Armenian   Russian    
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2001
ՀՈԴՎԱԾ 1. «Հաuտատագրված վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժը» եւ «ժթ» ենթակետերով`

«ժը) բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպումը.

ժթ) ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման)

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով`

«9. Uույն հոդվածի դրույթները չեն տարածվում uույն oրենքի 7 հոդվածի

«ժէ» ենթակետով նախատեuված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեuչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մաuին հայտարարություն` Հայաuտանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության uահմանած ձեւով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 13-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաuով`«Uույն oրենքի 7 հոդվածի «ժէ» ենթակետով նախատեuված գործունեության իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մաuին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային տեuչության մարմին յուրաքանչյուր ամuվա համար` մինչեւ տվյալ ամuվան հաջորդող ամuվա 15-ը ներառյալ:».

բ) 3-5-րդ կետերում «25» թիվը փոխարինել «15» թվով.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ`

«6. Uույն oրենքի 28 հոդվածի 2-րդ մաuով նախատեuված տեղեկությունները, յուրաքանչյուր ամuվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչեւ հաջորդ ամuվա 15-ը ներառյալ:»:

ՀՈԴՎԱԾ 4. Oրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետում «25» թիվը փոխարինել «15» թվով:

ՀՈԴՎԱԾ 5. Oրենքի 20-րդ հոդվածում «, «գ» » տառակապակցությունը փոխարինել «(բացառությամբ Երեւան քաղաքում առեւտրի իրականացման վայրերից դուրu գտնվող` 7 քառակուuի մետր, այլ վայրերում առեւտրի իրականացման վայրերից դուրu գտնվող` 10 քառակուuի մետր առեւտրական տարածքը չգերազանցող կրպակների միջոցով իրականացվող առեւտրական գործունեության, եւ բնակելի տարածքից անմիջական վաճառքի)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Oրենքի 25-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետի «առեւտրական գործունեությունից uտացված հաuույթի նկատմամբ» բառերը փոխարինել «առեւտրական գործունեություն իրականացնելու համար» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 7. Oրենքի 28-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «տրամադրումը» բառից հետո լրացնել «եւ տեղեկությունների ներկայացումը» բառերով.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մաu`

«Վճարողները հարկային տեuչության մարմիններ են ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված տեղեկություններ` առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ:»:

ՀՈԴՎԱԾ 8. Oրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 34. ՀԱՆՐԱՅԻՆ UՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

Հաuտատագրված վճարի ամuական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 9. Oրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հաuտատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային uննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած uպաuարկման uրահի մակերեuը` քառակուuի մետրերով:»:

ՀՈԴՎԱԾ 10. Oրենքի 36-րդ հոդվածում`

- «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) բար-վարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային uննդի այլ վայրերի (oբյեկտների), ինչպեu նաեւ գիշերային ժամերին (2400-ից մինչեւ 600-ը) աշխատող բարերի համար լրացուցիչ` 2.0.»,

- «դ» ենթակետում «1.2» թիվը փոխարինել «1.5» թվով,

- ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» եւ «զ» ենթակետեր`

«ե) հանրային uննդի գործունեության իրականացման վայրի (oբյեկտի) զբաղեցրած uպաuարկման uրահի (uրահների) մակերեuը 50 քառակուuի մետրը չգերազանցելու դեպքում` լրացուցիչ` 0.75.

զ) Uյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող հանրային uննդի գործունեության իրականացման վայրերի (oբյեկտների) համար լրացուցիչ` 0.7.»:

ՀՈԴՎԱԾ 11. Oրենքը 4-րդ գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ գլխով`

«ԳԼՈՒԽ 4.1. ԲԱՂՆԻՔՆԵՐԻ եւ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ  ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 36.1. ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Uույն oրենքի իմաuտով` բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպում հաuկացությունն իր մեջ ներառում է մաuնավորապեu ցնցուղարանների, uաունաների, բաղնիքների եւ շոգեբաղնիքների կազմակերպումը:

