Armenian   Russian    
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2007
Հոդ՟ված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օ՟րեն՟քի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 7-րդ հոդվածում`

ա) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա) առեւտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երեւան քաղաքում`  7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առեւտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) եւ այլ վաճառատեղերի միջոցով առեւտրական գործունեությունը (այսուհետ՝ խանութների, կրպակների (տաղավարների) առեւտրական գործունեություն).».

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1 » ենթակետով՝

«ա1 ) առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րե՟րում գտնվող` Երեւան քա՟ղա՟քում`  7 քա՟ռա՟կու՟սի մետր, այլ վայ՟րե՟րում` 10 քա՟ռա՟կու՟սի մետր առեւտրա՟կան տա՟րած՟քը չգե՟րա՟զան՟ցող տաղավարների, կրպակ՟նե՟րի  մի՟ջո՟ցով առեւտրա՟կան գոր՟ծու՟նեութ՟յու՟նը (այսուհետ՝ առեւտրի իրականացման վայրերում առեւտրական գործունեություն).»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը ««բ» ենթակետերով,» բառերից հետո լրացնել «251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, » բառերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը «3-րդ կետի «ա» ենթակետով» բառերից հետո լրացնել «, 251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «3-րդ կետի «ա» ենթակետով,» բառերից հետո լրացնել «251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով,» բառերով:

Հոդ՟ված 5. Օրենքի 20-րդ հոդվածում «Երեւան քա՟ղա՟քում առեւտրի  ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րե՟րից դուրս գտնվող՝ 7 քա՟ռա՟կու՟սի մետր, այլ վայ՟րե՟րում առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րե՟րից դուրս գտնվող՝ 10 քա՟ռա՟կու՟սի մետր  առեւտրա՟կան տա՟րած՟քը չգե՟րա՟զան՟ցող կրպակ՟նե՟րի»  բառերը փոխարինել «Երեւան քա՟ղա՟քում գտնվող՝ 7 քա՟ռա՟կու՟սի մետր, այլ վայ՟րե՟րում՝ 10 քա՟ռա՟կու՟սի մետր առեւտրա՟կան տա՟րած՟քը չգե՟րա՟զան՟ցող կրպակ՟նե՟րի եւ տաղավարների» բառերով:

Հոդված 6 . Օրենքի 21-րդ հոդվածի «գ» ենթակետը «կրպակների (տաղավարների)» բառերից հետո լրացնել «եւ այլ վաճառատեղերի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «30 քառակուսի մետր» բառերը փոխարինել «Երեւան քաղաքում`  7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր» բառերով.

բ) 2-րդ մասի «30 քառակուսի մետրից» բառերը փոխարինել «Երեւան քաղաքում` 7 քառակուսի մետրից, այլ վայրերում` 10 քառակուսի մետրից» բառերով.

գ) 3-րդ մասի «ա» ենթակետի «310» թիվը փոխարինել «1200,0» թվով, իսկ «չափը» բառից հետո լրացնել «, ընդ որում, նշված չափը վերաբերում է հարկ վճարողի բոլոր կրպակների, տաղավարների եւ այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող գործունեությունից ստացված շրջանառության ընդհանուր գումարին» բառերով.

դ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝

«զ) առեւտրի իրականացման վայրերում առեւտրական գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքի 21 հոդվածի»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ գլխով:

«ԳԼՈՒԽ 21 . ԱՌԵՎՏՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ   ՎԱՅՐՈՒՄ  ԱՌԵՎՏՐԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ

Հոդ՟ված 251 . Առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րում առեւտրական գոր՟ծու՟նեութ՟յան հա՟մար հաս՟տա՟տագր՟ված վճար վճա՟րող՟նե՟րը

1. Վճա՟րող՟ներ են հա՟մար՟վում առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րե՟րում գտնվող` Երեւան քա՟ղա՟քում՝  7 քա՟ռա՟կու՟սի մետր, այլ վայ՟րե՟րում` 10 քա՟ռա՟կու՟սի մետր առեւտրա՟կան տա՟րած՟քը չգե՟րա՟զան՟ցող տաղավարների, կրպակ՟նե՟րի եւ այլ վաճառատեղերի (բացառությամբ խանութների) մի՟ջո՟ցով առեւտրա՟կան գոր՟ծու՟նեութ՟յուն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթ՟նե՟րի գոր՟ծո՟ղութ՟յու՟նը չի տա՟րած՟վում՝

