Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2008
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Օրգանական գյուղատնտեսության ոլորտի եւ պետական կարգավորումը
  • Գլուխ 3. Օրգանական գյուղատնտեսությանը, օրգանական արտադրանքի մակնշմանը եւ արտաքին ապրանքաշրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջները
  • Գլուխ 4. Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցությունը
  • Գլուխ 5. Եզրափակիչ դրույթներ
  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը կարգավորում է օրգանական գյուղատնտեսական մթերքի եւ հումքի ար՟տադրու՟թյան, պահպանման, վերամշակման, փոխադրման, իրացման, ինչպես նաեւ վայրի բույսերի մթերման հետ կապված հա՟րա՟բերությունները, սահմանում է օրգանական գյուղա՟տնտեսության վարման իրավական հիմ՟քերը, սկզբունքները, արտադրանքի շրջանառությանը ներկայացվող հիմնական պա՟հանջնե՟րը, պետական աջակցության ուղղությունները եւ լիազոր մարմնի պարտավորությունները:

    Հոդված 2. Օրգանական գյուղատնտեսության մասին օրենսդրությունը

    1. Օրգանական գյուղատնտեսության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրու՟՟՟թյունը բաղկացած է սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:

    2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայ՟մա՟նագրերի նորմերը:

    Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

    1) օրգանական գյուղատնտեսություն՝ գյուղատնտեսական գործունեության յուրա՟հա՟տուկ տեսակ, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերին եւ իրակա՟նաց՟վում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի եւ նորմա՟տիվ այլ փաստաթղթերի պահանջնե՟րին համապատասխան.

    2) օրգանական գյուղատնտեսական արտադրանք՝ օրգանական գյուղատնտեսու՟թյան վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերք ու հումք, ինչպես նաեւ վայրի բույսեր, որոնց շրջանառության փուլերում ապա՟՟հո՟վվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները.

    3) օրգանական գյուղատնտեսական սննդամթերք՝ մարդկանց կողմից որպես սնունդ օգտագործվող օրգանական գյուղատնտեսական արտադրանք.

    4) օրգանական գյուղատնտեսության միավոր՝ արտադրական տարածք, որի վրա իրականացվում է օրգանական գյուղատնտեսական արտադրություն.

    5) արտադրանքի շրջանառություն՝ արտադրության, պահ՟պան՟ման, վերամշակման, փո՟խադրման եւ իրացման փուլեր, ինչպես նաեւ արտադրու՟թյու՟նից մինչեւ վերջնական սպառու՟մն ապրանքային շարժի միջանկյալ գործառնություն՟ներ (տեսակավորում, բեռնում, բեռ՟նա՟՟թա՟՟փում, փաթե՟թա՟վորում, մակնշում, պիտակավո՟րում, առաքում, գովազ՟դում, մատա՟կա՟՟՟րա՟՟րում, օգտահանում եւ այլ՟ն).

    6) անցումային շրջան՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի յուրաքան՟չյուր տեսակի համար սահմանված ժամանակա՟հատ՟ված, որի ընթացքում սովորական (ավան՟դական) գյուղատնտե՟սա՟կան արտա՟դրությունից անցում է կատարվում օրգանական գյուղատնտեսության լիարժեք վարման.

    7) անցումային շրջանի օրգանական արտադրանքի սերտիֆիկատ՝ անցումային շրջանում օրգանական գյուղատնտեսության միավորից ստացված արտադրանքին տրվող սերտիֆիկատ.

    8) բուֆերային գոտի՝  օրգանական գյուղատնտեսական միավորի եւ սովորական (ավան՟դական) գյուղատնտեսական արտադրության վարման տարածքի միջեւ թողնվող գոտի.

    9) կենդանի վերափոխված օրգանիզմ՝ ցանկացած կենդանի օրգանիզմ, որը պարու՟նակում է ժամանակակից կենսատեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ ստաց՟՟ված գենետիկական նյութի նոր համակցություն.

