Armenian      
Քրեակատարողական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2008

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք կարող է տրվել նաեւ այլ անձանց:

2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում «թույլտվությամբ`» բառը փոխարինել «թույլտվությամբ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում`» բառերով:

Հոդված 3.  Օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասում «տեսակցությունները,» բառը փոխարինել «տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:

Հոդվածի 4. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասը «մասերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. առաջին նախադասությունը «տեւողությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2. չորրորդ նախադասությունը «տեսակցություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասում «տեսակցությունները,» բառը փոխարինել «տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2008
ՀՕ-15