Armenian      
Քաղաքացիական հատուկ ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.10.2008

Հոդված 1. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» 2007 թվականի  նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դաuի խորհրդականի, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դաuի առաջատար ծառայողի, ինչպեu նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3?րդ դասի կրտսեր ծառայողի դաuային աuտիճանները շնորհում է համապատաuխան մարմնի ղեկավարը, իuկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «հատուկ» բառով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասում`

1) առաջին պարբերության առաջին նախադասությունում «եւ երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերով, իսկ երկրորդ նախադասության «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով եւ ժամկետում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի եւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին:».

3) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով եւ ժամկետում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի եւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է տվյալ պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում սույն օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարի եւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններում սույն օրենքով սահմանված կարգով նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «խախտումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները չբավարարելը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորu տարի ժամկետով: Այդ ժամկետը նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ նրա 65 տարին լրանալը:»:

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի «ութերորդ» բառը փոխարինել «տասներորդ» բառով:

Հոդված 8. Օրենքի 49-րդ հոդվածում՝

 1) 1-ին եւ 4-րդ մասերի «տասնմեկերորդ» բառը փոխարինել «տասներեքերորդ» բառով.

2) 3-րդ մասի «սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորման արդյունքով» բառերը փոխարինել «սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տասներեքերորդ ամսվա 1-ին» բառերով:

Հոդված 9. Օրենքի 50-րդ հոդվածի «իններորդ» բառը փոխարինել «տասներեքերորդ» բառով:

Հոդված 10. Օրենքի 51-րդ հոդվածի «տասնմեկերորդ» բառը փոխարինել «տասնչորսերորդ» բառով:

Հոդված 11. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում «տասներեքերորդ» բառը փոխարինել «տասնհինգերորդ» բառով:

Հոդված 12. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝» բառերը փոխարինել «սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական ծառայող համարվելու օրվանից՝» բառերով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.11.2008
ՀՕ-174