Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածում`

1)  6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի  քաղաքացիական եւ վարչական պալատը (այuուհետ` վճռաբեկ դատարան) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի եւ առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա  դատավորների մեծամասնությունը:».

2) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի եւ առնվազն հինգ դատավորի կազմով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «Առաջին ատյանի դատարանում եւ վերաքննիչ» բառերը.

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենսգրքի 3.1-րդ բաժնում «դիմում» բառը եւ դրան համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք» բառով եւ դրան համապատասխան հոլովաձեւերով, իսկ «դիմող» բառը եւ դրան համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենսգրքի 204.9-րդ հոդվածի 1-ին  մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Նոր երեւան եկած հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»:

Հոդված 5. Օրենսգրքի 204.14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) մինչեւ նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.»:

Հոդված 6. Օրենսգրքի 204.19-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 3.2-րդ բաժնում «դիմում» բառը եւ դրան համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք» բառով եւ դրան համապատասխան հոլովաձեւերով, իսկ «դիմող» բառը եւ դրան համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 8. Օրենսգրքի 204.20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 204.26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 204.26. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու իրավասություն ունեցող դատարանները

Նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»:

Հոդված 10. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ մասը «էությունը» բառից հետո լրացնել «, կամ առկա են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը  «հիմնավորումները» բառից հետո լրացնել «կամ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14  Օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 15. Օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 226. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները:»:

Հոդված 16. Օրենսգրքի 231-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետը «հիմնավորումները,» բառից հետո լրացնել «, կամ որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը.» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վճռաբեկ բողոքն uտորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված լիազորագիրը:»:

Հոդված 17. Օրենսգրքի 233-րդ հոդվածում`

1) 1-ին մասի  4-րդ   կետից  հանել     «կամ  վճռաբեկ    դատարանի   uահմանած» բառերը.

2) 1-ին մասի 6-րդ կետը եւ 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում uտանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին որոշումը պետք է լինի պատճառաբանված:»:

Հոդված 18. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) առկա  է նոր երեւան եկած կամ նոր հանգամանք:»:

Հոդված 19. Օրենսգրքի 241-րդ հոդվածում?

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:».

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:  Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փոխանցվում են համապատասխանաբար վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2008
ՀՕ-233