Armenian      
Զինվորական ծառայություն անցնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2007

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-380-Ն) 4-րդ հոդվածի 6-րդ մասի աղյուսակի շարքային կազմի 2-րդ խմբի պահեստազորում «45» թիվը փոխարինել «50» թվով, իսկ 3-րդ խմբի պահեստազորի «50» թիվը հանել:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ռազմաուuումնական հաuտատություններ, աuպիրանտուրա (ադյունկ՟տու՟րա), դոկտորանտուրա ընդունված կամ 6 ամիսը գերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող զինծառայողներն ազատվում են նախկինում զբաղեցրած պաշտոնից եւ համապատասխանաբար նշանակվում կուրuանտի, ունկնդրի կամ նշված ուuումնական հաuտատության uովորողի համար նախատեuված այլ զինվորական պաշտոնի:»:

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Զինծառայողի՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը վաղաժամկետ զորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) դեպքերում չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն վճարվում է դրամական փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.12.2007
ՀՕ-273