Armenian   Russian    
Իրավական ակտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2008

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի  (այսուհետ` Օրենք) 52-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակաները` դրանց վավերացմանը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածում`

1.  3-րդ մասից հանել «, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա որոշումները` վավերացվելուց» բառերը.

2. 4-րդ մասից հանել «, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա որոշումները` վավերացվելու օրվան հաջորդող 5 օրվա» բառերը:

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում`

1. առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման  մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով:».

2. առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվելու օրվան, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց վավերացմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով:»:

Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում են այն մարմիններ, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2008
ՀՕ-13