Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.08.2008

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում «ինչպես նաեւ» բառերը փոխարինել «ինչպես նաեւ հաստատագրված վճարի հաշվարկման համար» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում «տեսակների, որոնց» բառերը փոխարինել «տեսակի, ինչպես նաեւ սահմանային չափը գերազանցելու դեպքերում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում «1200,0» թիվը փոխարինել «2100,0» թվով:

Հոդված 4. Օրենքի 25.1-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «1200,0» թիվը փոխարինել «2100,0» թվով, իսկ «2500,0» թիվը` «14600,0»-ով:

Հոդված 5. Օրենքի 25.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25.2.  Առեւտրի իրականացման վայրում  առեւտրական գործունեության  համար հաստատագրված վճարի չափը

1. Առեւտրի իրականացման վայրերում առեւտրական գործունեության (բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների վաճառքի) համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յու՟րա՟քանչ՟յուր ամս՟վա հա՟մար՝ ելակետային տվյալի եւ ուղ՟ղիչ գոր՟ծակ՟ցի ար՟տադր՟յա՟լի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

2. Առեւտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յու՟րա՟քանչ՟յուր ամս՟վա հա՟մար՝ ելակետային տվյալի եւ ուղ՟ղիչ գոր՟ծակ՟ցի ար՟տադր՟յա՟լի 6600-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:»:

Հոդված 6. 2010 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա.1», «բ» ենթակետերը, 2-րդ,  2.1-րդ եւ 3-րդ գլուխները:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

2008 թվականի երրորդ եռամսյակի համար հաստատագրված վճար վճարողները, սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթների համաձայն, կարող են կատարել համապատասխան վերահաշվարկներ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.09.2008
ՀՕ-154