    10) կենդանի օրգանիզմ՝ ցանկացած կենսաբանական գոյացություն, որն ունի գենետիկ նյութի փոխանցման կամ վերարտադրման (ռեպլիկացիայի) ունակություն.

    11) ագրոէկոհամակարգ՝ էկոլոգիական համակարգ, որտեղ իրականացվում է գյուղա՟տնտեսական գործունեություն.

    12) տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյան` տնտեսավարողների կողմից օրգանական գյուղա՟տնտե՟սության մեթոդի կիրառման վերաբերյալ ամփոփ եւ հավաստի տեղեկա՟տվության հավաքման նպատակով սահմանված կարգով իրականացվող գրանցումներ:

    Հոդված 4. Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքները

    1. Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքներն են՝

    1) բույսերի տեսակների եւ սորտերի ընտրասերման, տոհմային անասնաբուծության բարելավման, ինչպես նաեւ մարդկանց գործունեությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցման արդյունքում կենսաբազմազանության պահպանման համար նպաստավոր միջավայրի ձեւավորումը.

    2) բնական ճանապարհով (ցանքաշրջանառության կիրառում, օրգանա՟կան պարար՟տա՟ցում, հողատարման դեմ պայքարում անտառաշերտերի ստեղծում եւ այլն) հողի ֆիզի՟կա՟կան, քիմիական եւ կենսաբանական կազմի բարելավումը, բերրիության պահպանումը.

    3) գյուղատնտեսական մթերքի վերամշակման այնպիսի եղանակների եւ տեխ՟նո՟լո՟գիաների ընտրու՟թյունը, որոնք կապահովեն դրանց կենսաբանական արժեքի առավելա՟գույն պահպանումը.

    4) շրջակա միջավայրի աղտոտման բացառումը` սինթեզված քիմիական նյութերի օգտագործման դադարեցումը, գյուղատնտեսական գործու՟նեու՟թյան ընթացքում էկոլոգիապես բարենպաստ տեխնոլոգիաների կիրառումը.

    5) բուսաբուծության եւ անասնապահության ոլորտների ներդաշ՟նա՟կեցումը.

    6) հորմոնների, հորմոնալ պատրաստուկների, ինչպես նաեւ կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի ու ժամանակակից այլ կենսատեխնոլոգիաների եւ իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառումը:

    ԳԼՈՒԽ  2

    ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՟ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

    Հոդված 5. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

    1.Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրա՟պետու՟թյան կառավարությունը՝

    1) իրականացնում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների գործու՟նեության համակարգումը.

    2)  ապահովում է պետական միասնական քաղաքականության մշակումը եւ իրա՟կանա՟ցումը.

    3) ընդունում է բնագավառը կարգավորող իրավական ակտեր.

    4) ընդունում է պետական նպատակային ծրագրեր եւ ապահովում դրանց կա՟տարումը.

    5) սահմանում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանի եւ օրացուցային գրանցումների վարման կարգը.

    6) սահմանում է օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի եւ սահմա՟նափակ թույլա՟տրելի նյութերի, այդ թվում` պարարտանյու՟թե՟՟րի, հողի կառուցվածքի բարե՟լավման եւ բեր՟րիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոց՟նե՟՟րի, ախտա՟հանող նյութերի անվանացանկն ու կիրառման կարգը.

    7) սահմանում է պարենային հումքի վերամշակման գործընթացում օգտագործվող հավելումների եւ բաղադ՟րամասերի անվանացանկն ու կիրառման կարգը.

    8) սահմանում է օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի եւ բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների եւ անասնապահական ծագման մթերքի (ներառյալ` մեղվաբուծական մթերքի) արտադրության, օրգանական եղանակով վե՟րամշակ՟ման, փաթեթավորման, պա՟հպանման, փոխադրման, իրացման եւ մակնշման կարգը.

    9) սահմանում է անցումային շրջանի տեւողությունը, դրա կրճատ՟ման կամ երկարա՟ձգման կարգը եւ տեւողությունը.

    10) սահմանում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներ՟մուծ՟ման եւ արտահանման կարգը.

