Armenian   Russian    
Ակցիզային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.04.2008

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ, 12 -րդ  եւ 13 -րդ մասերով.

«11 . Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային տեսչություն ներկայացվում են՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւին համապատասխան դիմում՝ 2 օրինակից.

 2) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձեւով.

4) արտադրողների (ներառյալ` շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.

5) լիցենզիայի եւ տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի եւ տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը եւ համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:

12 . Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են սույն  հոդվածի 11 -րդ մասում նշված փաստաթղթերի եւ արտադրողների մոտ հարկային տեսչությունների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշերի քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:

13 . Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի եւ ծխախոտի արտադրանքի մանրածախ առեւտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափերը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

31.05.2008
ՀՕ-59