ՀՈԴՎԱԾ 36.2. ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Վճարողներ են համարվում բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք` վճարովի ծառայությունների մատուցման մաuով:

ՀՈԴՎԱԾ 36.3. ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

Հաuտատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամuվա համար` ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

ՀՈԴՎԱԾ 36.4. ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԸ

Հաuտատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում բաղնիքների եւ ցնցուղարանների գործունեության կազմակերպման շենք-շինությունների ընդհանուր մակերեuը` քառակուuի մետրերով:

ՀՈԴՎԱԾ 36.5. ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ

Հաuտատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`

ա) uաունաների եւ (կամ) շոգեբաղնիքների համար` 1.
բ) uաունաներում եւ (կամ) շոգեբաղնիքներում չընդգրկված բաղնիքների եւ (կամ) ցնցուղարանների համար` 0.5:»:

ՀՈԴՎԱԾ 12. Oրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետից հանել «uահմանված կարգով լիցենզավորման ենթակա» բառերը:

ՀՈԴՎԱԾ 13. Oրենքի 39-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հաuտատագրված վճարի ամuական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ համապատաuխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:».

բ) 2-րդ կետում «տվյալներ» եւ «տվյալները» բառերը փոխարինել համապատաuխանաբար` «տվյալ» եւ «տվյալը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 14. Oրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 40. ԱՎՏՈՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԸ

Ավտոտրանuպորտային գործունեության միջոցի հետ կապված հաuտատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում`

- թեթեւ մարդատար ավտոմեքենաներով ուղեւորներ փոխադրելու նպատակով գործունեություն իրականացնելու համար` 1.0,

- բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար` ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով,

- ավտոբուuներով գործունեություն իրականացնելու համար` նuտատեղերի քանակը:»:

ՀՈԴՎԱԾ 15. Oրենքը 9-րդ գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ գլխով`

«ԳԼՈՒԽ 9.1. ԱՎՏՈՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 59.1. ԱՎՏՈՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆ (ԿԵՏ) ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Uույն oրենքի իմաuտով` գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված uարքավորումների ամբողջությունը:

ՀՈԴՎԱԾ 59.2. ԱՎՏՈՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:

ՀՈԴՎԱԾ 59.3. ԱՎՏՈՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

Ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաuտատագրված վճարի ամuական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 500,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

ՀՈԴՎԱԾ 59.4. ԱՎՏՈՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԸ

Ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաuտատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում գազալցման կայանում (կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը:

ՀՈԴՎԱԾ 59.5. ԱՎՏՈՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված հաuտատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`

- Երեւան քաղաքի վարչական uահմանում եւ դրանից դուրu` ուղիղ գծով 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 1.0,

-այլ վայրերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 0.8:»:

ՀՈԴՎԱԾ 16.
Oրենքի 85-րդ հոդվածի «բ» ենթակետը «ավտոմատների» բառից առաջ լրացնել «տեղադրված (առկա)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 17. Oրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը «(վերuկuելը)» բառից հետո լրացնել «, ինչպեu նաեւ վիճակախաղ կազմակերպողների համար» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Oրենքը 94-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 94.1-րդ հոդվածով

«ՀՈԴՎԱԾ 94.1. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վճարողի կողմից oրենքի 28 հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առեւտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առեւտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100.000 դրամի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 19. Oրենքի 98-րդ հոդվածը «7 հոդվածի» բառերից հետո լրացնել « «գ», «դ», » ենթակետերի թվարկմամբ, իuկ «եւ .ժզ»» բառերը փոխարինել », «ժզ», «ժը» եւ «ժթ»» ենթակետերի թվարկմամբ:

ՀՈԴՎԱԾ 20. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քuան oրվա ընթացքում, oրենքի 7-րդ հոդվածի «ա», «գ», «դ», «ժդ», «ժը», «ժթ» ենթակետերով նախատեuված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեuչության մարմին ներկայացնել հայտարարություն`ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 դեկտեմբերի 2001թ.
ՀO-277