Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2007
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը եւ քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները
  • Գլուխ 3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելը
  • Գլուխ 4. Քաղաքացիական ծառայողների ատեստավորումը, վերապատրաստումը եւ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը
  • Գլուխ 5. Քաղաքացիական ծառայողների իրավական վիճակը
  • Գլուխ 6. Քաղաքացիական ծառայողներին խրախուսելը, կարգապահական տույժերի ենթարկելը եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելը
  • Գլուխ 7. Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմինները
  • Գլուխ 8. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար
  • Գլուխ 9. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Քաղաքացիական հատուկ ծառայությունը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայությունը պետական ծառայության տեսակ է:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է, որը կատարվում է սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մարմնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմնին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացման նպատակով:

    Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքով սահմանվում են քաղաքացիական հատուկ ծառայության հիմ՟նական սկզբունքները, եւ կարգավորվում են քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգման եւ քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանների, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակման, սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մարմնի քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման եւ վերապատրաստման, քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվի, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

    Հոդված 3. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

    1) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

    2) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված քաղաքացիական հատուկ ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

    3) քաղաքացիական ծառայող՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձ.

    4) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի հա՟մար սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատան՟քային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

    5) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան՝ քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

    6) համապատասխան մարմին՝ սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված հանրապետական գործադիր մար՟մին.

    7) աշխատակազմի ղեկավար՝ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավար.

    8) քաղաքացիական ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

    9) քաղաքացիական ծառայողների վերապատրաստում՝ քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործում.

    10) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվ՝ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքա՟ցիա՟կան ծառայողների հանրույթ.

    11) ծառայողական քննություն՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով քաղաքացիական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

    12) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը.

    13) Քաղաքացիական ծառայության խորհուրդ` «Քաղաքացիական ծառայության մա՟սին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված մարմին.

    14) քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոններ:

    Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը

    Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

    Հոդված 5. Քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքները

    Քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունք՟ներն են՝

    1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

    2) քաղաքացիական հատուկ ծառայության կայունությունը.

    3) քաղաքացիական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը եւ օրենքի առջեւ քաղաքացիական ծառայողների իրավահավասարությունը.

    4) քաղաքացիական հատուկ ծառայության հրապարակայնությունը.

    5) քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածությունը.

    6) քաղաքացիների համար քաղաքացիական հատուկ ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխան.

    7) քաղաքացիական ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

    8) քաղաքացիական ծառայողների իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը.

    9) քաղաքացիական ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

    10) քաղաքացիական ծառայողների գործունեության վերահսկելիությունը եւ հաշվետու լինելը:

    Հոդված 6. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաս՟տա՟՟նի Հան՟րապետության միջազգային պայմանագրերով, սույն օրեն՟քով եւ այլ իրավական ակտերով:

    2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

    3. Քաղաքացիական ծառայողների ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են համապատասխան մարմնի ղեկավարի հաստատած աշխատանքային կարգապահական ներքին կանոններով (այսուհետ՝ կարգապահական ներքին կանոններ): 

    ԳԼՈՒԽ 2

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

    Հոդված 7. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

    1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.

    2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.

    3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.

    4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:

    3. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին եւ 2-րդ ենթա՟խմբե՟րի, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխա՟վոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

    4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

    Հոդված 8. Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները

    1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

    1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

    2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների՝

     ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառա՟յու՟՟թյան 1-ին դասի խորհրդականի դասային աս՟տի՟ճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քա՟ղա՟քացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդա՟կանի դասային աստի՟ճան,

    բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառա՟յության 2-րդ դասի խորհրդականի դասային աս՟տիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան քա՟ղա՟քացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան 1-ին դասի խորհրդա՟կանի դասային աստի՟ճան,

    գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառա՟յության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան քաղաքացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան 2-րդ դասի խորհրդա՟կանի դասային աստի՟ճան.

    3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների՝

    ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հան՟րապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դա՟սա՟յին աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան քա՟ղա՟քա՟ցի՟ա՟կան հատուկ ծա՟ռայության 3-րդ դասի խորհրդա՟կանի դասային աստի՟ճան,

    բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղա՟քա՟ցիական ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քա՟ղա՟քա՟ցիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստի՟ճան,

    գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դա՟սա՟յին աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստի՟ճան.

    4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների՝

    ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քա՟ղա՟քացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստի՟ճան,

    բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստի՟ճան,

    գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստի՟ճան:

    2. Բարձրագույն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան 1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնոր՟հում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաեւ դասային աստիճանից զրկում է Հա՟յաս՟տանի Հանրա՟պե՟տության Նախագահը:

    3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան 1-ին, 2-րդ եւ 3-րդ դա՟սի խորհրդականի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում է համապատասխան մարմնի ղե՟կա՟վարը:

    4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է աշխատակազ՟մի ղեկավարը:

    5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղա՟քա՟ցիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ քա՟ղա՟քացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

    Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դա՟սա՟յին աս՟տիճան, բա՟ցառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհ՟վում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, եւ ոչ ուշ, քան հինգ տարի հետո:

    Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին քա՟ղա՟քա՟ցիական հատուկ ծա՟ռայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրեն՟՟քով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

    6. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ եւ 19-րդ կետերով նախատեսված հիմ՟քե՟րով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողը զրկվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դա՟սային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշ՟մամբ:

    Հոդված 9. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակը համապատասխան մարմնի ղեկավարը հաստատում (փոփոխում) է քաղաքա՟ցիա՟կան հա՟տուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝ 15-օր՟յա ժամկետում:

    3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում եւ ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է համապատասխան մարմնի ղեկավարը:

    Հոդված 10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն՟ների անձնագրերը հաստատում (փոփո՟խում) է համապատասխան մարմնի ղեկավարը` քաղաքացիական հատուկ ծառայու՟թյան պաշ՟տոն՟ների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայու՟թյան պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

    1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթու՟թյուն, քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթա՟խմբում առնվազն երկու տար՟վա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղա՟քա՟ցիա՟կան հատուկ ծառայության ստաժ եւ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դա՟սային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաս՟տա՟նի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մա՟մուլի քարտուղարների, օգնական՟նե՟րի եւ ռեֆերենտների պաշ՟տոն՟ների, կամ քաղաքացիական պաշ՟տոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ  պետական ծառայության պաշտոններում առնվազն վեց տարվա աշխատանքային ստաժ.