    11) իրականացնում է սույն օրենքով եւ այլ օրենքներով վերապահված լիազորու՟թյուններ:

    Հոդված 6. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

    1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)՝

    1) մշակում եւ իրականացնում է պետական միասնական քաղա՟քա՟կա՟նություն.

    2) իր լիազորությունների շրջանակներում մշակում է օրգանական գյուղա՟տնտե՟սական մթերքի արտադրության, պահպան՟ման, վերամշակման, փոխադրման եւ իրացման կանոն՟ները, ինչպես նաեւ բնագա՟վա՟ռը կանո՟նա՟կարգող նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերը.

    3) վարում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտ՟նե՟րի գրանցամատյանը.

    4) պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ իրա՟կանացնում է պետական վերահսկողություն օրգանական գյուղատնտեսական արտա՟դրանքի արտա՟դրությունից մինչեւ վերջնա՟կան սպառումն ապրանքային շարժի բոլոր փուլերի նկատմամբ.

    5) իր իրավասությունների շրջանակներում ընդունում է կարգեր, կանոններ եւ այլ նորմատիվ ակտեր.

    6) նպաստում է օրգանական գյուղատնտեսության բնագավառում միջազգային համագործակցության ընդլայնմանը, առաջավոր փորձի եւ գիտական նվաճումների ներդրմանը, կադրերի պատրաստմանը.

    7) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենս՟դրու՟թյամբ վերապահված այլ իրավասություններ:

    Հոդված 7. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության  հավաստումը (սերտիֆիկացումը)

    1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատաս՟խա՟նու՟թյան հավաստ՟ման (սերտիֆիկաց՟ման) մարմինը (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապա՟տաս՟խանության հավաստումն իրականաց՟նում է «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտի՟ֆի՟կա՟տի տրման միջոցով: Սերտիֆիկատի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    2. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատաս՟խանության հավաստ՟ման աշխատանքներն իրականացվում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

    3. Սերտիֆիկացման մարմինը յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ իրակա՟նացնում է օրգանական գյուղատնտեսական միավորի արտադրական գործընթացների եւ փաստա՟թղթավորման գնահատում:

    ԳԼՈՒԽ  3

    ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

    Հոդված 8. Օրգանական գյուղատնտեսությանը ներկայացվող հիմնական պահանջները

    1. Օրգանական գյուղատնտեսական արտադրությունը հիմնվում է սույն օրենքի  4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքների վրա:

    2. Օրգանական գյուղատնտե՟սության մեթոդները բուսական ծագման գյուղատնտեսական մթերքի արտադրության եւ վերամշակման, ինչպես նաեւ վայրի    բույ՟սե՟րի մթերման բնագավառներում պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին՝

    1) հողի բերրիության եւ կենսաբանական ակտիվության պահպանում եւ բարձրացում՝ օպտիմալ (նպաստավոր) ցանքաշրջանառության կիրառման, օրգանական պարար՟տացման եւ այլ բնական եղանակներով: Պարարտացման նպատակով օգտա՟գործվող գոմաղբի ձեռքբերում միայն օրգանական գյուղատնտեսության միավորներից:  Թույլատրելի եւ սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում չընդգրկված քիմիական նյութերի օգտագործման բացառում.

    2) օրգանական գյուղատնտեսության մեջ միայն թույլատրելի եւ սահմա՟նափակ թույլատրելի նյութերի, այդ թվում` պարարտանյու՟թե՟՟րի, հողի կառուցվածքի բարելավման եւ բերրիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի, վերամշակման գործընթացում կիրառվող հավելումների եւ բաղադրամասերի օգտագործում.

    3) մոլախոտերի, վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի իրակա՟նացում՝

    ա. հիվանդությունների եւ վնասատուների նկատմամբ կայուն սորտերի ընտրու՟թյամբ, ինչպես նաեւ նպաստավոր ցանքաշրջանառության կիրառմամբ,

    բ. օրգանական եւ սովորական գյուղատնտեսության միավորների միջեւ բուֆերային գոտիների ձեւավորմամբ,

    գ. վնասատուների դեմ պայքարի կենսաբանական եւ մեխանիկական միջոցների կիրառմամբ.

