շրջանառությունից, ընդ որում՝ » բառերով,  իսկ նույն կետի «` միաժամանակ» բառը փոխարինել «, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 41. Օրենքի 60-րդ հոդվածում`

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 60. Օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի եւ հայտարարության ընդունումը».

բ) 1-ին կետի «Օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները» բառերը փոխարինել «Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, ուղերձները եւ հայտարարությունները» բառերով, իսկ «նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված)» բառերը` «քվեարկությանը մասնակցած» բառերով.

գ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետ`

«7. Ուղերձները եւ հայտարարություններն ընդունվում են  Ազգային ժողովի որոշման  ընդունման համար սահմանված կարգով:»:

Հոդված 42. Օրենքի 61-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «կրկնում» բառը փոխարինել «հայտարարում է» բառերով.

բ) 5-րդ կետի «սահմանված» բառը փոխարինել «կարող է սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» կամ «ե» ենթակետերով նախատեսված» բառերով, իսկ «հրաժարվում է» բառերը` «հրաժարվել» բառով:

Հոդված 43. Օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ կետում «Ազգային ժողովի նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգից» բառերը փոխարինել «շրջանառությունից» բառով:

Հոդված 44. Օրենքի 65-րդ հոդվածի 6-րդ կետի «Ազգային ժողովի նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգից» բառերը փոխարինել «շրջանառությունից» բառով:

Հոդված 45. Օրենքի 69-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա) զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների հեղինակները.».

բ) 5-րդ եւ 7-րդ կետերի «Ազգային ժողովի նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգից» բառերը փոխարինել «շրջանառությունից» բառով:

Հոդված 46. Օրենքի 72-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետից հանել «՝ միաժամանակ չեղյալ հայտարարելով ընդունվող օրենքի կարգավորման ոլորտում Կառավարությանն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն տված Ազգային ժողովի որոշումը» բառերը.

բ) 4-րդ կետի «Ազգային ժողովի նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգից» բառերը փոխարինել «շրջանառությունից» բառով:

Հոդված 47. Օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 48. Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի «պետության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով:

Հոդված 49. Օրենքի 78-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «կարգով» բառից հետո լրացնել «, նախագիծն ստանալուց հետո` եռամսյա ժամկետում» բառերով.

բ) 2-րդ կետից հանել «, իսկ հարակից զեկուցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի» բառերը:

Հոդված 50. Օրենքի 79-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետի «60» թիվը փոխարինել «իննսուն» բառով.

բ) 4-րդ կետի «դեկտեմբեր» բառը փոխարինել «նոյեմբեր» բառով.

գ) 2-4-րդ կետերը «բյուջեի» բառից առաջ լրացնել «պետական» բառով:

Հոդված 51. Օրենքի 85-րդ հոդվածում «20» թիվը փոխարինել «իր ծրագիրը հավանության արժանանալուց հետո` տասն» բառերով:

Հոդված 52. Օրենքի 91-րդ հոդվածի վերնագիրը, 1-ին եւ 2-րդ կետերը «Պատերազմ հայտարարելու» բառերից հետո լրացնել «եւ խաղաղություն հաստատելու» բառերով:

Հոդված 53. Օրենքի 92-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:».

բ) 2-րդ կետը «հետ, » բառից հետո լրացնել «հայտարարում է արտակարգ դրություն, » բառերով.

գ) 3-րդ կետի «սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադա՟րեցնել» բառերը փոխարինել «կարող է չեղյալ հայտարարել» բառերով.

դ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովին ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ քննարկվում եւ ընդունվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:».

ե)  5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

զ) 7-րդ կետի «դադարեցման» բառը փոխարինել «իրականացումը չեղյալ հայտարարելու» բառերով:

Հոդված 54. Օրենքի 93-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «վավերացման» բառից հետո լրացնել «, կասեցման կամ չեղյալ հայտարարելու» բառերով.

բ)  2-րդ կետը «օրենքով» բառից առաջ լրացնել «Սահմանադրությամբ եւ» բառերով.

գ) 4-րդ կետը «վավերացման» բառից հետո լրացնել «, կասեցման»  բառով եւ նույն կետից հանել «, իսկ հարակից զեկուցումներով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված այլ գլխադասային հանձնաժողովների ներկայացուցիչները» բառերը:

Հոդված 55. Օրենքի 94-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 94. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման եւ ընդունման կարգը

1. Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված:

2. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման եւ ընդունման մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ (տեղեկատվությամբ):»:

Հոդված 56. Օրենքի 96-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը,» բառերով.

բ) 3-րդ կետից հանել  «սահմանադրական դատարանի եզրակացությամբ հարցի քննարկման հիմքերը  բացակայում են, կամ» բառերը:

Հոդված 57. Օրենքի 97-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «դադարեցման» բառից հետո լրացնել «կամ պաշտոնանկության» բառերով.