ա) այն հարկ վճա՟րող՟նե՟րի վրա, ո՟րոնց կող՟մից ե՟ռամս՟յա՟կի ըն՟թաց՟քում (ան՟կախ գոր՟ծու՟նեութ՟յան իրա՟կա՟նաց՟ման օ՟րե՟րի թվից) առեւտրա՟կան տա՟րած՟քի 1 քա՟ռա՟կու՟սի մետ՟րի հաշ՟վով ապ՟րան՟քաշր՟ջա՟նա՟ռութ՟յան ծա՟վա՟լը գե՟րա՟զան՟ցում է 1200,0 հա՟զար դրա՟մը (սահ՟մա՟նա՟յին չա՟փը), իսկ ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 2500,0 հա՟զար դրա՟մը (սահ՟մա՟նա՟յին չա՟փը), ընդ որում, նշված չափը վերաբերում է հարկ վճարողի բոլոր կրպակների, տաղավարների եւ այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող գործունեությունից ստացված շրջանառության ընդհանուր գումարին.

բ) սե՟փա՟կան ար՟տադ՟րութ՟յան ար՟տադ՟րանքն ինք՟նու՟րույ՟նա՟բար իրաց՟նող հարկ վճա՟րող՟նե՟րի վրա՝ գոր՟ծու՟նեութ՟յան այդ մա՟սով.

գ) առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րում գյուղատնտեսական արտադրանքի վաճառք ի՟րա՟կա՟նաց՟նող քաղաքացիների վրա.

դ) առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րում սեփականության իրավունքով իրենց պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրեր վաճառող քաղաքացիների վրա:

Հոդ՟ված 252 . Առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րում առեւտրա՟կան գոր՟ծու՟նեութ՟յան հա՟մար հաս՟տա՟տագր՟ված վճա՟րի չա՟փը

Առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեության համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յու՟րա՟քանչ՟յուր ամս՟վա հա՟մար՝ ելակետային տվյալի եւ ուղ՟ղիչ գոր՟ծակ՟ցի ար՟տադր՟յա՟լի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Հոդ՟ված 253 . Առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րում  առեւտրա՟կան գոր՟ծու՟նեութ՟յան հա՟մար հաս՟տա՟տագր՟ված վճա՟րի ելակետային տվյալը

Առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րում առեւտրա՟կան գործու՟նեութ՟յան հա՟մար հաս՟տա՟տագր՟ված վճա՟րի ելակետային տվյալ է համարվում առեւտրական տարածքը՝ ար՟տա՟հայտ՟ված քա՟ռա՟կու՟սի մետ՟րով:

Հոդված 254 . Առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րում առեւտրա՟կան գոր՟ծու՟նեութ՟յան համար հաս՟տա՟տագր՟ված վճա՟րի հաշ՟վարկ՟ման ուղ՟ղիչ գոր՟ծա՟կից՟նե՟րը

Առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րում առեւտրա՟կան գոր՟ծու՟նեութ՟յան համար հաս՟տա՟տագր՟ված վճա՟րի հաշ՟վարկ՟ման հա՟մար ուղ՟ղիչ գոր՟ծա՟կից՟ներն են՝
 
Երեւան քաղաքի համար՝ 
 
2,75.
 
մարզկենտրոնների, Աբովյան, Վաղարշապատ քաղաքների համար` 
 
1,2.
 
մարզերի համար (բացի մարզկենտրոններից, Երեւան, Աբովյան եւ Վաղարշապատ քաղաքներից)` 
 
1,0.
 
աղետի գոտու, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի համար`  0,5:»:

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Վճա՟րող՟ներն առեւտրի ի՟րա՟կա՟նաց՟ման վայ՟րում առեւտրա՟կան գոր՟ծու՟նեութ՟յուն ի՟րա՟կա՟նաց՟նող՟նե՟րին տա՟րածք՟ներ (վաճառատե՟ղեր) տրա՟մադ՟րե՟լիս օրենքով սահմանված կարգով կնքում են համապատասխան գրավոր պայմանագիր, որում նշվում են նաեւ`

ա) առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

բ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամսաթիվը, ՀՎՀՀ-ն.

գ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը եւ դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը եւ հատկացվող տարածքի մակերեսը (մ2).

ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման եւ գործողության ժամկետները:»:

Հոդված 10. Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 97. Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը

2008 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր երեք տարի ժամկետի համար սույն օրենքի համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը եւ սահմանային չափերը ճշգրտվում են (ավելացվում կամ նվազեցվում են)` ելնելով նախորդ երեք տարիների ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշված ժամկետից առնվազն երեք ամիս առաջ կներկայացնի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քառասունհինգերորդ  օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ քսան օրվա ընթացքում, օրենքի  7-րդ հոդվածի «ա», «ա1» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի վերաբերյալ: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.07.2007
ՀՕ-193