Armenian   Russian    
Դատական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2008

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «երկու տարվա ստաժ» բառերից հետո լրացնել «կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«1) դատական դեպարտամենտի ղեկավարին՝ Դատարանների նախագահների խորհուրդը՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ.»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1. երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2. լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն դատական ծառայողին, որը՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները.

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի «մասով» բառը փոխարինել «եւ 5-րդ մասերով» բառերով.

2. 2-րդ մասի «թափուր պաշտոնն առաջանալուց հետո» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարելու դեպքում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «առաջանալու» բառից հետո լրացնել «եւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարելու» բառերով:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ներկայացուցիչ լինելու» բառերից հետո լրացնել «եւ ի պաշտոնե գործելու դեպքերի» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2008
ՀՕ-20