բ) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետին եւ 832 -րդ հոդվածին համապատասխան` պաշտոնում ընտրելու համար թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին: Սահմանադրության 831 -րդ հոդվածին համապատասխան՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին:».

գ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով, 833 , 834 եւ 103-րդ հոդվածներով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:».

դ) 7-րդ կետը «դադարեցնելու» բառից  հետո լրացնել «(պաշտոնանկ անելու)» բառերով.

ե) 8-րդ կետը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «(պաշտոնանկ անելու)» բառերով:

Հոդված 58. Օրենքի 98-րդ հոդվածում`

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 98. Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու  հա՟մար համաձայնություն տալու կարգը».

բ) 1-ին եւ 4-րդ կետերի «Պատգամավորին կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական» բառերը փոխարինել «Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղա՟դրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական» բառերով, իսկ «ենթարկելու» բառից հետո կետերը լրացնել «հարց հարուցելու» բառերով.

գ) 4-րդ կետի «նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված)» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցած» բառերով:

Հոդված 59. Օրենքի 99-րդ հոդվածում`

ա) 4-րդ կետի «հերթական նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից ավելիին» բառերը փոխարինել` «մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից» բառերով.

բ) 7-րդ կետի «Նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիին» բառերը փոխարինել «Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից» բառերով, իսկ «նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված)» բառերը` «քվեարկությանը մասնակցած» բառերով:

Հոդված 60. Օրենքի 101-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում տարբեր հոլովաձեւերով օգտագործված «Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվություն» բառերը փոխարինել «Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվություն» բառերով:

Հոդված 61. Օրենքի  102-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի «, բյուջետային եւ տնտեսական» բառերը փոխարինել «եւ բյուջետային» բառերով:

Հոդված 62. Օրենքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի «, բյուջետային եւ տնտեսական» բառերը փոխարինել «եւ բյուջետային» բառերով:

Հոդված 63. Օրենքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1041 -րդ հոդվածով`

«Հոդված 1041 .  Ուղերձներ եւ հայտարարություններ ընդունելու կարգը

1. Սահմանադրության 62-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ:

2. Ուղերձը կամ հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայ՟տումն է:

3. Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծը Ազգային ժողովին ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշումների համար սույն օրենքի 48-րդ եւ 52-րդ հոդվածներով սահմանված կարգով:

4. Ազգային ժողովի նախագահի ներկայացրած ուղերձի կամ հայտարարության նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:

5. Ազգային ժողովի ուղերձը կամ հայտարարությունը քննարկվում եւ ընդունվում է սույն օրենքի 55-րդ եւ 60-րդ հոդվածներով սահմանված կարգով:»:

Հոդված 64 . Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին կետը «ունեն» բառից հետո լրացնել «գրավոր եւ բանավոր» բառերով:

Հոդված 65. Օրենքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1051 -րդ հոդվածով`

«Հոդված 1051 . Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու եւ դրանց վերաբերյալ որոշում կայացնելու կարգը

«1. Հարցապնդումը Կառավարության իրավասությանը վերապահված որոշակի հարցի վերաբերյալ խմբակցության կամ պատգամավորական խմբի կողմից Կառավարությանն ուղղված գրավոր հարցումն է, որը կարող է քննարկվել Ազգային ժողովում, եւ որի վերաբերյալ Ազգային ժողովը կարող է կայացնել որոշում:

Խմբակցությունը կամ պատգամավորական խումբը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարությանը հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ այն հարցապնդումների, որոնք քննարկելուց խմբակցությունը կամ պատգամավորական խումբը հրաժարվել է:

2. Խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իր հարցապնդումը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցապնդմանը կից կարող են ներկայացվել դրան առնչվող տեղեկանքներ, եզրակացություններ, տեղեկատվական ու վերլուծական այլ նյութեր:

3. Հարցապնդումը ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում, Կառավարությունը գրավոր պատասխանում է հարցապնդման հեղինակ խմբակցությանը կամ պատգամավորական խմբին: Հարցապնդումները, ըստ դրանց պատասխանների ստացման հաջորդականության, ընդգրկվում են հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում, եթե հարցապնդման հեղինակ խմբակցությունը կամ պատգամավորական խումբը չի հրաժարվում իր հարցապնդումը քննարկելուց: Օրակարգում ընդգրկված հարցապնդումները քննարկվում են հերթական նստաշրջանի չորսօյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում: Հարցապնդումների քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի թվաքանակի` փոքրից մեծ:

