Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2008

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի  176-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե անձի ներկայացուցիչը դիմումի քննությանը չի մասնակցում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, կամ անձը ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրը անհայտ լինելու դեպքում` հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

05.05.2008
ՀՕ-26