Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.08.2008

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 15-րդ պարբերությունը «առեւտրի իրականացման վայրի աշխատանքը» բառերից առաջ լրացնել «սույն օրենքով սահմանված դեպքերում համապատասխան լիցենզիայի հիման վրա» բառերով:

Հոդված 2.  Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով.

«Հոդված 3.1. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորումը

1. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, uպառողական ապրանքների եւ գյուղատնտեuական արտադրանքի շուկաների  (սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքին եւ լիցենզավորման կարգին համապատասխան:

2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպումը ենթակա է լիցենզավորման, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, եւ գործում են առեւտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:

3. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետեւյալ պարտադիր պայմանները`

ա) առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամuաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

բ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամuաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

գ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամuվա համար` նշելով oրերը եւ դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը եւ հատկացվող տարածքի մակերեuը (մ2 ).

ե) մեկ քառակուuի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման եւ գործողության ժամկետները:

4. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը գործողության մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից oգտագործման (շահագործման) համար նախատեuվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Oգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելու օրվանից մինչեւ նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առեւտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է:

Սույն մասի պահանջները չեն տարածվում առեւտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեuական արտադրանքի եւ քաղաքացիներին uեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական oգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառաuեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:

5. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչը յուրաքանչյուր եռամսյակի համար մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով լիցենզավորող մարմին է ներկայացնում հաշվետվություն` տվյալ եռամսյակի ընթացքում առեւտրի իրականացման վայրի տրամադրած վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) եւ վաճառողների վերաբերյալ, որը պետք է պարունակի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր  պայմանների վերաբերյալ տեղեկությունները:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիցենզավորող մարմինը հաշվետվության պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմին, որը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք հաշվետվությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` հարկ վճարողի հաշվառման համարների եւ հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հաշվետվությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:

7. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջեւ ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առեւտրի օբյեկտի) եւ հարկային մարմնի համար  տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը եւ տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:

8. Առեւտրի իրականացման վայրի վաճառատեղերում (այդ թվում` առեւտրի օբյեկտներում) սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերով կամ սույն հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերության պահանջների խախտմամբ առուվաճառքի փաստացի իրականացման կամ սույն հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտման կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի պահանջների խախտման դեպքում (այդ թվում` հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի գործողության կասեցումը եւ (կամ) դադարեցումը իրականացվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ներդրված եւ շահագործվող համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանին (այդ թվում` յուրաքանչյուր վաճառատեղի հսկիչ-դրամարկղային մեքենաների տվյալներին) Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին հասանելիության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե», «զ» եւ «է» կետերով.

«ե) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերին հսկիչ-դրամարկղային մեքենաներով` իր հաշվին, ինչպես նաեւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը.

զ) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջեւ ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրումը եւ շահագործումը` իր հաշվին.

է) բացառությամբ առեւտրի կենտրոնների, լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի եւ վաճառողի միջեւ վաճառատեղի (այդ թվում` առեւտրի օբյեկտի) տրամադրման համար գանձվող ամսական վճարի չափը չի կարող գերազանցել տվյալ վաճառողի տվյալ ամսվա իրացման շրջանառության 1,5 տոկոսը».

2) 3-րդ մասի առաջին պարբերության «համապատասխան պայմանագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի» բառերով, իսկ երրորդ պարբերությունը «Առանց պայմանագրերի կնքման» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 3.1-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի «դ» կետի եւ 5-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերի, 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ» եւ «է» կետերի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 15-րդ մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.

«6. Uույն oրենքի 3.1-րդ հոդվածի 7-րդ մասով uահմանված պահանջի կատարումը տեղեկատվական միասնական համակարգի ներդրման մասով պարտադիր է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից.

7. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ առեւտրի իրականացման վայրի լիցենզավորման պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ առեւտրի իրականացման վայրի լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, uպառողական ապրանքների եւ գյուղատնտեuական արտադրանքի շուկաների (բացառությամբ այն շուկաների, որոնք ենթակա չեն լիցենզավորման) կազմակերպիչները պարտավոր են մինչեւ լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելը վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը համապատասխանեցնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-րդ հոդվածի պահանջներին:

Լիցենզիա uտանալու համար հայտատուն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստանալու հայտին կից լիցենզավորող մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով հայտարարություն` առեւտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) եւ վաճառողների վերաբերյալ, որը պետք է պարունակի հետեւյալ պարտադիր տեղեկությունները.

ա) առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամuաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

բ) սույն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր վաճառատեղի տրամադրման պայմանագրի կնքման եւ գործողության ժամկետները, վաճառատեղի հերթական համարը եւ հատկացվող տարածքի մակերեuը (մ2 ).

գ) յուրաքանչյուր վաճառատեղում առեւտրական գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպչի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամuաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

դ) կազմակերպչի հետ պայմանագիր կնքած յուրաքանչյուր իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից oգտագործման (շահագործման) համար նախատեuվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի համարը:

Սույն հոդվածի երրորդ պարբերությունում նախատեսված հայտարարությունում չի ներառվում միայն առեւտրի իրականացման վայրերում գտնվող, բացառապես գյուղատնտեuական արտադրանքի եւ քաղաքացիներին uեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական oգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառաuեղանների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց համար օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիցենզավորող մարմինը սույն հոդվածի երրորդ պարբերությանը համապատասխան ներկայացրած հայտարարության պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմին, որը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք` հայտարարությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` հարկ վճարողի հաշվառման համարների եւ հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորող մարմնի կողմից հայտատուի հայտը մերժվում է, եթե հայտին կից հայտարարությունում առկա է սույն հոդվածի հինգերորդ պարբերությունում նշված անհամապատասխանություն: Լիցենզիա uտանալու հայտարարությունում ոչ էական  թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական uխալների եւ նման այլ բացթողումների) առկայության (հարկային մարմնի ներկայացրած տեղեկանքում նշված լինելու) դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.09.2008
ՀՕ-138