4. Հարցապնդումների քննարկումն սկսվում է հարցապնդման հեղինակ խմբակցության կամ պատգամավորական խմբի ներկայացուցչի եւ վարչապետի կամ նրա հանձնարարությամբ` Կառավարության համապատասխան անդամի կամ Կառավարությանը ենթակա պետական կառավարման մարմնի ղեկավարի մինչեւ 5-ական րոպե տեւողությամբ ելույթներով, որից հետո նրանք նույն հերթականությամբ կարող են հանդես գալ մինչեւ 10-ական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով:

5. Հարցապնդման հեղինակ խմբակցության կամ պատգամավորական խմբի ներկայացուցիչն իր եզրափակիչ ելույթում կարող է առաջարկել ընդունել հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին որոշում, որը քվեարկության է դրվում հարցապնդման քննարկման վերջում:

6.  Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա խմբակցությունը կամ պատգամավորական խումբը կարող է միեւնույն հարցապնդումով Կառավարությանը կրկին դիմել չորս ամիս հետո:

7. Ազգային ժողովի նախագահը հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան մարմնին եւ (կամ) պաշտոնատար անձին, որոնք իրենց գրավոր պատասխաններն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում մինչեւ առաջիկա չորսօրյա նիստերի սկիզբը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ  սահմանված չէ:

Գրավոր պատասխանները` ըստ դրանց ստացման հաջորդականության, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչեցվում են հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա առաջին նիստի սկզբում:

8. Հարցապնդումները եւ դրանց պատասխանները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:»:

Հոդված 66. Օրենքի 106-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 106. Կառավարության ծրագրի ներկայացումը

1. Կառավարությունն իր կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներ՟կայացնում իր ծրագիրը:

2. Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ` Կառավարության ծրագիրն ստանալուց հետո` 48 ժամվա ընթացքում:

3. Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչեւ մեկ ժամ:

4. Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով տրվում են հարցեր, որից հետո սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով տեղի է ունենում ունենում մտքերի փոխանակություն: Մտքերի փոխանակությունից հետո վարչապետը կարող է հանդես գալ մինչեւ մեկ ժամ տեւողությամբ եզրափակիչ ելույթով:

5. Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը դրվում է քվեարկության այն ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում:

Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն չտալու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:»:

Հոդված 67. Օրենքի 107-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «ա» ենթակետից հանել «եւ 106-րդ հոդվածի 1-ին» բառերը.

բ) 1-ին կետը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1 » ենթակետով`

«ա1 ) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից.».

գ) 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) Հանրապետության Նա՟խագահի կողմից:».

դ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետ`

«11 . Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կա՟րող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:».

ե) 2-րդ կետի ««ա» ենթակետում» բառերը փոխարինել ««ա» կամ «ա1 » ենթակետում» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Եթե սահմանված ժամկետում եւ անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա`

ա) սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը.

բ) սույն հոդվածի 1-ին կետի «ա1 » ենթակետում նշված դեպքում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:».

զ) 3-րդ կետի «ա» եւ «բ» կետերում «հարցը նախաձեռնող պատգամավորը կամ» բառերը փոխարինել «Հանրապետության Նախագահը կամ հարցը նախաձեռնող» բառերով.

է) 4-րդ կետից հանել «Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում» բառերը:

Հոդված 68. Օրենքի 108-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին կետում «հաստատում» բառն իր տարբեր հոլովաձեւերով փոխարինել «սահմանում» բառով:

Հոդված 69. Օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետից հանել «ֆինանսավարկային, բյուջետային եւ » բառերը:

Հոդված 70. Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին կետում «17» թիվը փոխարինել «17.30» թվերով, իսկ նույն կետը «ղեկավարները» բառից հետո  լրացնել «կամ քարտուղարները» բառերով:

Հոդված 71. Օրենքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1101 -րդ հոդվածով`

«Հոդված 1101 . Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված  դեպքերում սահմանադրական դատարան դիմելու կարգը

1. Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարող են դիմել սահմանադրական դատարան:

2. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթն ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձեւաթղթի հետ ուղարկում է սահմանադրական դատարան, որից հետո ձեւաթուղթը փոփոխման  ենթակա  չէ:»:

Հոդված 72. Օրենքի 113-րդ հոդվածի 3-րդ կետը «տեղակալները» բառից հետո լրացնել «, խմբակցությունները, պատգամավորական եւ բարեկամական խմբերը» բառերով:

Հոդված 73. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի «ե» կետով, 13-րդ հոդվածի «բ», «գ» եւ «դ»  կետերով, 16-րդ հոդվածով, 18-րդ հոդվածով ամրագրված դրույթների եւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անվանումների, որոնք ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:

Սույն օրենքի 13-րդ հոդվածի «բ», «գ» եւ «դ» կետերի ուժի մեջ մտնելու օրվանից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների փորձագետները (մասնագետները), իրենց դիմումների համաձայն, համարվում են համապատասխան ոլորտի մշտական հանձնաժողովի փորձագետներ (մասնագետներ):



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24.03.2007
ՀՕ-111