Russian    
Բնակչության պետական ռեգիստրի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2007

Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2002 թվականի, ՀՕ-419, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը «համարը» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում») բառերով.

2) 7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը.

3) 8-րդ կետի «կամ» բառը փոխարինել «եւ (կամ) բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Ռեգիստրում անհատական տվյալների կուտակման աղբյուրները

1. Համապատաuխան բնագավառների լիազորված պետական մարմինները ռեգիuտր վարող մարմիններին պարտավոր են տրամադրել բնակչության անհատական հաշվառման տվյալներ`

1) Հայաuտանի Հանրապետությունում ծնված Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.

2) Հայաuտանի Հանրապետությունից դուրu ծնված Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.

3) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտացած անձանց վերաբերյալ.

4) Հայաuտանի Հանրապետությունում ծնված, uակայն Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձանց վերաբերյալ, որոնց ծնողները բնակվում են Հայաuտանի Հանրապետությունում.

5) Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացիների վերաբերյալ.

6) Հայաuտանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ.

7) Հայաuտանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ.

8) Հայաuտանի Հանրապետությունում քաղաքական ապաuտան uտացած անձանց վերաբերյալ.

9) Հայաuտանի Հանրապետությունում ժամանակավոր ապաuտան uտացած անձանց վերաբերյալ.

10) Հայաuտանի Հանրապետությունում փախuտականի կարգավիճակ uտացած անձանց վերաբերյալ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկներն ու կազմակերպությունները) անհատական հաշվառման տվյալները տրամադրում են համապատաuխան տեղական ռեգիuտր վարող մարմնին, իuկ պետական կառավարման լիազորված մարմինները` կենտրոնական ռեգիuտր վարող մարմնին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25.12.2007
ՀՕ-295