Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.12.2007

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 2006 թվականի, ՀՕ-164-Ն) 4-րդ հոդվածում`

1) 8-րդ մասից հանել «արտահայտված» բառը.

2) 9-րդ մասի «բնամթերքով պահանջի իրավունքն» բառերը փոխարինել «գույքն» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 11-րդ մասը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 2-րդ կետը.

2) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից, յուրաքանչյուր հարկային տարվա համար հայտարարագիր են ներկայացնում՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները եւ կենտրոնական բանկի ծառայողները.

3) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, անդամները.

4) Հայաստանի Հանրապետության դատավորները, դատախազները, «Դատական ծառայության մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան դատական ծառայության գլխավոր եւ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք.

5) «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան դիվանագիտական ծառայության գլխավոր հյուպատոսի եւ դրանից բարձր պաշտոն զբաղեցնող անձինք.

6) Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները.

7) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները.

8) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները (նրանց տեղակալները) եւ անդամները.

9) քաղաքացիական, հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարման, ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական, փրկարար ծառայություններում, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում ծառայության մեջ գտնվող անձինք: Ընդ որում, հայտարարագիր ներկայացնում են՝

ա. քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` քաղաքացիական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք,

բ. հարկային ծառայողները,

գ. մաքսային ծառայողները,

դ. դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները,

ե. ոստիկանության ծառայության պաշտոններ զբաղեցնողներից՝ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող անձինք,

զ. ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում պաշտոն զբաղեցնողներից՝ ազգային անվտանգության ծառայության բարձրագույն, գլխավոր եւ ավագ պաշտոններ զբաղեցնող անձինք,

է. քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող անձինք,

ը. փրկարար ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր եւ ավագ պաշտոններ զբաղեցնող անձինք.

թ. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում պաշտոն զբաղեցնողներից՝ այդ մարմնի uտորաբաժանումների ղեկավարները.

10) համայնքային ծառայության գլխավոր եւ առաջատար պաշտոններ զբաղեցնող անձինք.

11) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք:

3. Հայտարարագիր են ներկայացնում նաեւ սույն հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված հայտարարատուներին (այսուհետ՝ պաշտոնատար անձ) փոխկապակցված անձինք: Սույն օրենքի համաձայն՝ փոխկապակցված անձինք են՝

1) պաշտոնատար անձի ամուսինը, համատեղ ապրող ծնողը եւ համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) չամուսնացած զավակը.

2) պաշտոնատար անձի ամուսնացած չլինելու եւ զավակ չունենալու դեպքում՝ համատեղ ապրող ծնողը եւ համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած)  չամուսնացած քույրը եւ եղբայրը.

3) պաշտոնատար անձի ամուսնացած չլինելու եւ զավակ ունենալու դեպքում՝ համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) չամուսնացած զավակը եւ համատեղ ապրող ծնողը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-7-րդ մասերով`

«4. Պաշտոնատար անձինք եւ նրանց փոխկապակցված անձինք հարկային տարվա համար հայտարարագիր են ներկայացնում, եթե պաշտոնատար անձը հարկային տարում գոնե մեկ օր զբաղեցրել է սույն հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված պաշտոններից որեւէ մեկը: Պաշտոնատար անձինք հայտարարատու են նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող հինգ տարվա ընթացքում, իսկ նրանց փոխկապակցված անձինք` իրենց փոխկապակցված պաշտոնատար անձանց պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող երկու տարվա ընթացքում:

5. Հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է իր հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հիմնական բնակության վայրի (այսուհետ՝ հաշվառման վայրի) հարկային մարմին, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ եւ յոթերորդ մասերում նշված դեպքերի:

6. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններում առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց համար կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրի ներկայացման այլ կարգ:

7. Հարկային մարմնի սահմանած դեպքում՝ հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է վերադաս հարկային մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 6. Հայտարարագրման ենթակա գույքը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերում նշված հայտարարատուների համար հայտարարագրման ենթակա են հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) այն անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու (այսուհետ՝ անշարժ գույք), որը օտարվել  կամ ձեռք է բերվել հարկային տարում.

2) այն շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը (այսուհետ՝ շարժական գույք), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ, ինչպես նաեւ տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) այն արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) եւ (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը) (այսուհետ՝ արժեթուղթ եւ (կամ) այլ ներդրում), որը օտարվել  կամ ձեռք է բերվել  հարկային տարում.

4) այն փոխառությունը, որը հայտարարատուն հանձնել է կամ նրան վերադարձվել է հարկային տարում: Սույն օրենքի իմաստով փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միեւնույն գումարի դրամ  կամ ստացված գույքին հավասար քանակի եւ նույն տեսակի ու որակի գույքի վերադարձնելու պայմանով (այսուհետ՝ փոխառություն).

