Armenian   Russian    
Իրավական ակտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 16.11.2007

Հոդված 1. «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀO-320, այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.  «Համապետական ընտրություններ (հանրաքվե) նշանակելուց հետո` մինչեւ ընտրությունների (հանրաքվեի) արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց եւ պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:»:

Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը «նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.11.2007
ՀՕ-222