    2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առա՟ջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առն՟վազն երկու տարվա ստաժ  կամ վերջին չորս տար՟վա ընթացքում քաղա՟քա՟կան կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղա՟կալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնական՟նե՟րի եւ ռեֆերենտների պաշ՟տոն՟ների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ գիտա՟կան աս՟տի՟ճան եւ առն՟վազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ  պետական ծառայության պաշտոններում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ.

    3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության  կամ  պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ  կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն  երեք տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնական՟նե՟րի եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշ՟խա՟տանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

    4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ՝ առանց աշխա՟տան՟քային ստա՟ժի:

    3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշ՟տոն՟ների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի հետեւյալ չափանիշները.

    1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն հինգ տարվա զինվորական ծառայության ստաժ.

    2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն երեք տարվա զինվորական ծառայության ստաժ.

    3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն մեկ տարվա զինվորական ծառայության ստաժ:

    4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերով կարող են նախատեսվել նաեւ այլ չափանիշներ:

    5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքով:

    ԳԼՈՒԽ 3

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

    Հոդված 11. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

    Սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրա՟ցած Հայաստանի Հանրապետու՟թյան քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

    Հոդված 12. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

    Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝

    1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

    2) դատական կարգով զրկվել է պետական կամ համայնքային ծառայության որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

    3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

    4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

    5) օրենքով սահմանված կարգի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծա՟ռայություն.

    6) օրենքով սահմանված կարգով անցել է այլընտրանքային ծառայություն.

    7) զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայություն անցնելու մա՟սին» Հայաստանի Հանրապետության օրենքի  51-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերով:

    Հոդված 13. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

    Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

    Հոդված 14. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

    Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպ՟քում առնվազն մեկամսյա ժամկետում մինչեւ տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշ՟տոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել`

    1) այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

    ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջ՟նե՟րը.

    բ. համարվում է քաղաքացիական հատուկ ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքա՟ցիական հատուկ ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթա՟խմբի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն,

    գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.

    2)  քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

    ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջ՟նե՟րը,

    բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

    Հոդված 15. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

    1. Համապատասխան մարմնի նոր ստեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները (բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերի), ինչպես նաեւ քաղաքացիական հա՟տուկ ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 14-րդ հոդվա՟ծով եւ 30-րդ հոդ՟վածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի աշխատակազմը:

    3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբա՟ղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անց՟կաց՟նելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մա՟մուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

    4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմ՟քե՟րից որեւէ մեկը:

    5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դի՟մել է մեկ մասնակից:

    6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

    7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

    Թեստերը կազմվում են համապատասխան մարմնի ղեկավարի սահ՟ման՟ած կար՟գով՝ համա՟կարգ՟չում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահա՟կան ընտր՟ված հար՟ցե՟րից՝ մաս՟նակից՟ների գի՟տե՟լիք՟ները հետեւյալ բնագավառներում ստու՟գելու հա՟մար.

    1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

    2) քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրու՟թյան.

    3) պաշտպանության բնագավառի, այդ թվում՝ համապատասխան մարմնի իրավա՟սու՟թյունը սահ՟մանող Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան օրենսդրության (մասնագիտա՟կան հար՟ցեր):

    Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի:

    Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից եւ խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատաս՟խան: Յու՟րա՟քանչ՟յուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

    Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղ՟տնիու՟թյունն ապահովելու նպատակով:

    8. Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բե՟րում թեստավորման առաջա՟դրանք՟ների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնա՟կիցները:

    Մաս՟նակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

    Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքով յուրաքանչյուր մասնակ՟ցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յու՟րա՟քանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

    Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեար՟՟կու՟թյան արդյունքով հավաքել են մրցու՟թա՟յին հանձնաժողովի քվեարկությանը մաս՟նակ՟ցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

    9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անց՟կաց՟նե՟լուց հետո՝ նույն օրը:

    10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո կարող են մաս՟նակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրա՟վոր բողոքարկվել:

    Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում համապատասխան մարմնի ղեկավարը՝ ուսումնասիրելով մասնակցի պատաս՟խաննե՟րը, դրանց վերաբերյալ մրցութային հանձ՟նաժողովի գնահա՟տա՟կան՟ները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը)` դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ եւ որո՟շելով կոնկրետ մասնակցի՝ մրցույթում հաղ՟թող ճանաչվելու հարցը:

    Համապատասխան մարմնի ղեկավարը սույն մասի երկրորդ պարբերությամբ նախա՟տես՟ված որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո՝ նույն օրը:

    Սույն մասի առաջին եւ երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բո՟ղոք ներկայացնելու, դա քննության առնելու եւ որոշում կայացնելու կարգն ու ժամ՟կետ՟ները սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