5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված` 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքը (այսուհետ՝ թանկարժեք գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

6) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած):

2. Հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձինք եւ փոխկապակցված անձինք, սույն օրենքի համաձայն, ներկայացվող առաջին հայտարարագրում նշում են նաեւ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքը, շարժական գույքը,   արժեթուղթը եւ (կամ) այլ ներդրումը, փոխառությունը եւ դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած)՝ հարկային տարվա հունվարի 1-ի եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերում չնշված հայտարարատուների համար հայտարարագրման ենթակա է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը, եթե հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարքների  ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 50 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են անշարժ գույքի ձեռքբերման եւ օտարման բոլոր գործարքները.

2) շարժական գույքը, եթե հարկային տարում շարժական գույքի ձեռքբերման գործարքների  ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը)             8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են շարժական գույքի ձեռքբերման եւ օտարման բոլոր գործարքները.

3) արժեթուղթը եւ (կամ) այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման եւ (կամ) այլ ներդրման գործարքների  ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման եւ (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են արժեթղթերի ձեռքբերման եւ (կամ) այլ ներդրման եւ օտարման բոլոր գործարքները.

4) փոխառությունը, եթե հարկային տարում փոխառության հանձնման գործարքների  ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են փոխառության հանձնման եւ վերադարձման բոլոր գործարքները.

5) թանկարժեք գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում:

4. Սույն օրենքում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող  գնից (արժեքից):

5. Գույքը հայտարարագրելիս պետք է նշվեն՝

1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, առկայությունը հարկային տարվա սկզբում եւ վերջում, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) եւ արժույթը.

2) շարժական գույքի դեպքում՝ շարժական գույքի տեսակը, մակնիշը եւ սերիան, առկայությունը հարկային տարվա սկզբում եւ վերջում, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) եւ արժույթը.

3) արժեթղթի եւ (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի եւ (կամ) այլ ներդրման արժույթը, գինը (արժեքը) հարկային տարվա սկզբում եւ վերջում, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը).

4) փոխառության դեպքում՝ պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը եւ հայրանունը, հասցեն, փոխառության արժույթը, փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբում եւ վերջում, հարկային տարում հանձնված եւ վերադարձված փոխառության գումարը (չափը).

5) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, առկայությունը հարկային տարվա սկզբում եւ վերջում, գույքի ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) եւ արժույթը.

6) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի արժույթը, չափը հարկային տարվա հունվարի 1-ի սկզբին եւ դեկտեմբերի 31-ի ավարտին:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած).».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Եկամուտը հայտարարագրելիս պետք է նշվի՝

1) եկամտի տեսակը.

2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը եւ հայրանունը, հասցեն.

3) եկամտի չափը (գումարը).

4) եկամտի արժույթը:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 9.   Հայտարարագիր չներկայացնողները

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերում չնշված ֆիզիկական անձը հայտարարագիր չի ներկայացնում, եթե միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները՝

1) հարկային տարվա ընթացքում գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ չի իրականացրել կամ իրականացված գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքների ընդհանուր գները (արժեքները) չեն գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ մասի 1-5-րդ կետերով սահմանված գործարքների գների (արժեքների) չափերը.

2) հայտարարագրման ենթակա դրամական (Հայաստանի Հանրապետության դրամով կամ Հայաստանի Հանրապետության դրամով եւ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքով կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքով) եւ գույքի տեսքով բնամթերային եկամուտները հարկային տարվա ընթացքում չեն գերազանցել 8 միլիոն դրամը:»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներառվող հրատարակման ենթակա տվյալների ցանկը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Հայտարարագրում ներառվող հրատարակման ենթակա տվյալները, կառավարության սահմանած կարգով, տրամադրվում են մշտական անվանում, հերթական համար եւ ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով նյութական կրիչի վրա Հայաստանի Հանրապետությունում թողարկվող եւ տարածվող զանգվածային լրատվության միջոցներին, որոնց միեւնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ երեք հազարից:»:

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 23. Oրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից, ընդ որում`

1) հայտարարատուները uույն oրենքով uահմանված կարգով առաջին հայտարարագրերը ներկայացնում են 2008 թվականի համար` 2009 թվականի ապրիլի 15-ից ոչ ուշ.

2) uույն oրենքի 3-րդ հոդվածի երրորդ մաuն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից.

3) կազմակերպությունները սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված եկամուտների վերաբերյալ  առաջին տարեկան տեղեկությունները ներկայացնում են 2008 թվականի համար.

4) uույն oրենքի 22-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից.

5) Հայաuտանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները 2007 թվականի հայտարարագրերը ներկայացնում են «Հայաuտանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հուլիuի 27-ի ՀO-212 oրենքով uահմանված կարգով:

2. 2009 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Հայաuտանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հուլիuի 27-ի ՀO-212 oրենքը:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27.12.2007
ՀՕ-300