    4) օրգանական բուսաբուծական արտադրությունում միա՟մյա կամ երկամյա բույսերի դեպքում առնվազն մեկ սերնդի օրգանական արտադրու՟թյան մեթոդով ստացված սերմանյութի, իսկ բազմամյա տնկարկների եւ մշակաբույսերի համար՝ առնվազն երկու վեգետացիայի ժամանակահատվածի օրգանական արտա՟դրության արդյունքում ստացված տնկա՟նյութի (սերմանյութի) օգտագործում.

    5) վայրի դեղաբույսերի եւ ուտելի բույսերի հավաքը եւ մթերումը հավաստվում են որպես օրգանական, եթե՝

    ա. բույսերի բերքահավաքին (մթերմանը) նախորդող 3 տարիների ընթաց՟քում այդ տարածքների վրա չեն օգտագործվել այնպիսի նյութեր, որոնք արգելված են օրգանական գյուղատնտե՟սության վարման բնագավառում,

    բ. բույսերի բերքահավաքը չի խաթարում տվյալ տարածքի կենսա՟բազմա՟զանությունը եւ ագրոէկոհամակարգերը,

    գ. բույսերի բերքահավաքի կազմակերպումն իրականացվում է այդ բնագավառը կանո՟նա՟կարգող իրավական ակտերի պահանջներին համապատասխան եւ սերտի՟ֆիկացման մարմնի հսկողության ներքո:

    3. Օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդները գյուղատնտե՟սա՟՟կան կեն՟դա՟նի՟նե՟րի բուծման, կենդանական ծագման մթերքների արտադրության եւ վերամշակման բնագա՟վառներում պետք է համապասխանեն հետեւյալ պահանջներին՝

    1) oրգանական անասնապահության գործունեությունը, որպես կանոն, պետք է հանդիսանա օրգանական գյուղատնտեսության միավորի անբաժանելի մասը եւ կապված լինի օրգանական բուսաբուծություն իրականացնող միավորի հետ.

    2) բուսակեր կենդանիների համար պետք է ստեղծվեն ազատ արածեցման, ինչպես նաեւ օրգանական գյուղատնտեսության մեթոդը բավարարող պահվածքի եւ խնամքի անհրաժեշտ պայմաններ.

    3) լիազոր մարմինը սահմանում է արոտավայրերում ազատ արածեցման սահմանա՟փակումներ, եթե դա պայմանավորված է կենդանիների ֆիզիոլոգիական վիճակով, կլի՟մա՟յա՟կան խիստ անբարենպաստ պայմաններով, կամ մսուրային պահվածքը լիարժեք ապա՟հովում է տվյալ ցեղի գյուղատնտեսական կենդանիների անհրաժեշտ բարեկեցու՟թյու՟նը, ինչպես նաեւ կենդանիների հիվանդությունների տարածման, կան՟խարգելման, բռնկումների տեղայնացման ու վերացման, հիվանդությունների` կենդա՟նիներից մարդկանց փոխանցման սպառնալիքի չեզոքացման նկատառումներով.

    4) գյուղատնտեսական կենդանի՟նե՟րի բուծ՟ման բնա՟գա՟վառում օրգանական գյու՟ղատնտե՟սությունը պետք է նպատակաուղղվի սերտիֆիկացված արոտավայրերում կենդանիների արա՟ծեց՟մանը, հնարավոր ստրեսները նվազագույնի հասցնելուն, հիվանդու՟թյուն՟նե՟րի կան՟խար՟՟գելմանը, քիմիական բուժական միջոցների (ներառյալ՝ հակաբիոտիկ՟նե՟րի) օգտագործման բացառմանը, կենդանական ծագման հումքով, չվերամշակված ու վե՟րամշակ՟ված մթերքով կե՟րակրման աստի՟ճանական կրճատմանը.

