Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.04.2008

Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 44-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Դրանք կառավարության սահմանած կարգով ոչնչացվում են :» նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու նպատակով կարող են ստեղծել  ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածու` հնարավորության դեպքում դրանց պատրաստման տեխնիկական պրոցեսների նկարագրմամբ:

5. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածուի ստեղծման, համալրման, նմուշների փոխանցման կարգը եւ անհրաժեշտ չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.05.2008
ՀՕ-50