Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.02.2007

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այuուհետ` Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հ եռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, ինչպես նաեւ oրենuդրությամբ uահմանված կարգով լիցենզավորել եւ վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը: Հանձնաժողովը կազմված է 8 անդամից:»:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ազգային հանձնաժողովը անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեuը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իuկ մյուu կեuը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի:»:

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 45. Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը

Ազգային հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից: Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել հետեւյալ դեպքերում, երբ`

ա) հրաժարական է տվել.

բ) Ազգային հանձնաժողովի նախագահը կամ Ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը ընտրվել կամ նշանակվել է որեւէ այլ պաշտոնում.

գ) առանց հարգելի պատճառի երեք ամuից ավելի չի մաuնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին.

դ) դատապարտվել է դատարանի դատավճռով.

ե) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.

զ) կորցրել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը.

է) մահացել է:

Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:

Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում թափուր տեղում նշանակումները կամ ընտրությունները կատարվում են այն հաշվով, որ վերականգնվի Սահմանադրության 832 հոդվածով սահմանված հավասարակշռությունը, այսինքն` անդամների կեսը ընտրված լինի Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակված լինի Հանրապետության Նախագահի կողմից: Ազգային ժողովը հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի նշանակումը կատարում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝ իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Ազգային հանձնաժողովի կազմում:

Սույն հոդվածի առաջին մասում նշված հիմքերով Ազգային հանձնաժողովում թափուր տեղեր առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:»:

Հոդված 4. Անցումային դրույթներ

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Ազգային հանձնաժողովի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման առաջին դեպքում թափուր տեղի համար նոր անդամ չի նշանակվում (չի ընտրվում): Դրանից հետո սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Ազգային հանձնաժողովի գործող անդամների պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերում թափուր տեղերը լրացվում են հաջորդաբար Ազգային ժողովի եւ Հանրապետության Նախագահի կողմից:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սկզբունքը կիրառվում է` սկսած այն պահից, երբ դադարել են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Ազգային հանձնաժողովի գործող բոլոր անդամների լիազորությունները:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20.03.2007
ՀՕ-99