Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.08.2008

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի առաջին պարբերությունը «(այսուհետ` ան՟ձինք)» բառերից հետո լրաց՟նել «, բացառությամբ սույն հոդվածով եւ սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ պարբերությունները փոխարինել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հոդված 3. Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով սահ՟ման՟ված  գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից`  58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար:

Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված չափի որոշման նպատակով հաշվի է առնվում նաեւ ԱԱՀ-ին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացումից ստացման ենթակա հասույթը:

Սույն հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում`

ա) ակցիզային հարկով հարկման ենթակա ապ՟րանք՟ներ արտադրող կամ ներմուծող անձի նկատմամբ կամ

բ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող կամ լիցենզիա ունեցող անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահ՟՟մանված է 100 հազար դրամ կամ ավելի, կամ

գ) այն կազմակերպության եւ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որին պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը եւ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), կամ

դ) այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս,  փայաբաժին) պատկանում է այլ առեւտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, կամ

ե) այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք  կապիտալի 20 տո՟կոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհան՟դիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), ընդ որում, այս դեպքում կազմակերպություններից ոչ մեկի նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կարող տարածվել, կամ

զ) այն առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նա՟խորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված եկամուտների առնվազն 80 տո՟կոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին, եւ (կամ) որի  կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների ձեռ՟ք՟բեր՟ման համար կատարման ենթակա ծախսե՟րի առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճա՟րո՟ղի.

է) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար որոշվող հարկվող շրջանառության մասով:

Անձինք, որոնք, սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն, չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին գրավոր հայտարարություն են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, համարվում են ԱԱՀ վճարողներ:»:

Հոդված 3 . Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ապրանքի մատակարարում է համարվում նաեւ ֆիզիկական անձանց պատկանող`  ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առեւտրային եւ հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքoգտագործման եւ այլ արտադրական նշանակության  հողերի (այդ թվում` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի եւ հողերի) օտարումը (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում դրանց ներդրումը):

Ապրանքի մատակարարում չի համարվում  ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) եւ ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերության նշված դեպքի:

Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի,  որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում  ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը  հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Սույն մասում նշված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարզեցված հաշվարկների ներկայացման եւ գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Անկախ սույն կետի դրույթներից` ֆիզիկական անձանց պատկանող` ժա՟ռանգության զանգվածում ներառվող գույքի` ժառանգին օտարումը  ապրանքի մատակարարում չի համարվում:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետում`

1) առաջին պարբերությունը «շենքերի, շինությունների» բառերից հետո լրացնել «(այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով` օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի բաժնեմասին համապատասխանող արժեքի հինգ տոկոսից` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների,  բաշխվում է հավասարաչափ:»:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «բանկային փոխանցմամբ» բառերը փոխարինել «բանկի կամ փոստի միջոցով մա՟տակարարի բանկային հաշվին» բառերով, իսկ նույն կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բեր՟ված ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները  օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հաշվանցվել նաեւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում եւ (կամ) կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով, եթե այդ գործարքների գումարը (ներառյալ` ԱԱՀ-ն) յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ յու՟րաքանչյուր ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը:».

2) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բեր՟ված ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կա՟տար՟վում են վճարմանը համամասնորեն:

Միանվագ գործարքի գումարը (ներառյալ` ԱԱՀ-ն) 300 հա՟զար դրամը գերազանցելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է միայն բանկի կամ փոստի միջոցով մա՟տա՟կարարի բանկային հաշվին փո՟խան՟ցումներով վճա՟րումների դեպքում, իսկ ամսվա ընթացքում 300 հազար դրամը չգերազանցող բո՟լոր միանվագ գործարքների ընդհանուր գումարը 3.0 միլիոն դրամը գե՟րա՟զանցելու դեպքում սահ՟ման՟ված կարգով հաշվանցման ենթակա է այն գործարքի ԱԱՀ-ի ամբողջ գու՟մարը, որի արժեքի հանրագումարով չի գե՟րա՟զանց՟՟վել 3 միլիոն դրամի սահմանաչափը:

Անկախ սույն հոդվածի դրույթներից` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողները 2008 թվականի հաշվետու ժամանակաշրջաններում առանց հարկային հաշիվների կարող են հաշվանցել արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով այդ հաշվետու ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների,  ինչպես նաեւ 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդների (որի հաշվանցումը կատարվում է 2008 թվականի առաջին հաշվետու ժամանակաշրջանում) մասով մատակարարներին կանխիկ կամ բանկային փոխանցումներով վճարված գումարներում ներառված` ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, եթե առկա է որեւէ հաշ՟վար՟կային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որեւէ փաստաթուղթ:».

3) նախավերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 3 հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող են հաշվանցել ԱԱՀ վճարող դառնալու պահին առկա ապրանքային մնացորդի մասով մատակարարների կող՟մից տրամադրված հաշվարկային փաստաթղթերում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

Սույն օրենքի 3 հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ  առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ու վերագրվում է արտադրության եւ շրջանառության ծախսերին:»:

Հոդված 6. Օրենքի 241-րդ հոդվածում «բանկային փոխանցմամբ» բառերը փոխարինել «սույն օրենքի 23 հոդվածով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածը «հայտարարագրերում» բա՟ռից հետո լրացնել «, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում» բառերով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունում  «Սույն կետում նշված`» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կե՟տերում նշված դեպքերում» բառերով:

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածը «հասույթը» բառից հետո լրացնել «(առանց ԱԱՀ-ի)» բառերով, իսկ նույն հոդվածի «60 միլիոն դրամը» բառերը փոխարինել «100 միլիոն դրամը» բառերով:

Հոդված 9. Օրենքի 431-րդ հոդվածը «ենթակա չեն հաշվանցման» բառերից հետո լրացնել «(բա՟ցա՟ռությամբ սույն օրենքի 23 հոդվածի 1-ին կետի վերջին պարբերությամբ սահմանված դեպքի)» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված` օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի վերջին պարբերության դրույթ՟ների, որոնք կիրառվում են 2008 թվականի հունվարի 1-ից:

2009 թվականի հունվարի   1-ից պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափի հաշվարկման համար հաշվի է առնվում 2008 թվականի ընթացքում մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը (ներառյալ` վարձավճարները): 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.09.2008
ՀՕ-146