Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 oրենքի 19-րդ հոդվածի «16. Քաղաքաշինության բնագավառ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
    «16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ   
16.1 Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման կամ փորձաքննության համար` ըստ քաղաքաշինական հետեւյալ ոլորտների`   
    - բնակելի, հասարակական եւ արտադրական` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
   - տրանսպորտային ` տարեկան  բազային տուրքի
25-ապատիկի չափով
   - հիդրոտեխնիկական ` տարեկան  բազային տուրքի
25-ապատիկի չափով
   - էներգետիկ ` տարեկան  բազային տուրքի
25-ապատիկի չափով
   - կապի ` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
16.2 Շինարարության իրականացման համար` ըստ քաղաքաշինության հետեւյալ ոլորտների`   
    - բնակելի, հասարակական եւ արտադրական ` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
   - տրանսպորտային ` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
   - հիդրոտեխնիկական ` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
   - էներգետիկ ` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
   - կապի ` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
16.3 Շինարարության որակի տեխնիկական հսկողության համար` ըստ քաղաքաշինության հետեւյալ ոլորտների`    
   - բնակելի, հասարակական եւ արտադրական ` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
   - տրանսպորտային ` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
   - հիդրոտեխնիկական ` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
   - էներգետիկ ` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
    - կապի ` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
16.4 Ինժեներական հետազննման համար` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
16.5 Շենքերի եւ շինություների տեխնիկական վիճակի հետազննության համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2009
ՀՕ-2