    11. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, մրցու՟թային հանձ՟նա՟ժո՟ղովից ստացված` մր՟ցույ՟թում հաղթող ճա՟նաչ՟ված մասնակից՟ների վերա՟բերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխա՟տանք՟ներ իրակա՟նաց՟նող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունե՟ցող պաշ՟տոնատար անձին, բացառությամբ սույն մասի երկրորդ պար՟բե՟րությամբ նախատես՟ված դեպ՟քի: Եզրակացու՟թյունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծա՟ռայության տվյալ պաշտոնում նշանակե՟լու իրա՟վասություն ունե՟ցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչ՟ված մաս՟նակիցներից մե՟կին նշանակում է համապա՟տաս՟խան պաշտոնում, բացառությամբ սույն մասի երկրորդ պար՟բե՟րությամբ նախատես՟ված դեպ՟՟քի:

    Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով եւ ժամկետում աշխատա՟կազ՟մի ղեկա՟վարի պաշտոնում մրցույթում հաղթող ճանաչ՟ված մաս՟նակիցների վե՟րա՟բերյալ եզրակա՟ցու՟թյունն ուղարկվում է համապատասխան մարմնի ղեկավարին: Համապատասխան մարմնի ղեկավարը մրցույ՟թում հաղթող ճանաչ՟ված մաս՟նա՟կիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն առա՟ջար՟կու՟թյունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մա՟սին որո՟շում:

    12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպ՟քում, սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաեւ համապատասխան մարմնի ղեկավարի՝ սույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը՝ դա ստանալուց անմիջապես հետո:

    13. Եթե մրցույթի արդյունքով մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մաս՟նա՟կիցներից ոչ մեկը քվեարկությունից հետո չի հավաքել մրցու՟թա՟յին հանձնաժողովի` քվեարկությանը մաս՟նակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույ՟թում հաղթող չի ճա՟նաչ՟վել, կամ համապատասխան մարմնի ղեկավարը սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքով հաղթող չճա՟նա՟չելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:

    Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնա՟ժո՟ղո՟վի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:

    Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

    Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներ՟կայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներ՟կայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկա՟յա՟ցած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

    Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճա՟նաչ՟վում դատական կարգով:

    Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

    Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հի՟մունք՟ներով:

    Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաեւ նոր կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

    14. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կար՟գը սահ՟մանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

    Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրեն՟քի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

    2. Համապատասխան մարմնի քա՟ղա՟քացիական հատուկ ծառայության բարձրագույն, բացառությամբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի, գլխավոր եւ առաջատար պաշտոններում նշանակում եւ այդ պաշ՟տոն՟ներից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

    Աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշ՟տոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հա՟յաս՟տանի Հանրապետության կառավարությունը:

    3. Համապատասխան մարմնի քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է աշխա՟տա՟կազմի ղեկավարը:

    4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 17. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելիս քաղաքացիական ծառայողի երդումը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟տոնատար ան՟ձի (մարմնի) կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետեւյալ երդմամբ.

    «Ես` (անուն, ազգանուն, հայրանուն), ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը, երդվում եմ.

    անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահ՟պանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառա՟յողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս եւ պահպանել պետական ու ռազմական գաղտնիքը:»:

    2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

    3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գոր՟ծին:

    Հոդված 18. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը ներառում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստա՟տելը զինվորական ծառայության եւ պետական կառավարման ոլորտի համապատասխան այլ մարմիններում աշխատած, ինչպես նաեւ քաղաքացիական հա՟տուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու եւ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը չի ներառում սույն հոդվածի առաջին մասում նշված` օրենքով սահմանված կար՟գի խախտմամբ աշխատած ժամանակաշրջանի ստաժը:

    3. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծա՟ռա՟յողի ընդհանուր եւ մասնագիտական աշխատանքային ստաժում:

    4. Սույն օրենքի 34-րդ հոդ՟վածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով՝ քա՟ղա՟քացիական հատուկ ծառայության պաշ՟տոնից ազատված անձի քաղա՟քա՟կան կամ հայե՟ցո՟ղա՟կան, բացա՟ռությամբ Հայաս՟տա՟նի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղա՟կալ՟ների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշ՟տոն՟ների, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական հատուկ ծառայության ստաժին:

    Հոդված 19. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակա՟վո՟ր թափուր պաշտոն առաջանալու՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, հղիության եւ ծննդաբերու՟թյան արձակուրդի, մինչեւ քա՟ղա՟քա՟ցիական հատուկ ծառայության թա՟փուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը  քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատա՟րելու ժամանակավոր անհ՟նարի՟նության, սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբա՟ղեց՟վում է՝

    1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ աշխա՟տակազմի ղե՟կավարի ժամանակավոր թա՟փուր պաշ՟տոն առաջանալու դեպքում՝ Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան վարչապետի հայեցո՟ղու՟՟թյամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատես՟ված փոխարինող քաղա՟քա՟ցիական ծա՟ռայողի կողմից մինչեւ վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ մասով նա՟խա՟տեսված կարգով սույն մասի 2-րդ կետով նախատես՟ված անձի կողմից, բացառությամբ պար՟տադիր զինվորա՟կան ծառայության զորակոչվելու, հղիու՟թյան, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, ինչպես նաեւ վեց ամիսը գերա՟զանցող ժամկետով սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործուղ՟ման դեպքերի: Այդ ժամ՟կե՟՟տի ավար՟տից հետո կամ փո՟խարինողի բացա՟կա՟յու՟թյան, կամ սույն կետով նախատեսված մյուս դեպ՟քերում մեկշաբաթյա ժամ՟կե՟տում՝

    2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտո՟նի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկե՟տա՟յին աշ՟խատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնա՟րի՟նության դեպքում, հաշ՟վի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 25-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 35-րդ հոդ՟վածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայ՟մա՟նագիր կնքելով:

