Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.06.2008

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 91-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը «արբիտրաժային տրիբունալի վճիռ» եւ «արբիտրաժային տրիբունալի վճռի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում» եւ «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ ենթակետը «արբիտրաժային տրիբունալի վճիռ» եւ «արբիտրաժային տրիբունալի վճռի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում» եւ «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.07.2008
ՀՕ-130