Մանկապատանեկան սպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.05.2008

Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-109-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 8-րդ մասում`

1) «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի» բառերը փոխարինել «կրթության» բառով.

2) հանել «(այսուհետ` լիազորված մարմին)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «, բժշկական ապահովագրությունը եւ բուժական հսկողությունն» բառերը փոխարինել «ու բժշկական աջակցությունն» բառերով.

2) 3-րդ մասի «լիազորված մարմնի» բառերը փոխարինել «ֆիզիկական  կուլտուրայի եւ սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում 3-րդ մասը «ծառայությանը» բառից հետո լրացնել «իրականացնում է պաշտպանության բնագավառում կառավարության  լիազորած պետական մարմինը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 5. Օրենքի 101 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «, որոնց որակավորման կարգը սահմանում է լիազորված մարմինը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 8-րդ կետի «մինչզորակոչային» բառը փոխարինել «նախազորակոչային» բառով:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետում «համակարգում են» բառերը փոխարինել «աջակցում են» բառերով, իսկ «գործունեությունը» բառը` «գործունեությանը» բառով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

10.06.2008
ՀՕ-65