Armenian   Russian    
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ե» ենթակետը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «եւ հովանավորչական» բառերով.

2) 3-րդ կետը «ծախսերը» բառից հետո լրացնել «, որոնց մասով համախառն եկամտից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամ,» բառերով, «ապրանքների» բառը` «ապրանքանյութական արժեքների» բառերով, իսկ «ապրանքային» բառը` «ապրանքանյութական արժեքների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաեւ համախառն եկամտի բացակայության դեպքում:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի «դ» ենթակետում`

1) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձեւով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:».

2) երկրորդ պարբերությունը «մասով» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետությանը վարձակալության  կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 471 -րդ հոդվածի 4-րդ կետը «մշակման» բառից հետո լրացնել «եւ միջազգային բեռնափոխադրման» բառերով:

Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ կետը «ժամկետներում» բառից հետո լրացնել «` հիմնվելով սույն հոդվածի 1-ին կետում նշված դրույքաչափերի վրա» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2008
ՀՕ-248