Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 21.08.2008

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածում`

1) 12-րդ մասը «առանց պայմանագրի կնքման» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26-րդ եւ 27-րդ մասերով.

«Առեւտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին օրենքով սահմանված ժամկետներում հաշվետվություն չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Առեւտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` յուրաքանչյուր վաճառողին վերաբերող սխալ տեղեկության համար` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածում «158 հոդվածի երկրորդ, երրորդ եւ քսանմեկերորդ մասերով» բառերը փոխարինել «158 հոդվածի երկրորդ, երրորդ, քսանմեկերորդ, քսաներեքերորդ եւ քսանչորսերորդ մասերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.09.2008
ՀՕ-142