Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1 » ենթակետով`

«գ1 ) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.».

2) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իրականացվող սույն հոդվածի «գ», «ե», «թ», «ժե», «ժը», «ի»  ենթակետերով սահմանված գործունեության տեսակները կարող են համարվել  ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ (եկամտահարկ)) հարկման օբյեկտ` հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու դեպքում` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա եւ դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը մինչեւ 2010 թվականի մայիսի 1-ը, հարկ վճարողի գրավոր դիմումի համաձայն, կարող ? համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ (եկամտահարկ)) հարկման օբյեկտ` սույն մասով սահմանված պահանջների ապահովման դեպքում: Հարկման ընդհանուր կարգը կիրառվում է, եթե հարկ վճարողի կողմից շահագործվող  գազալցման (գազալիցքավորման) բոլոր կայաններում (կետերում), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակ (աշտարակներ), կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պաշարային հանգույցից անմիջապես հետո տեղադրված են ճնշման կարգավորիչ (կարգավորիչներ) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կապարակնքված գազի ծախսաչափ (ծախսաչափեր): Սույն պարբերությունում նշված դեպքում գրավոր դիմումի համաձայն այդ գործունեության մասով հարկ վճարողը համարվում է ընդհանուր կարգով հարկ վճարող` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա եւ դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:

Լիցքավորման բաշխիչ աշտարակի եւ գազի ծախսաչափի տվյալները (ներառյալ` սահմանված կարգով իրականացված չափագրման տվյալները) հիմք են հանդիսանում գազի իրացման ծավալների հաշվառման համար:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի «զ», «ժզ» ենթակետերը, 12-րդ հոդվածը, 7-րդ եւ 17-րդ գլուխները, իսկ 2010 թվականի մայիսի 1-ից` 7-րդ հոդվածի «ժթ» ենթակետը եւ 91 -րդ գլուխը:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում 3-րդ մասի «իրացված» բառը փոխարինել «ստացված եւ իրացված» բառերով:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42 -րդ գլխով`

«ԳԼՈՒԽ  42
 
 ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱ՟ՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 366 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

1. Սույն օ՟րեն՟քի ի՟մաս՟տով՝

1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն է համարվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության կազմակերպումը.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերես է համարվում հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայությունների կազմակերպման համար նախատեսված շենք-շինությունների ընդհանուր տարածքը:

2. Սույն գլխում oգտագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաuկացությունները կիրառվում են «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված իմաuտով:

Հոդված 367 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները

1. Վճա՟րող՟ներ են հա՟մար՟վում հյուրանոցային տնտեսության օբյեկտների գոր՟ծու՟նեու՟թյուն ի՟րակա՟նացնող ի՟րա՟վա՟բա՟նա՟կան անձինք եւ անհատ ձեռնարկատերերը: Սույն գլխի դրույթները չեն տարածվում առողջարանների, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարների կամ տների, պանսիոնների, մանկապատանեկան բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների գործունեության վրա:

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հյուրանոցային ծառայությունների հետ միաժամանակ սույն օրենքի 7-րդ հոդվածի «գ», «ե», «ժը» եւ (կամ) «ի» ենթակետերով սահմանված գործունեություն իրականացնելու դեպքում հաստատագրված վճարը հաշվարկվում է սույն օրենքով  սահմանված կարգով:

Հոդված 368 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակե՟տա՟յին տվյա՟լի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 600-ապատիկի չափով՝ դրամական արտա՟հայ՟տութ՟յամբ:

Հոդված 369 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը

Հաս՟տա՟տագր՟ված վճա՟րի հաշ՟վարկ՟ման հա՟մար ե՟լա՟կե՟տա՟յին տվյալ է հա՟մար՟վում հյուրանոցային տնտեսության օբյեկտի մա՟կե՟րե՟սը՝ քա՟ռա՟կու՟սի մետ՟րե՟րով:

Հոդված 3610 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝

1) Երեւան քաղաքում`

առաջին եւ երկրորդ գոտիների համար 1.2

մյուս գոտիների համար 1.0

Երեւան քաղաքի բաշխումը, ըստ տարածքային գոտիների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) Դիլիջան, Սեւան, Ծաղկաձոր եւ Ջերմուկ քաղաքների վարչական տարածքներում` 1.0.

3) մարզերում (բա՟ցա՟ռութ՟յամբ այդ մար՟զե՟րում գտնվող գյու՟ղե՟րի, Դիլիջան, Սեւան, Ծաղկաձոր եւ Ջերմուկ քաղաքների վարչական տարածքների) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գոր՟ծու՟նեութ՟յան ի՟րա՟կա՟նաց՟ման հա՟մար` 0.7.

4) մար՟զե՟րում` գյու՟ղե՟րի վար՟չա՟կան տա՟րածք՟նե՟րում հյուրանոցային տնտեսության օբյեկտների գոր՟ծու՟նեութ՟յան ի՟րա՟կա՟նաց՟ման հա՟մար` 0.5:»:

Հոդված 5. Օրենքի 59.3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր նախադասությունով` «Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար  ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:»:

Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքի իմաստով`

1) վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է հա՟մար՟վում վար՟սա՟վի՟րա՟կան ծա՟ռա՟յութ՟յան,  դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման եւ (կամ) նման այլ ծառայության աշ՟խա՟տա՟տե՟ղի (աշ՟խա՟տա՟տե՟ղե՟րի) հա՟մար ա՟ռանձ՟նաց՟ված մշտա՟կան կամ ժա՟մա՟նա՟կա՟վոր շի՟նութ՟յու՟նը.

2) վար՟սա՟վի՟րա՟կան ծա՟ռա՟յութ՟յան մա՟տուց՟ման աշ՟խա՟տա՟տեղ է հա՟մար՟վում  վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման եւ (կամ) նման այլ ծառայության հա՟մար նախատեսված յու՟րա՟քանչ՟յուր տե՟ղը: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպեu առանձին աշխատատեղեր:»:

Հոդված 7. Օրենքի 79-րդ հոդվածի «2500000-ապատիկի» բառը փոխարինել «4000000-ապատիկի» բառով:

Հոդված 8. Օրենքի 84-րդ հոդվածի «75000-ապատիկի» բառը փոխարինել «125000-ապատիկի» բառով:

Հոդված 9. Օրենքի 85.3-րդ հոդվածի «50000-ապատիկի» բառը փոխարինել «75000-ապատիկի» բառով:

Հոդված 10. Օրենքի 86.3-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «20» թիվը փոխարինել «25» թվով.

2) 2-րդ կետի  «50000-ապատիկի» բառը փոխարինել  «75000-ապատիկի» բառով.

3) 3-րդ կետի «50000-ապատիկի» բառը փոխարինել  «75000-ապատիկի» բառով:

Հոդված 11. Օրենքի 94.1-րդ հոդվածում «իրացված» բառը փոխարինել «ստացված եւ իրացված» բառերով, իսկ «իրացման» բառը` «ստացված եւ իրացված գազի» բառերով:

Հոդված  12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին  եւ 4-րդ  հոդվածների:

Սույն օրենքի 1-ին եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

Oրենքի 7-րդ հոդվածի «գ1 » ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչեւ 2009 թվականի հուլիսի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում հայտարարություն՝ ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի մասին:

Oրենքի 7-րդ հոդվածի «ե» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչեւ 2009 թվականի փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում հայտարարություն՝ ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի վերաբերյալ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2008
ՀՕ-240