Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2007

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (1 հուլիսի 1998 թվականի)`

1) 6-րդ հոդվածի 25-րդ եւ 26-րդ կետերում, 189-րդ հոդվածում «ռազմական ոստիկանության» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական լիազոր» բառերով.

2) 190-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «դատախազության կամ» բառերը.

3) 190-րդ հոդվածի 6-րդ մասի «ռազմական ոստիկանության» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2007 թվականի դեկտեմբերի մեկից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.11.2007
ՀՕ-248