Armenian      
Բաժնետիրական ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.04.2007

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) 12-րդ հոդվածի 3-րդ կետի «է» ենթակետում «, եթե այդ լիազորությունը վերապահված չէ խորհրդին» բառերը փոխարինել «կամ նշանակում է գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

03.05.2007
ՀՕ-167