Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրու՟թյամբ`

«Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝

ա) մինչեւ 12 տարեկան երեխաները.

բ) տարանցիկ ուղեւորները.

գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները եւ նրանց հավասարեցված ան՟ձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները եւ նրանց հավասարեցված ան՟ձինք,  Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները եւ Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգեւատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հե՟րոսները.

դ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչեւ 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում ծառայության մատուցման պահ է համարվում թռիչքի պահը:».

2) 4-րդ մասը «երկու բանկային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ, երբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում պետական տուրքի գանձման լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պատվիրակվել է կազմակերպություններին, որի դեպքում պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցվում կառավարության սահմանած կարգով: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները եւ Հայաստանի Հանրապետու՟թյու՟նում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետա՟կան տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 3 բանկային օրվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր օդային փոխադրումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցություններ չունեցող օտարերկրյա կազմակերպությունների կողմից օդային փոխադրումներ  իրականացնելու դեպքում փաստացի թռիչքի օրվան հաջոր՟դող  10 բանկային օրվա  ընթացքում պե՟տական տուրքի գումարները հաշվարկում եւ պե՟տական բյուջե են  փոխանցում օդանավակայանները շահագործող կազմակերպությունները`  ան՟կախ օդային փո՟խադրումներ իրականացնող կազմակերպություններից փոխանցումների ստացումից:» բառերով.

3) 5-րդ մասը «վճարներ,» բառից հետո լրացնել «(բացառությամբ օդային  փո՟խա՟դրում՟ների տոմսերի վաճառք եւ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պետական տուրքի գանձման լիազորությունը պատվիրակված լի՟նե՟լու դեպքերի)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  պարբերությունով`

«Օրենքի 32 հոդվածով սահմանված կարգով պետական տուրքի գանձման լիազորությունը կազմակերպություններին պատվիրակված լինելու դեպքում, եթե սույն օրեն՟քով սահմանված ժամկետներում դրանց կողմից չվճարված պետական տուր՟քի գումարը գերազանցում է 5.0 մլն դրա՟մը, պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը  կազմակերպությունների բանկային հաշիվների նկատ՟մամբ կիրառում է արգելանք`  ապահովելով պետական տուրքի գծով պարտավորությունների կատարումը: Ընդ որում, նշված արգելանքից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը հրաժարվել չի կարող, քանի դեռ պետական տուրքի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն:»:

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը «ընթացքում» բառից հետո լրաց՟նել «, բա՟ցառությամբ օդային տրանս՟պորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական ան՟ձանց է վերադարձվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 29-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2008
ՀՕ-241