Armenian   Russian    
Զինապարտության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 21.02.2007
Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250) 14-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  «դ» ենթակետով.

«դ) դատական դպրոցի ունկնդիրներին».

բ) 4-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  «Պետական գիտակրթական համակարգի աuպիրանտուրայում պետական պատվերով uովորողները եւ դատական դպրոցի ունկնդիրները, եթե նրանք ուuումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում համապատասխանաբար աuպիրանտուրան կամ դատական դպրոցն ավարտելուց հետո:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

07.04.2007
ՀՕ-136