    Չի թույլատրվում սույն մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամ՟կե՟տա՟յին աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամա՟նա՟կավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից սույն օրենքի 34-րդ հոդ՟վածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ,  11-րդ, 17-րդ եւ 19-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով:

    2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձանց հետ ժամ՟կե՟տային աշ՟խա՟տան՟քա՟յին պայմանագիր կնքելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկա՟վա՟րը:

    ԳԼՈՒԽ 4

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

    Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

    1. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

    2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

    3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

    4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշ՟տո՟նի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշ՟ման հիման վրա, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերու՟թյամբ նախատեսված դեպքի:

    Աշխատակազմի ղեկավարի ար՟տա՟հերթ ատեստա՟վորումն անց՟կացվում է համապատասխան մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ:

    5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

    6. Ատեստավորման ենթակա չեն՝

    1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծա՟ռա՟յողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

     2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

     3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղա՟քա՟ցիա՟կան ծառա՟յող՟ները՝ վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

    Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքա՟ցիա՟կան ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատես՟տա՟՟վորվելու համար:

    Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչ՟պես նաեւ ժամանակավոր անաշխա՟տու՟նակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատես՟տա՟վորման աշխատանքի ներկայա՟նա՟՟լուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

    Սույն մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 14-րդ եւ 30-րդ հոդվածներով սահման՟ված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

    7. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

    8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներ՟կա՟յացնում է քաղաքացիական ծա՟ռա՟՟յողի ծառայողական բնութագիրը:

    Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծա՟ռայո՟ղի մա՟սին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գո՟ր՟ծունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմն՟վի նախորդ ատես՟տա՟վորումից հետո ըն՟կած ժա՟մանակաշրջանում քաղաքա՟ցիա՟կան ծառայողի կողմից իր կատա՟րած աշխատանք՟նե՟րի մա՟սին յու՟րաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներ՟կա՟յաց՟ված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

    Եթե ատեստավորումների միջեւ ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշ՟տո՟նից՝ ատես՟տա՟վոր՟ման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատաս՟խանելու հիմ՟քով (քա՟ղաքա՟կան, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հե՟ռաց՟ման կամ պաշ՟տոնա՟ն՟կու՟թյան հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղե՟կա՟վա՟րի եզրակա՟ցու՟թյուն՟ներն ընդգր՟կում են ատես՟տա՟վո՟րում՟ների միջեւ ընկած ժա՟մա՟նա՟կաշրջանի երկու երրոր՟դից ավե՟լին, ապա քաղաքացիա՟կան ծառայողի վերա՟բեր՟յալ ծառայողական բնու՟թագիր չի ներկայացվում:

    Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շա՟բաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

    Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կա՟րող բացասաբար ազդել քաղաքա՟ցիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

    9. Ատեստավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով.

    1) փաստաթղթային.

    2) թեստա՟վորման եւ հարցազրույցի:

    10. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթա՟խմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան դասա՟յին աստի՟ճա՟ն, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

    Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հի՟ման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպա՟տա՟կով:

    Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի չորրորդ պարբերության 1-ին կետի որո՟շումը, որը հանձնա՟ժողովի` քվեար՟կու՟թյանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չըն՟դուն՟վելու դեպ՟քում ըն՟դուն՟ված է համարվում սույն մասի չորրորդ պար՟բե՟րու՟թյան 2-րդ կե՟տով նախատես՟ված որոշումը:

    Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձ՟նա՟ժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

    1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

    2) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

    11. Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները՝

    1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

    2) որոնց վերաբերյալ ատեստավոր՟ման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերության 2-րդ կետում նշված որո՟շումը:

    Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

    Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատես՟տա՟վորման հանձնա՟ժողո՟վը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կար՟գով:

    12. Ատեստավորման հանձնա՟ժո՟ղովը թեստավորման եւ հարցազրույցի արդյունք՟նե՟րով ընդու՟նում է հետեւյալ որո՟՟շումներից մեկը.

    1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

    2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

    Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեար՟կու՟թյան է դնում սույն մասի առաջին պարբերության 1-ին կետով նախատեսված որո՟շումը, որը հանձնա՟ժողովի քվեար՟կու՟թյանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի առաջին պար՟բե՟րու՟թյան 2-րդ կե՟տով նախատես՟ված որոշումը:

    Ատեստավորման հանձնա՟ժո՟ղովի որոշումը, իսկ ատեստավորման արդյունքների բո՟ղո՟քարկման դեպքում համապատասխան մարմնի ղեկավարի որոշումը պարտադիր են քա՟ղա՟քա՟ցիա՟կան ծա՟ռա՟յողին պաշ՟տոնի նշա՟նակելու իրավասություն ունեցող պաշտո՟նա՟տար անձի (մարմ՟նի) հա՟մար:

    13. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդ՟յունքներին եւ բողոքարկելու դրանք՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:

    14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ եւ    12-րդ մասե՟րով սահմանված կարգով, եռօրյա ժամ՟կե՟տում ներկայացվում են քաղաքա՟ցիա՟կան ծառա՟յո՟ղին պաշ՟տո՟նի նշա՟նակելու իրա՟վա՟սու՟թյուն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քա՟՟ղա՟քա՟ցիա՟կան ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

    15. Քաղաքացիական ծառայողին պաշ՟տոնի նշա՟նակելու իրավասություն ունեցող պաշ՟՟տո՟նա՟տար անձը (մարմ՟ինը) սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որո՟շումն ընդու՟նում է ոչ ուշ, քան ատես՟տա՟վոր՟ման արդյունքներն ստանալու օր՟վանից հետո` երեք աշխա՟տան՟քա՟յին օրվա ըն՟թաց՟քում:

