Armenian      
Աուդիտորական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2008

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի  դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը «առեւտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր են» բառերից հետո լրացնել «եւ կարող են հրապարակվել միայն օրենքով սահմանված դեպքերում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ը) կրել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված պարտականությունները:»:

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթuուներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.06.2008
ՀՕ-86