Armenian      
Զինվորական ծառայություն անցնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.05.2008

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի  15-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչեւ նշանակումն առնվազն 3 տարի ժամկետով զբաղեցրել է զինված ուժերի (այլ զորքերի) ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոնին համապատասխան պաշտոն եւ ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան կոչում:».

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «պաշտոն» բառից հետո լրացնել «կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական կազմի պաշտոնին համապատասխան պաշտոն» բառերով.

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ վեցերորդ պարբերությունով.

«Այլ պետական մարմինների եւ զինված ուժերի ավագ եւ միջին հրամանատարական կամ բարձրագույն եւ ավագ սպայական պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.05.2008
ՀՕ-43