    Քաղաքացիական ծա՟ռայողին պաշ՟տոնի նշա՟նակելու իրավասություն ունեցող պաշտո՟նա՟տար անձը (մարմ՟ինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունա՟կու՟թյան եւ արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որո՟շումն ըն՟դու՟նում է նրա` աշ՟խա՟տան՟քի ներկայանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ըն՟թաց՟քում:

    16. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի ատեստավորում անց՟կաց՟՟նե՟լու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

    Հոդված 21. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

    1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթա՟կա է պար՟տադիր վերապատրաստման:

    2. Վերապատրաստումն անց՟կաց՟վում է նաեւ քաղաքա՟ցիական հատուկ ծա՟ռայության տվյալ պաշ՟տոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրա՟վունք՟նե՟րի ու պարտականու՟թյուն՟ների, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակու՟թյունների տիրա՟պետման կոնկ՟րետ պահանջ՟նե՟րի կատարելագործման կամ այդ պահանջների փո՟փոխ՟՟ության դեպքում՝ քա՟ղաքացիա՟կան ծառայողի կամ աշխա՟տա՟կազմի ղեկավարի նա՟խա՟ձեռնու՟թյամբ:

     3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատա՟կազմի ղե՟կավարի հայտի հի՟ման վրա:

    4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը հաստա՟տում է համապատասխան մարմնի ղեկավարը:

    5. Քաղաքացիական ծա՟ռա՟յողների վերա՟պատ՟րաս՟տումն անցկացվում է համապատաս՟խան մարմնի ղեկավարի հաստատած ծրագրերով:

    6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կա՟տարվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենս՟դրու՟թյամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

    7. Մաս՟նա՟գիտա՟կան գիտելիքների եւ աշխա՟տան՟քային ունակություն՟ների կա՟տա՟րելա՟գործ՟ման նպատա՟կով քաղաքացիական ծառայողի գոր՟ծուղումն իրականաց՟նում է նրան պաշտոնի նշանակելու իրա՟վասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):

    8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը եւ ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահ՟պան՟վել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟տո՟նատար անձի (մարմնի) հայեցողությամբ:

    9. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մաս՟նա՟գիտա՟կան գիտելիքների եւ աշխա՟տան՟քային ունակություն՟ների կատարելա՟գործ՟ման նպա՟տակով գոր՟ծուղելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

    Հոդված 22. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է համապատասխան մարմինը:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

    1) 7-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական հատուկ ծառայու՟թյան պաշ՟տոնից ազատված անձինք.

    2) 14-րդ կետում նշված հիմքով պաշտոնից ազատված աշխատակազմի ղեկա՟վար՟՟ը.

    3) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտո՟նում չնշանակված անձինք:

    3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միան՟գամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

    4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզեր՟վում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանե՟լու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղե՟կա՟վարը:

    ԳԼՈՒԽ 5

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

    Հոդված 23. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

    1. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

    1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտա՟կանու՟թյուն՟ները սահմանող իրավա՟կան ակտերին ծանոթանալը.

    2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործու՟նեության գնա՟հա՟տ՟ական՟ներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.

    3) ծառայողական պարտականու՟թյունների կա՟տար՟ման հա՟մար սահմանված կար՟գով անհ՟րա՟ժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

    4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

    5) սահ՟մանված կարգով եւ դեպ՟քե՟րում ծառա՟յողա՟կան քննություն անցկացնել պահան՟ջե՟լը.

    6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, ան՟վտանգ եւ անհրաժեշտ աշ՟խա՟տանքային պայմանների ապահովվածությունը.

    7) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

    8) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.

    9) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.

    10) պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրա՟պե՟տության օրենս՟դրու՟թյամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

    11) մրցույթի եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կար՟գով.

    12) քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը եւ առաջարկու՟թյուն՟ներ ներկայացնելը:

    2. Քաղաքացիական ծառայողն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

    Հոդված 24. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները

    1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

    1) Հայաստանի Հանրապետու՟թյան Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատա՟րելը.

    2) մաս՟նագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

    3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ ներկայաց՟նելը.

    4) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

    5) կարգապահական ներքին կանո՟ները պահպանելը.

    6) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոք՟ներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

    7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտ՟նիք պա՟րու՟նա՟կող փաս՟տաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենս՟դրու՟թյամբ սահ՟ման՟ված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

    8) օրենքով սահմանված կար՟գով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

    9) սահմանված կարգով եւ ժամկետներում  ատեստավորմանը եւ վերապատ՟րաստ՟մանը մասնակցելը.

    10) համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած` քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը:

    2. Քաղաքացիական ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ պար՟տա՟կա՟նու՟թյուն՟ներ:

    Հոդված 25. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

    1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի՝

    1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

    2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

    3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կող՟մից.

    4) իրականացնելու քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի հա՟մար, նրանց նկատմամբ վերաբերմունք քա՟րո՟զել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատա՟րե՟լիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրա՟կանացնել.

    5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

    6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

    7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

    8) որպես պետության ներկայա՟ցու՟ցիչ՝ գույքա՟յին գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառու՟թյամբ Հայաստանի Հանրապետու՟թյան օրենս՟դրու՟թյամբ նախատեսված դեպքերի:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ըն՟թաց՟քում, քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟ման՟ված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կա՟նոնա՟դրա՟կան կա՟պի՟տա՟լում 10 եւ ավե՟լի տոկոս բաժ՟նեմաս ունե՟նալու դեպքում դա հանձնել հավա՟տար՟մագրային կառա՟վար՟ման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավա՟տար՟մագրային կառավար՟ման հանձն՟ված գույ՟քից ստա՟նալու եկամուտ:

    3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայ՟ր, քույր, ամուս՟նու ծնող, զավակ՟, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթա՟կա՟յության կամ վերահսկողության հետ:

    4. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդուն՟վելու աշ՟խա՟տանքի այն գոր՟ծա՟տուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշ՟խատողը, որի նկատ՟մամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վեր՟ջին մեկ տարվա ըն՟թաց՟քում:

    Հոդված 26. Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու  սահմանափակումները

    1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝

    1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենք՟ներին.