    5) կենդանիների հիվանդությունների կանխման, տարածման, բռնկումների տեղայ՟նացման եւ վերացման, ինչպես նաեւ հիվանդությունների` կեն՟դանիներից մարդուն փոխանցման վտանգի եւ տնտեսական կորուստների նվազեցման առումով արգելված բուժանյութերի օգտագործման անխուսափելիության դեպքերում կիրառվում են անա՟սունների մեկուսացում եւ անցումային շրջանի տեւողության երկարաձգում.

    6) կենդանիների ցեղի ընտրությունը պետք է կատարվի` հաշվի առնելով դրանց հարմարվողականությունը տեղական պայմաններին, կենսունակությունն ու դիմադրողա՟կանությունն առավել տարածված հիվանդությունների նկատմամբ, ինչպես նաեւ տվյալ ցեղին բնորոշ յուրահատուկ հիվանդություն՟նե՟րի բացակայությունը:

    4. Գյուղատնտեսական կենդանիների հոտի, անցումային շրջանի տեւողության փոփոխման, կերե՟րի եւ կերակրման, անասնաբուժության, սպանդի, խնամքի բնագա՟վառների կառա՟վարմանն առնչվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

    5. Օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի եւ սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում չընդգրկված, սակայն սո՟վո՟՟րա՟կան (ավանդական) գյուղա՟տնտեսությունում օգտագործվող նյութերի ու միջոցների կիրա՟ռումը հնարավոր է բույսերի եւ կենդանիների կարանտին հիվանդությունների դեպքերի կանխման, տարածման, բռնկումների տեղայնացման եւ վերացման, հիվանդությունների` կեն՟դանիներից մարդուն փոխանցման վտանգի առկայության դեպքում, ինչպես նաեւ եթե դա անհրաժեշտ է տնտեսա՟վա՟րող սուբյեկ՟՟տների կողմից տնտեսական զգալի կորուստներից խուսափելու համար: Այդ դեպքում արտադրան՟քն իրացվում է որպես սովորական մթերք եւ չի կարող մակնշվել եւ պիտակավոր՟վել որպես օրգանական գյուղատնտեսական արտադրանք:

    6. Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանը Հայաստանի Հանրա՟պետության կառավարության սահմանած կարգով կարող է փոփոխվել՝ երկա՟րաձգվել կամ կրճատվել, կախված տնտեսավարող սուբյեկտների գործունեության առանձնա՟հատկու՟թյուններից եւ միջավայրի պայմաններից:

    7. Օրգանական սննդամթերքի սերտիֆիկացման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 9. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշումը եւ պիտակավորումը

    1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում` սննդամթերքի մակնշում, պիտակավորում, ինչպես նաեւ գովազդում  նշվում է «Օրգանական» (մակնշման առումով համարժեք «Էկոլոգիական», «Էկոլոգիապես մաքուր», «Բիոլոգիական»)  տեր՟մինը, միայն այն դեպքում, եթե՝

    1) այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված եւ հավաստված (սերտիֆիկացված) արտադրանք է.

    2) ներմուծվող արտադրանքն ուղեկցվում է օրգանական գյուղատնտեսության կանոննե՟րով սահմանված համապա՟տաս՟խանության հավաստման փաստաթղթերով:

    2. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող օրգա՟նա՟կան գյուղատնտեսական արտադրանքը պետք է մակնշված լինի համապատաս՟խան նշանով եւ ուղեկցվի սերտիֆիկատով: Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաեւ օրգանական գյու՟ղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման եւ պիտա՟կա՟վոր՟ման կարգը, ինչպես նաեւ օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության նշանի, համա՟պատասխանության սերտիֆիկատի եւ օրգա՟նական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համա՟պատաս՟խա՟նության սերտիֆիկատի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառա՟վարությունը:

    3. Սովորականից (ավանդականից) օրգանական գյուղատնտեսական  ար՟տադրու՟՟թյան անցումային շրջանում գտնվող տնտեսավարող սուբյեկտների  ար՟տադրանքը կարող է մակնշվել միայն որպես «անցումային շրջանի օրգանական արտադրանք»: Անցումային շրջանի օրգանական արտադրանքի մակնշումը թույլատրվում է  անցումային շրջանի օրգանական արտադրանքի սերտիֆիկատի առկայության դեպքում:

