Armenian      
Քաղաքացիական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2008

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի  դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրա՟պետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի երկրորդ պարբերության «եւ ոչ ուշ, քան հինգ տարի» բառերը հանել.

2)  6-րդ մասում «1-ին կետի «բ», «գ»» բառերը փոխարինել «1-ին կետի «բ», «գ», «գ.2»» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում է մարմնի ղեկավարը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «2009» թիվը փոխարինել «2015» թվով:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերության «1-ին կետի «բ», «գ»» բառերը փոխարինել «1-ին կետի «բ», «գ», «գ.1», «գ.2»» բառերով:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի առաջին պարբերության «դ» ենթակետով նախատեսված որոշումը:»:

Հոդված  7.  Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 1-ին մասի  «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին  կիրառելը.».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «գ.2» կետով.

«գ.2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում   կիրառելը.»:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերով նա՟խա՟տես՟ված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «զ» կամ «դ» եւ «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաեւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.»:

Հոդված 9. Օրենքի 55-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.12.2008
ՀՕ-199