    2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

    2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպ՟քերում քաղաքացիական ծա՟ռա՟յողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականու՟թյան վերաբեր՟յալ իր կաս՟կած՟ների մասին անհապաղ գրավոր զե՟կու՟ցել հանձնարարականը տվողին եւ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադասը (նրա բացակայության դեպ՟քում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառա՟յո՟ղը պարտավոր է դա կատա՟րել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեց՟նի օրենքով սահմանված քրեա՟կան կամ վարչական պատասխանատվության, եւ այդ մասին գրավոր տեղեկացնել համապատասխան մարմնի ղեկավարին: Քաղաքացիական ծառա՟յողի կողմից այդ հանձ՟նարա՟րականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարկանը գրավոր հաս՟տատած անձը:

    Հոդված 27. Քաղաքացիական ծառայողի սոցիալական երաշխիքները

    1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`

    1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհ՟րա՟ժեշտ աշ՟խա՟տանքային պայմաններ.

    2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համա՟պա՟տաս՟խա՟նող դա՟սա՟յին աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հա՟վե՟լավճար եւ Հա՟յաս՟տանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճար՟ներ.

    3) ամենամյա վճարովի արձակուրդ.

    4) վերապատրաստում` այդ ընթացքում պահ՟պա՟նե՟լով նրա պաշտոնը եւ դրա համար նա՟խա՟՟տես՟ված վարձատրությունը.

    5) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապա՟հո՟՟վա՟գրություն.

    6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշման՟դա՟մու՟թյան դեպքում նրան, իսկ զոհ՟վելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենս՟դրու՟թյամբ սահմանված կարգով համա՟պա՟տասխան վճարով ապահովում.

    7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կար՟գով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտակա՟նու՟թյուն՟նե՟՟րի կա՟տարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների ան՟վտան՟գու՟թյան պաշտ՟պա՟նու՟թյան ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձ՟գություն՟նե՟րից.

    8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակա՟րա՟նա՟յին եւ այլ ծախ՟սերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կար՟գով փոխհատու՟ցում:

    2. Քաղաքացիական ծառայողին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟մանված դեպքերում եւ կարգով, հատկացվում է տրան՟սպոր՟տային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

    Հոդված 28. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

    Քաղաքացիական ծառայողի աշխատանքի վարձատրությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 29. Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը

    Քաղաքացիական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 30. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի կառուց՟ված՟քա՟յին փոփոխության (անվա՟նափոխության) ժամա՟նակ

    1. Համապատասխան մարմնի կառուցվածքային փո՟փո՟խու՟թյու՟նը (անվանափոխու՟թյունը) քաղա՟քա՟ցիա՟կան ծառայողին պաշտոնից ազա՟տելու հիմք չէ, բա՟ցա՟ռությամբ այն դեպ՟քե՟րի, երբ դրանք ուղեկցվում են կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքնե՟րի կրճատման դեպքում աշ՟խա՟տան՟քա՟յին գործունեու՟թյու՟նը շարունակելու նախապատվու՟թյան իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երե՟խա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հա՟վա՟սարության դեպքում քա՟ղա՟քա՟ցիա՟կան հատուկ ծառա՟յու՟թյան ավելի բարձր դասային աստիճան ունեցող քա՟ղաքա՟ցիա՟կան ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քա՟ղաքացիական հա՟տուկ ծառայության առավել եր՟կար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

    2. Համապատասխան մարմնի կառուցվածքային փո՟փո՟խու՟թյան (անվանափոխության) հետեւանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշ՟տոնների անվա՟նացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանա՟ցան՟կում փոփոխություններ կատա՟րե՟լուց հետո` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում:

    Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկա՟տարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:

    Հոդված 31. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը

    1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտա՟ցոլ՟վում է նրա անձնական գործում, որը վարում է համապատասխան մարմինը:

    2. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:
     


    ԳԼՈՒԽ 6

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ  ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ  ՏՈՒՅԺԵՐԻ  ԵՆԹԱՐԿԵԼԸ  ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՀԱՏՈՒԿ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

    Հոդված 32. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

    1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ հա՟տուկ առաջադրանքները գե՟րա՟զանց կա՟տարելու հա՟մար քաղաքացիական ծառայող՟ի նկատ՟մամբ կարող են կիրառվել խրա՟խու՟սան՟քի հետեւյալ տեսակները.

    1) շնորհակալության հայտարարում.

    2) միանվագ դրամական պարգեւատրում.

    3) հուշանվերով պարգեւատրում.

    4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

    5) կարգապահական տույժի հանում.

    6) համապատասխան մարմնի հիմնած մեդալով պարգեւատրում:

    Քա՟ղա՟քա՟ցիական ծա՟ռայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ օրենքով սահ՟ման՟ված խրախուսման այլ տեսակներ:

    2. Քա՟ղա՟քա՟ցիական ծա՟ռայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախա՟տես՟ված խրա՟խուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟տոնատար անձը, իսկ աշ՟խա՟տա՟կազմի ղեկավարի նկատմամբ՝ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան վարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

    Հոդված 33. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

    1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կա՟տա՟րե՟լու, ինչպես նաեւ ծա՟ռայողական լիազորությունները վերա՟զան՟՟ցե՟լու, կարգապահական ներքին կա՟նոնները խախտելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենս՟դրու՟թյամբ սահ՟ման՟ված կարգով քաղաքացիական ծառայողի նկատ՟մամբ կիրառվում են հետյալ կարգապահական տույ՟ժերը.

    1) նախազգուշացում.

    2) նկատողություն.

    3) խիստ նկատողություն.

    4) զբաղեցրած պաշտոնից ազատում.

    5) քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դա՟սա՟յին աս՟տիճանի, բացա՟ռությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստի՟ճա՟նով:

    2. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրա՟վա՟սություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վե՟րա՟բեր՟յալ պետք է գրա՟վոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քա՟ղա՟քա՟ցիա՟կան ծա՟ռա՟յողից: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատաս՟խան արձանագրություն: Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

    Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կար՟գա՟պա՟հական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ ար՟ձա՟կուր՟դում կամ գործուղման մեջ գտնվելը:

    Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կար՟գա՟՟պահական խախտում կատարելու օրվանից:

    Կարգապահական տույժը քա՟ղա՟քա՟ցիական ծառա՟յո՟ղին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամ՟կե՟տում:

    Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կար՟գա՟պահական տույժ:

    Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տար՟վա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապա՟հա՟կան տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

    3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քա՟ղա՟քա՟ցիա՟՟կան ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟տոնատար անձը:

    Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կար՟գա՟պա՟հա՟կան տույժերը աշ՟խա՟տա՟կազմի ղեկա՟վարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան վարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առա՟ջարկությամբ, իսկ սույն հոդ՟վա՟ծի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կար՟գա՟պա՟հական տույժը՝ Հայաստանի Հան՟րա՟պետության կառավարությունը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առա՟ջար՟կությամբ:

    Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քա՟ղա՟քա՟՟ցիա՟՟կան ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշ՟տոնատար անձը:

    4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կի՟րառ՟վում են ծառա՟յո՟ղա՟՟կան քննություն անցկացնելուց հետո:

    5. Համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած կարգով ծառայողական քննու՟թյուն անցկաց՟նելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծա՟ռայողական պարտականու՟թյուն՟ների կա՟տարումը մինչեւ մեկ ամիս ժամկետով կարող է կասեց՟վել՝ քաղաքացիական ծա՟ռայողի վար՟ձատ՟րության պահպանմամբ:

    6. Ծառայողական քննության արդյունքով համապատասխան մարմնի ղեկավարի ընդուն՟ած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

    Հոդված 34. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

    1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

    1) անձնական դիմումը.

    2) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներ՟կա՟յաց՟նելը.

    3) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նա՟խա՟տես՟ված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին  կիրառելը.

    4) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նա՟խա՟տես՟ված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

    5) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

    6) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

    7) հաստիքների կրճատումը.

    8) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիու՟թյան եւ ծննդաբերության արձակուրդը.

    9) քաղա՟քա՟կան կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

    10) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահ՟ման՟ված կարգի խախտումը.

    11) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված սահմանափա՟կում՟ները չպահպանելը.

    12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

    13)  օրինական ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

    14) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահման՟ված առավելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահ՟ման՟ված ժամկետը լրանալը.

    15) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

    16) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գոր՟ծու՟նակ կամ անհայտ բա՟ցա՟կա՟յող ճա՟նաչ՟վելը.

    17) դատական կարգով  պետական կամ համայնքային ծառայության որեւէ պաշտոն զբաղեցնելու իրա՟վուն՟քից զրկվելը.

    18) սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.

    19) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապա՟հա՟կան տույժ կիրառելը.

    20) սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկա՟տա՟րելը.

    21) սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված արտամրցութային կար՟գով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:

    2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան դեպքում:

    3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-21-րդ կետերով նա՟խատես՟ված պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը:

    4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

    5. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 20-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշ՟տո՟նից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պար՟տադիր չէ:

    Հոդված 35. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տա՟րիքը 65 տարին է:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տա՟րիքը լրա՟նալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟՟տոնա՟տար անձի որոշ՟մամբ քա՟ղա՟քացիա՟կան ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամ՟՟կե՟տով շարունակել զբա՟ղեցնել իր պաշտոնը:

    3. Աշխատակազմի ղեկավարը նշա՟նակ՟վում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է երկարաձգել մեկ անգամ՝ չորս տարի ժամ՟կե՟տով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տա՟րին լրանալը:

    Հոդված 36. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրա՟ռե՟լու որոշումը դատական կարգով բողոքարկելը

    1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական հատուկ ծառայության պաշ՟տոնից ազա՟տելու որո՟շումը կա՟՟րող է բո՟ղո՟՟քար՟կել դատական կարգով:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղա՟քա՟ցիա՟կան ծառայողը վերականգնվում է իր պաշ՟տո՟նում դա՟տա՟րանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հե՟տո՝ հնգօրյա ժամ՟կետում եւ հարկադիր պարապուրդի դի՟մաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

    ԳԼՈՒԽ 7

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

    Հոդված 37. Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմինները

    Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմիններն են՝

    1) համապատասխան մարմնի ղեկավարը.

    2) աշխատակազմի ղեկավարը:

    Հոդված 38. Համապատասխան մարմնի ղեկավարը

    Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնում է համապատասխան մարմնի ղեկավարը: Համապատասխան մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով եւ համապատասխան մարմնի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

    Հոդված 39. Աշխատակազմի ղեկավարը

    1. Աշխատակազմի ղեկավարը քաղաացիական ծա՟ռայող է:

    2. Աշխատակազմի ղեկավարը, քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման մասով, ղեկավարվում է քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ:

    3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, համապատասխան մարմնի կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:

    Հոդված 40. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը եւ քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները։

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմերը եւ աշխատակարգերը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:


    ԳԼՈՒԽ 8

    ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Հոդված 41. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

    1. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաեւ դատական կարգով:

    2. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ 9

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 42. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2008 թվականի հունվարի մեկից:

    Հոդված 43. Սույն օրենքին այլ իրավական ակտերը համապատասխանեցնելը

    Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, սույն օրենքին համապատաս՟խա՟նեց՟նել քա՟ղաքացիա՟կան հատուկ ծառայության եւ դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրա՟վա՟կան ակտերը:

    Հոդված 44. Աշխատակազմի ղեկավարի հաստիքային միավոր սահմանելը

    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապա՟տաս՟խան մարմնում աշխատակազմի ղեկավարի հաստիքային միա՟վոր՟՟ սահման՟վում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

    Աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է մրցույթ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

    Հոդված 45. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

    Համապատասխան մարմնի ղեկավարը սույն օրենքից բխող իրա՟վական ակտերն ընդու՟նում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

    Հոդված 46. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

    Քաղաքացիական հատուկ ծա՟ռա՟յության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ ութերորդ ամսվա 1-ից:

    Հոդված 47. Համապատասխան մարմնի հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

    1. Համապատասխան մար՟մնի հաստի՟քա՟ցու՟ցա՟կը, աշ՟խա՟տողների առա՟վե՟լա՟գույն թիվը եւ քաղաքացիական հատուկ ծա՟ռայության պաշ՟տոն՟ների անձ՟նագրերը, քաղաքացիական հա՟տուկ ծա՟ռա՟յու՟թյան պաշտոն՟նե՟րի անվանա՟ցանկի հաստատումից հե՟տո՝ մեկամսյա ժամկե՟տում, սույն օրենքով սահ՟ման՟ված կարգով ենթակա են հաստատման (փոփոխ՟ման):

    2. Համապատասխան մարմնում հաստիքների կրճատման դեպքում աշ՟խա՟տանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները եւ երաշխիքներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրու՟թյամբ սահմանված կարգով:

    Հոդված 48. Համապատասխան մարմնի հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական հատուկ ծառայության պաշոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

    Համապատասխան մարմնում սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո՝ երկամսյա ժամկետում, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել համապատասխան մարմնում ծառայություն անցնող այն անձինք, ովքեր դիմում են ներկայացրել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու համաձայնության վերաբերյալ:

    Հոդված 49. Համապատասխան մարմնի աշխատողներին քաղաքացիական ծառայողներ համարելը

    1. Համապատասխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշ՟տոնների ան՟վա՟նացանկով նախա՟տես՟ված պաշ՟տոններ զբա՟ղեց՟նող աշխա՟տողները համարվում են քաղաքացիա՟կան ծա՟ռա՟յողներ՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից:

    2. Համապատասխան մարմնի աշ՟խա՟տող՟ները, սույն հոդվածով սահմանված կար՟գով, քա՟ղաքա՟ցիա՟կան ծառայողներ են համարվում՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդ՟՟ված՟ների, 25-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 35-րդ հոդվածի պահանջ՟ները:

    3. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված աշխա՟տ՟ող՟ներին քաղաքացիական հատուկ ծառայության առա՟ջին համապատասխան դասային աս՟տիճանը շնորհվում է սույն օրենքով նախա՟տեսված առա՟ջին ատես՟տա՟վոր՟ման արդ՟յուն՟քով:

    4. Համապատասխան մարմնում, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից հե՟տո, քաղաքա՟ցիա՟կան հատուկ ծառայության թափուր պաշ՟տոն առա՟ջա՟նալու դեպքում այդ պաշ՟տո՟նն զբաղեց՟վում է սույն օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 50. Համապատասխան մարմնում ժամկետային զինվորական ծառայության պայմանագրե՟րի լուծումը

    Համապատասխան մարմնում քաղա՟քա՟՟ցիական հատուկ ծառա՟յու՟թյան պաշ՟տոնների անվանացանկով նախատեսված պաշ՟տոններ զբաղեցնող անձանց հետ կնքված ժամկետային զինվորական ծառայության պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ իններորդ ամսվա 1-ից, եթե այդ պայմանա՟գրերով դրանց լուծ՟ման ավելի վաղ ժամկետներ նախա՟տեսված չեն:

    Հոդված 51. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը

    Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների առաջին վերա՟պատ՟րաստումն անց՟կաց՟վում է համապատասխան մարմնի ղեկավարի հաստատած ծրա՟գ՟րե՟րին համա՟պա՟տաս՟խան՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից:

    Հոդված 52. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումը

    Համապատասխան մարմնում վերապատրաստում անցած քաղաքացիական ծա՟՟ռայող՟ների առաջին ատեստավորումն անց՟կաց՟վում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն՟երեք՟երորդ ամսվա 1-ից:

    Սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի պահանջը:

    Հոդված 53. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառա՟յող համարված անձանց նախկինում շնորհված դասային եւ հատուկ կոչումները պահպանելը

    Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային եւ հատուկ կոչումները (որակավորման դասերը) պահպանվում են դրանք շնոր՟հելու համար հիմք հա՟մար՟վող իրավական ակտերով սահմանված կարգով եւ ժամկետներում:

    Հոդված 54. Համապատասխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

    1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմնում ծառայություն անցնող եւ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք` սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օգտվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մա՟սին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:

    2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետից հետո քաղաքացիական հատուկ ծառայությունը շարունակող անձինք երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք են ձեռք բերում 65 տարին լրանալու դեպքում:

    3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձը հետագայում կարող է զբաղեցնել միայն քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների այն խմբի պաշտոնը, որը հավասարազոր կամ բարձր է նախկինում իր զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոնից:

    4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության եւ զինվորական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    20.12.2007
    ՀՕ-286


    26.05.2008 «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    22.10.2008 «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    27.04.2010 «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    19.03.2012 «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    04.12.2013 «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    12.12.2013 «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մաuին