    4. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը ենթակա է համապատասխա՟նու՟թյան պարտադիր հավաստման:

    5. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված եւ փաթեթա՟վոր՟ված օրգանական սննդամթերքը, դրանց հետ շփվող նյութերը եւ սննդա՟յին հավելումները պետք է պարունակեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքով սահ՟ման՟ված տեղեկատվություն, ինչպես նաեւ տեղեկատվություն` սերտիֆիկացման մարմնի անվանման կամ նշագրի մասին:

    6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված եւ փաթեթա՟վոր՟ված օրգանական սննդամթերքի մակնշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրա՟պետության կառավարությունը:

    Հոդված 10. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը եւ արտահանումը

    1. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը պետք է ուղեկցվի ար՟տա՟՟հանող երկրի իրավասու մարմնի տված հավաստագրող փաստաթղթերով, լինի մակնշված եւ պիտակավորված սույն օրենքի, միջպետական համաձայնագրերի եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ դրանց բացա՟կա՟յու՟թյան դեպքում՝ միջազգային կամ միջ՟պետական ստանդարտներին եւ նորմերին հա՟մա՟՟պա՟՟տաս՟խան: Նշված հավաստագրող փաստաթղթերը պետք է պահպանվեն ներմուծողի  (մատա՟կարա՟րի) կողմից առնվազն երկու տարի:

    2. Եթե ներմուծվող օրգանական գյուղատնտեսական մթերքը համաձայն «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» ու «Անասնա՟բու՟ժության մասին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքների ենթարկվել է կարան՟տի՟՟ն այնպիսի միջոցա՟ռումների, որոնք համատեղելի չեն օրգանական գյուղատնտեսական սննդամթերքին ներկայացվող պահանջներին, ապա ներմուծվող խմբաքանակը կորցնում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերք համարվելու կար՟գա՟վիճակը:

    3. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ լիա՟զոր մար՟մինը իրավասու է՝

    1) պահանջելու տեղեկատվություն այն նյութերի, միջոցների եւ մեթոդների մասին, որոնք կիրառվել են արտա՟հանող երկրում, եթե բացակայում են սույն հոդվածի  1-ին մասով նախատեսված փաստաթղթերը.

    2) սպառողների շրջանում մոլորության բացառման նպատակով պահանջելու, որ արտահանող երկրում օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը, դեղաբույսերը եւ ուտելի բույսերը մակնշվեն եւ պիտա՟կա՟վոր՟վեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    4.Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարան՟ցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» եւ «ներմուծում ազատ մաքսա՟յին  պա՟հեստ» Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահման՟ված մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օրգանական գյուղատնտե՟սա՟կան սննդամթերքի խմբաքանակների վրա:

    5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող օրգանական գյուղա՟տնտե՟սական արտադրանքը պետք է համապատասխանի ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան միջազգային կամ միջպետական ստանդարտներին եւ նորմերին:

    ԳԼՈՒԽ  4

    ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 11. Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցությունը

    1. Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝

    1) նորամուծությունների (ինովացիաների), ինչպես նաեւ արդիական տեխնո՟լոգիաների ներդրմանն օժանդակումը.

    2) բիզնես-ֆորումների, ցուցա՟հան՟դեսների, տոնավա՟ճառ՟ների կազմակերպման եւ միջպետական տնտեսա՟կան հա՟մագործակցության ընդլայնման միջոցով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանումը.

    3) գյուղատնտեսության արտադրական ենթա՟կառուց՟վածքների գործունեության բարելավումը.

    4) կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը.

    5) նպատակային ծրագրերի ֆինանսավորումը.

    6) իրավական այլ ակտերով նախատեսված աջակցությունը:
     

    ԳԼՈՒԽ  5

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

    Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվու՟թյուն  օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
     



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

    05.05.2008
    ՀՕ-23
    19.03.2012 «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    28.09.2016 «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին